Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարի Ուկրաինա-Իսրայել հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը Իսրայելից 50-րդ րոպեին բացեց Միշելիտ Վորկուն: 72-րդ րոպեին Ուկրաինայից Լիդիա Զաբորովեցը հավասարեցրեց հաշիվը՝ դիպուկ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում միմյանց դեմ մրցել էին Հայաստանի և Ուկրաինայի ընտրանիները: Խաղն ավարտվել էր մրցակցի հաղթանակով` 2:0 հաշվով:
Մրցաշարի վերջին հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին` ժամը 15:00-ին. ուժերը կչափեն Հայաստանի և Իսրայելի ընտրանիները:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան