
Կապանում ծխախոտի տուփերում և ջերմոցում հայտնաբերվել են կանեփ ու մարիխուանա
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ:
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ տարբեր գրպաններում հայտնաբերվեց տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում կար կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ:
Նա հայտնեց, թե հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ կանեփն անձամբ աճեցրել է Գործարանային փողոցում գտնվող ջերմոցում:
Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ջերմոցի խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի խնամված 18 բույս և 21 գրամ մարիխուանա: Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


