«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով քննարկում անցկացրեց, որին զարմանալիորեն չմասնակցեցին ո՛չ գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ո՛չ էլ ՔՊ-ականները: Իշխող ֆրակցիայից միայն Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանն ինչ-որ պահի ծիկրակեց դահլիճում և արագ հեռացավ։ Փոխարենը մասնակցում էին Արցախի օրենսդիր մարմնի, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, Արցախի ՄԻՊ-ը, փաստաբաններ և այլք։ Ըստ նրանց՝ արցախցիները չեն շտապում ՀՀ քաղաքացիության համար դիմել՝ ունենալով մի կարևոր մտահոգություն, որ դրանով կկորցնեն հայրենիք վերադարձի իրենց իրավունքը։
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով, մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը, այն էլ` Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։ Հիմա պարզվում է՝ այդ անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագիր չէ և, առհասարակ, թղթի կտոր է, որը ոչ մի ուժ և իմաստ չունի: 070 կոդով անձնագրերով արցախցիները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիների համար: Արդարադատության նորանշանակ փոխնախարար Արմեն Ղազարյանը, մինչդեռ, վստահեցրեց՝ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի հակասում ԼՂ վերադարձի իրավունքին, այն հստակ ամրագրված է միջազգային իրավունքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան