Քաղաքական 22:35 11/01/2025 Հայաստան

Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:

Կառավարության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:

Խորհրդակցության սկզբում Ն. Փաշինյանը նշել է, որ այսօր քննարկելու են Հայաստանի տնտեսական զարգացման հետ առնչվող ռազմավարական բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ուղղությունների առաջնահերթություններին, և իհարկե, բարեփոխումների այն օրակարգին, որոնք պիտի առավելագույնս նպաստեն մեր երկրի հետագա տնտեսական զարգացմանը:

«Առիթ ունեցել եմ ասելու, որ մենք, խոսելով Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին, պետք է առանցքում ունենանք Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահը, որովհետև իմ ընկալմամբ, ես այդ թեմայով շատ մտածել եմ, կոնկրետացնելու համար, թե որն է պետական շահը: Եվ հենց տնտեսական զարգացումն է իմ կարծիքով, որովհետև ավելի կոնկրետ և ավելի դիպուկ համապատասխանություն չեմ գտնում և չեմ կարծում, թե գոյություն ունի:

Սա էլ, իմիջիայլոց, նաև արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեր ընկալման համար շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` պետք է արձանագրել, որ ամբողջ համաշխարհային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը կառուցվում է տնտեսության, տնտեսական զարգացման շահերի, մատակարարման շղթաների տրամաբանության ներքո:

«Երբ ավելի ու ավելի փորձում ես խորը հասկանալ աշխարհաքաղաքականությունը, հասկանում ես, որ դրա հիմքում ընկած է տնտեսությունը, իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետև պետությունները կայանում են իրենց քաղաքացիների բարեկեցությունով: Բացարձակապես ամեն ինչ, ինչ անում են պետությունները` ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցության համար: Հակառակ դեպքում պետությունն իմաստ չունի: Եվ բարեկեցության անհրաժեշտության վրա է կառուցվում մնացած բոլոր քաղաքականությունները:

Երբ ասում ենք անվտանգություն, այդ առումով էլ չենք շատ խորանում, թե ինչի՞ անվտանգությունը. բարեկեցության անվտանգությունը, որովհետև բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար` անվտանգությունը բխում է այդ կոմպոնենտների անվտանգությունից: Ուրիշ ոչ մի բան չի նշանակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա կարևորել է այդ ընկալումները, որովհետև պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները:

«Պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, և այսօր այդ աշխատանքի արդյունքների կամ հետևությունների քննարկում կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները կիսվել են իրենց կարծիքներով, դիտարկումներով և առաջարկություններով: Կառավարության բոլոր անդամները Փաշինյանի հանձնարարությամբ նախանշել են ընթացիկ տարվա համար իրենց գործողությունների առաջնահերթությունները, որոնք բխում են Կառավարության հնգամյա ծրագրից:

Ամփոփելով` Ն.Փաշինյանը նկատել է, որ ներկաների մի քանի ելույթներում բարձրացվել է գաղափարախոսական հարցը և նշել, որ տնտեսության մասին քննարկումներ անելիս՝ գաղափարախոսական հարցը հաճախ բաց է թողնվում: Ընդ որում, դա տեղի է ունենում և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: «Կոմունիստական գաղափարախոսությունն ունի տնտեսական իր մոդելը, սկանդինավյան սոցիալիզմի տեսությունն ունի իր մոդելը, կա ամերիկյան մոդելը, և կարծում եմ, որ մենք էլ մեր մոդելը պետք է ունենանք, որը հիմնված լինի քաղաքական գաղափարախոսության վրա:

Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ Իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին: Առիթ ունեցել ենք քննարկելու, և ես այդ հարցն էի բարձրացնում հիմնականում ԿԳՄՍ-ի հետ քննարկումներում, թե Իրական Հայաստանի մշակութային գաղափարախոսությունը որն է: Բայց այս հարցը մենք պետք է տանք բոլոր ոլորտներին:

Իրական Հայաստանի տնտեսական քաղաքականությունը որն է, սոցիալական քաղաքականությունը որն է, արտաքին քաղաքականությունը որն է: Անապահովության գնահատման համակարգը, որն ընդունեցինք նախորդ օրը, ես համարում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության անապահովության գնահատման քաղաքականությունը, այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, ԿԳՄՍ ոլորտում արդեն երևում է, թե մենք ինչ պետք է անենք, պաշտպանության ոլորտում երևում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Պետք է բոլոր ոլորտներով անցնենք և մեր բոլոր քաղաքականություններում այս հարցը պետք է տանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ այդ ընթացքում պետք է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մշակվի և ձևակերպվի որպես ավելի համակարգված քաղաքական գաղափարախոսություն:

«Հաջորդ հարցը, որի մասին կուզենայի խոսել` շոշափվեց ելույթներում: Ես որքան ոչ պրոֆեսիոնալ աչքով և հայացքով նայել եմ` տնտեսության համար մեծ և էական նշանակություն ունեն խոսույթները, և երբեմն ժամանակակից տնտեսությունը համարվում է խոսույթային: Խոսույթային տնտեսության լծակ է, երբ հակախոսույթով հարվածում են քո տնտեսությանը, հետևաբար որպես Կառավարություն, այստեղ էլ պետք է մենք զարգացման խոսույթ ձևավորենք: Մենք որպես քաղաքական մարմին պետք է սրա մասին մտածենք, որովհետև թվերի, գրաֆիկների մի մասը կապված է նրանից, թե մենք ինչ տրամադրություն ենք ստեղծում երկրում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով գերատեսչությունների առաջնահերթություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ բոլորի համար թվայնացումը պետք է լինի երեք հիմնական անելիքներից մեկը: Հետևաբար, ինձ համար առաջնահերթ լոկոմոտիվային ծրագիր ես համարում եմ խաղաղության գործընթացը, ես էլ եմ ինձ համար առաջնահերթ համարում թվայնացումը և երրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}