«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, որի համար առաջադրել են ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, ով հայտնի է արցախատյաց և ընդդիմադիրների հասցեին ուղղված ոչ կոռեկտ գրառումներով:
Իհարկե, «ժրաջան» ՔՊ-ականները հերթական նստաշրջանից հետո մտադիր չեն գնալ հանգստի. մինչև տարեմուտ դեռ արտահերթ նիստեր կանեն, օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգան, կիսատ աշխատանքներն ավարտին կհասցնեն և նոր կմեկնեն ամանորյա արձակուրդի՝ վայելելու պարգևավճարները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան