Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 29-ի ժամը 19։40-ի սահմաններոմ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Լիճք գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 21021» (Նիվա) և «ՎԱԶ 2170» (Priora) մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան