
«Փաստ». Աբխազիայում չեն բացառում սադրանքներն ու բռնությունները աբխազահայերի նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է.
«Փետրվարի 15-ին Աբխազիայի Հանրապետությունում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց անցկացման որոշումն ընդունվել է Սուխումիում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո:
Դեռևս այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ Աբխազիայում բողոքի ակցիաներ կազմակերպած ուժերի գործունեության համակարգումն ու ֆինանսավորումն իրականացնում են արևմտյան և թուրքական հասարակական կազմակերպություններն ու թուրքական խոշոր բիզնեսները։ Ըստ փորձագետների, Թուրքիայի՝ Աբխազիայում իր ազդեցությունը տարածելու ջանքերը նույնպես միտված են տարածաշրջանում ազդեցության մեծացմանն ու տնտեսական էքսպանսիան տարածելուն։
Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ Աբխազիայում բնակչության ավելի քան 40 %-ը հայեր են։ Հիմա առաջադրված հինգ թեկնածուներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով, հենց թուրքական լոբբիի ներկայացուցիչ է: Խոսքը Ադգուր Արձինբայի մասին է, որը մեկ անգամ արդեն 2020 թվականին փորձել է՝ առաջադրվելով Աբխազիայի նախագահի թեկնածու, բայց պարտվել է Բժանիային: Թե՛ Արձինբան, թե՛ նրա հետ կապված ուժերն ու անհատները, թե՛ ընդդիմադիր այլ գործիչներ ոչ մեկ անգամ աչքի են ընկել ազգամիջյան ատելության դրսևորումներով: Նույն Արձինբան, լինելով թուրքական շահերի ներկայացուցիչ, փաստացի ջանքեր է գործադրել, որ հայերը հնարավորինս երկրորդ պլան մղվեն, առավել ևս չզբաղվեն քաղաքականությամբ:
Ավելին, կան տեղեկություններ, որ տեղի քաղաքական ընդդիմությունը, որը սերտորեն կապված է արմատական թուրք ազգայնականների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, Թուրքիայի աջակցությամբ տեղի հայերի «սև ցուցակներ» են կազմում: Ըստ այդմ, Աբխազիայում չեն բացառում նշյալ շրջանակների կողմից սադրանքներն ու բռնությունները աբխազահայերի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


