Գեղամ Նազարյանը դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դուրս է գալիս խմբակցությունից։
««Հայաստան» խմբակցությունում բազմակարծությունը, հավաքաբար որոշումներ կայացնելը վարքականոն է։
Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։
Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է։
Բաժանվում ենք խաղաղությամբ, միմյանց հանդեպ քաղաքական կոռեկտությունը պահելու պատասխանատվությամբ»,- նշված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
- Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
- Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
- Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա