
Կանգ առնենք այս հայտարարության մեկ այլ զարհուրելի կողմի վրա, որը գրեթե չի քննարկվել․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․
«Դավաճանը խոստովանեց պատերազմում ծրագրավորված և միտումնավոր պարտությունը
Պետական դավաճանը ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բառացիորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի պարտության միջով անցնելով՝ ձեռք է բերվել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:
Մի կողմ թողնելով, այն որ Հայաստանը Փաշիյանի օրոք ներկայումս բացարձակ կերպով զրկվել է ինքնիշխանությունից և գտնվում է թուրք-ադրբեջանական թելադրանքի ներքո` կանգ առնենք այս հայտարարության մեկ այլ զարհուրելի կողմի վրա, որը գրեթե չի քննարկվել:
Փաշինյանը հայտարարելով, որ պարտությունը մեզ «անկախություն» է բերում` ըստ էության ընդունում է, որ 44-օրյա պատերազմում իշխանությունը հայկական կողմին ծրագրավորված և միտումնավոր կերպով պարտության է տարել, որպեսզի ձերբազատվեն իրենց դիտարկամամբ Հայաստանի ինքնիշխանությանը «խոչընդոտ» հանդիսացող կամ ինչպես Փաշինյանն էր նշում «Հայաստանի վզին թոկ դարձած» Արցախից»:
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


