
Հարցում Թուրքիայում ՝ «20 հատ հայի գլուխ կկտրեմ»
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Լրագրողը Թուրքիայում փողոցում հարցնում է սովորական անցորդին.
- Ի՞նչ հանցանք կգործեիք, եթե իմանայիք, որ դրա համար պատիժ չկա»։
Անցորդը պատասխանում է.
- 20 հատ հայի գլուխ կկտրեմ։
Ու թեև հարցվողն ամենայն հավանականությամբ Ադրբեջանից է, բայց դա որևէ կերպ չի փոխում պատասխանի էությունը։
Ես նմանատիպ հոլովակներ չեմ սիրում տարածել, բայց ստիպված եմ, քանի որ օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց հակահայկական գործն անում։
Զգո՛ն եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- Այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ ընդհուպ Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում. Վարուժան Գեղամյան
- Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


