Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո և աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից:
Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:
Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Նվագակցում էր երգեհոնահար Ռոբերտո Ռամիրեզը:
Հնչել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան