Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. Քաղաքագետ
«Հալեպում հետ կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է»,-նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով, իսկ լայն առումով` Սիրիայի և անձամբ Ասադի շուրջ նոր իրողություններ հաստատելու նախապատրաստություն է, որտեղ Էրդողանը փորձելու է այլ դերակատարների հանձնարարականները կատարել։
«Իմ խորին համոզմամբ, սա կապ ունի նաև Իսրայելի ռազմավարության հետ, որով Իսրայելը փորձում է տարածաշրջանում իր համար ստեղծել երկարատև խաղաղության հնարավորություն, որը իսրայելացիների պատկերացմամբ իրանական (նաև ռուսական) ազդեցության չեզոքացումն է` Լիբանանից հետո առնվազն Սիրիայի տարածքում։
Ինչպես ասացի, սա բազմաբնույթ կոմբինացիաներ ենթադրող գործողություն է, որի հաջողությունը կամ անհաջողությունը կապված է Սիրիայի կառավարության, Իրանի և Ռուսաստանի հնարավոր կազմակերպված և թիրախային հակազդեցությամբ։
Աստված պահպանի մեր եղբայրներին Հալեպում և ողջ Սիրիայում»,-գրել է Ա. Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
- Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
- Հալեպում բախումներ են, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան