«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի վարչական տարածքում մոլիբդենի հանքավայրի կառուցման և մոլիբդենի արդյունահանման թույլտվություն տալու հարցը: Նիստին մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր համայնքների բնակիչներ: «Մեղրաձոր գոլդ»-ի ներկայացուցիչն ասել է. «Հանքավանում առկա է պղնձի և մոլիբդենի հարուստ հանքավայր: Տվյալ հանքարդյունաբերության ճյուղը զարգացնելու նպատակով մենք դիմել էինք համայնքապետարան, տեղի ունեցավ հասարակական լսում՝ դրական եզրակացությամբ»։
Ապա հարցը դրվել է ավագանու քննարկմանը: Ավագանու անդամ Արմեն Ասատրյանն առարկել է. «Եթե հանքավայրը 60-ականներին հետազոտվել է, ու արգելվել է դրա շահագործումը, հիմա եթե բացում ենք, ի՞նչ է լինելու Ծաղկաձոր և Հրազդան քաղաքի բնակիչների վիճակը»: Մեկ ժամից ավելի տևած թեժ քննարկման արդյունքում 5 դեմ, 3 ձեռնապահ ձայներով ավագանին համաձայնություն չի տվել աշխատանքներ իրականացնելու նախագծին: Ի դեպ, այստեղ ևս մասնակից է ՔՊ-ի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որը գործընկերոջ հետ ընկերություն է հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան