Քաղաքական 10:06 05/02/2025 Հայաստան

Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա. Փաշինյան

«Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք»,- Վաշինգտոնում  Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա մանրամասնել է, որ վերջին տարիներին մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա է գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում. «Մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա»։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթը հարցրել է, թե Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպիսի՞ հեռանկարներ կան, նա պատասխանել է. «Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»։ 

Կառավարության հաղորդմամբ, Ատլանտյան խորհրդում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը  շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։

«Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է, և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։

Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:27
Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի դիմումը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը
Էմանուել Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի կոչը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը։ Այդ մասին հայտնել է հունական...
Աղբյուր` Panorama.am
23:01
70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց
 Փետրվարի 13-ին, ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր...
Աղբյուր` Panorama.am
22:46
Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջում է նրանց ազատ արձակումը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված...
Աղբյուր` Panorama.am
22:27
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին
Իրանում Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի է ձերբակալվել. Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է Sky News...
Աղբյուր` Panorama.am
21:58
Գեղասահքի Գրան պրիի եզրափակիչում Պետրոսյանը մրցակիցներ չունի.Կատարինա Գերբոլդտ
Գեղասահքի Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, երկրի Գրան պրիի եզրափակիչի կրկնակի հաղթող Ադելիա Պետրոսյանը հաջորդ Գրան պրիի եզրափակիչում մրցակցությունից...
Աղբյուր` Panorama.am
21:39
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը «Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է...
Աղբյուր` Panorama.am
21:25
Օտարերկրացի տղամարդը ժամադրվել է անծանոթի հետ նրա վարձակալված բնակարանում, իսկ վերջինս հափշտակել է օտարերկրացու գումարը
Փետրվարի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
21:01
Նման աղետները հասկանալ ցանկացողները պարզապես պարտավոր են կարդալ այդ հոդվածը. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է․ «Վերջապես առիթ ունեցա կարդալու Արման Գրիգորյանի՝ անցյալ տարի Security Studies...
Աղբյուր` Panorama.am
20:58
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
20:51
Նիկոլին խժռելու է առաջին հերթին սեփական հիասթափված ընտրազանգվածը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Նիկոլին խժռելու է առաջին հերթին սեփական հիասթափված ընտրազանգվածը Դավաճանի ամենամոլեռանդ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորները դատապարտել են  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները։...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ցրումը և Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվել է պետության կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՀՀ ճանապարհների մասին՝ ժամը 20:00-ի դրությամբ
Փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:58
Անդրանիկ Թևանյան․ Գեղցու վրեժը և չարի վերջը
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Գեղցու վրեժը և չարի վերջը Երբ գեղցին կենտրոնի բնակչին կոչ է...
Աղբյուր` Panorama.am
19:46
ԵԽ-ի հերթական քննադատական ​​բանաձևն է ընդունել Վրաստանի վերաբերյալ
 Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական ​​բանաձև է ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
19:32
«Չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «2022 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի ախուրյանցի Անոն փոշմանել է
Oragir.news-ը գրում է․ «53-ամյա Անահիտ Իգիթյանը վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:53
Շուրջ մեկուկես ժամ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է․ «Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան
Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․ «Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և...
Աղբյուր` Panorama.am
18:21
26 տարի շարունակ սիրահար զույգերը կրում են նույնանման հագուստ
Թուրքիայի Հանրապետության Ամասիայի շրջանում ապրող Ռանա և Թուրհան Լադիքլի զույգն այդ երկրում հայտնի է որպես ամենագունեղ սիրահար զույգ։ Նրանք 26...
Աղբյուր` Panorama.am
18:10
Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է. Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների. Վահե Հովհաննիսյան
«Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։ Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Աշխարհի գավաթի առաջին փուլում մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ասում են՝ եկեք ընկերություններին տուգանենք, որ աուդիտի ենթարկվեն, սա հերթական հիմարությունն է. Նաիրի Սարգսյան
ԱԺ-ն փետրվարի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Դեսպանատնից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}