Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին:
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան