
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ կնախապատրաստվի Ալբանիայի դեմ ԱԱ-2027-ի վերջին խաղին
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի հավաքականի դեմ կայանալիք աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, 40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։
Հայաստանի հավաքական են հրավիրվել Ալբերտ Թադևոսյանը, Անդրե Սպայթ Մկրտչյանը, Քրիս Ջոնսը, Զակ Թավիտյանը, Արտյոմ Թավաքալյանը, Գաբրիել Աճեմյանը, Յուրա Մելիքյանը, Դավիթ Խաչատրյանը, Կարեն Մելիքյանը, Դանիել Կիրակոսյանը, Հայկազ Գրիգորյանը, Միհրան Ներսեսը:
Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել նաև սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը, ով 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում։
Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։
Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ից Երևանում, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


