
Սպասվում է այս տարվա առաջին G2-G3 դասի ավելի ուժեղ գեոմագնիսական փոթորիկը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«Այս տարվա մեջ առաջին G2-G3 դասի ավելի ուժեղ գեոմագնիսական փոթորիկը։
Աստղագետները նախազգուշացնում են X դասի արեգակնային հնարավոր հզոր բռնկման մասին
Փետրվարի 7-8-ը սպասվում է G2-G3 դասի գեոմագնիսական փոթորիկ, հայտնում է ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը։ Սպասվող գեոմագնիսական փոթորիկը պայմանավորված է փետրվարի 1-ին, 2-ին և 3-ին տեղի ունեցած մի շարք բռնկումներով որոնք ուղեկցվել ե Արեգակից կորոնային զանգվածի արտանետմամբ: Մասնիկների հոսքը Երկիր կհասնի փետրվարի 7-ին և 8-ին և կստեղծի գեոմագնիսական փոթորիկների շարք»:
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


