ԱՅԼՄԱՄՈՒԼ







ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
2019/2020 մրցաշրջանի ընթացքում սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը վաստակել է 2,19 միլիոն եվրո, ինչը 450 հազար եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանում: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը ստացել է 1,23 միլիոն եվրո, ինչը 164 հազար եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանում:
Աղբյուր՝ lenta.ru
Սաուդյան Արաբիան աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հունաստանի՝ Թուրքիայի պատմական թշնամու հետ աննախադեպ ռազմական համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Երկու պետությունների հարաբերությունները նոր մակարդակի հասան այս շաբաթ, երբ Աթենքը համաձայնվեց Ռիադին վարձակալութամբ տրամադրել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ թագավորության էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
Աղբյուր՝ eadaily.com
Քաղաքն ունենալու է բիզնես ու բնակելի հատվածներ, որոնք առավելագույնս կապահովեն ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, կազմակերպությունների պահանջները: Հիմնական շահառուներն են՝ ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն/մասնագետ, ոլորտը սպասարկող բոլոր կապակցված ենթակառուցվածքները։ Ս/թ ապրիլի 23-ին անցկացվելու է հանդիպում-քննարկմում՝ Հ. Հակոբյան 3 հասցեում:
Աղբյուր՝ «Նաիրի տեխնոլոգիական ավան» նախագծի Հանրային կապերի ապահովման ծառայություն
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մտադիր է այս որոշումը կայացնել՝ ի երախտագիտություն Սուպեր լիգայի նախագծի վերաբերյալ Անգլիայի ֆուտբոլային միության դիրքորոշման: Կազմակերպության դերը գնահատվում է առանցքային:
Աղբյուր՝ gazeta.ru
Գիտնականներն առաջին անգամ մանրամասն նկարագրել են այն ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդկանց ուղեղում, ովքեր պարբերաբար սուրճ են օգտագործում: Պարզվել է, որ կոֆեինը ուժեղացնում է կապերը ուղեղի տարբեր մասերի միջև, ինչը օգնում է լավացնել ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը և կոգնտիվ ֆունկցիաները:
Աղբյուր՝ ria.ru
Բացումը՝ ապրիլի 23-ին, ժամը՝ 13:00:
Աղբյուր՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Գյուղացի ֆերմերի խոսքով՝ հորթին հետազոտած անասնաբույժն իրեն ասել է, որ կենդանու ֆունկցիոնալությունը նորմալ է: Հորթի գանգերը միաձուլված են, նա ունի երկու զույգ աչքեր, երկու բերան, մեկ զույգ ականջ, իսկ մեկ բերանով կաթ ուտելու ընթացքում, մյուսը միաժամանակ վերարտադրում է շարժումը: Թեև անասնաբույժները հայտնել են, որ հորթի կյանքի երկարատևությունը քիչ հավանական է, այնուամենայնիվ ֆերմերը, ասել է որ վճռական է պահելու նորածին կենդանուն «որքան էլ որ ապրի»:
Աղբյուր՝ wistv.com
Վաշինգտոնը F-35 կործանիչների արտադրության հուշագիր է ստորագրել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Նորվեգիայի հետ: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին: Այս որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:
Աղբյուր՝ korrespondent.net
Դերասանուհին կներկայանա FX հեռուստաալիքի հայտնի նախագծի առնվազն մեկ էպիզոդում: Սերիալի ստեղծող Ռայան Մերֆին ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկյան սարսափ պատմության» 10-րդ սեզոնը բաժանվելու է երկու պատմության: Փերիս Ջեքսոնը հանդես է գալու երկրորդ մասում, որը, ըստ հեղինակի, կապված կլինի ավազի հետ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ոստիկանությունն ու տեղական խորհրդի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ կարող է կրկին փլուզում լինել այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան՝ ժամը 11-ին, մի քանի տոննա հողաշերտ է սահել Ուելսում գտնվող Նեֆինի ծովափին:
Աղբյուր՝ thesun.co.uk
Թեմային անդրադարձել է նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը:
Աղբյուր՝ «Գիտուժ»
Հնդկաստանը հինգշաբթի գրանցեց COVID-19 վարակի աշխարհի ամենաբարձր ցուցանիշը՝ 314 835 դեպք: Դեպքերի նախորդ ռեկորդային մեկօրյա աճը գրանցվել էր Միացյալ Նահանգներում, որը հունվար ամսվա ընթացքում ունեցել էր 297 430 նոր դեպք: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, Հնդկաստանի ընդհանուր դեպքերը ներկայումս կազմում են 15,93 միլիոն մարդ, իսկ մահացություններն աճել են 2,104-ով և ընդհանուր առմամբ հասել 184 657-ի:
Աղբյուր՝ reuters.com
Perseverance մարսագնացի վրա գտնվող փորձարարական սարքը հաջողությամբ թթվածին է արտադրել Մարսի վրա: Հետազոտողներին հաջողվել է ստանալ 5,4 գ թթվածին: Նրանք պնդում են, որ դա բավարար է մարդուն՝ տասը րոպե շնչելու համար:
Աղբյուր՝ korrespondent.net
Պակիստանի Կվետա քաղաքի շքեղ հյուրանոցում, ռումբի պայթյունի հետեւանքով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը վիրավորվել են: Կասկածվում է, որ Պակիստանում Չինաստանի դեսպանն է եղել «Սերենա» հյուրանոցի ավտոպարկում հարձակման թիրախը: Ենթադրվում էր, որ նա գտնվում է Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Կվետայում, բայց նա այնտեղ չի եղել:
Աղբյուր՝ bbc.com
Հինգշաբթի առավոտյան Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր արձանագրված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր քանակը հասել 300 264-ի: COVID-19-ից մահացել է ևս 10 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3 981: Ապաքինվել է 688 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 283 557-ի:
Աղբյուր՝ newsgeorgia.ge
Երկուշաբթի Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ կսկսի թարմացնել իր ճանապարհորդական խորհրդատվությունները՝ դրանք ավելի սերտորեն համապատասխանեցնելու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ուղեցույցներին: Փոփոխությունը «կհանգեցնի «Չորրորդ մակարդակ՝ չճանապարհորդել» երկրների քանակի էական ավելացմանը՝ ընդգրկելով աշխարհի երկրների մոտ 80%-ը»:
Աղբյուր՝ cnn.com
Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամները չորեքշաբթի երեկոյան կայացած իրենց նիստում կառավարությանը կոչ արեցին դադարեցնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին պայմանագիրը:
Աղբյուր՝ ria.ru
Սիրիական հակաօդային պաշտպանությունն արձագանքել է Դամասկոսի նահանգում իսրայելական հրթիռային հարձակմանը, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը: Ըստ ՍԱՀ-ի ՊՆ-ի հանրապետության տարածքում հարվածի արդյունքում տուժել է չորս զինվոր: Իսրայելական բանակն իր հերթին պարզաբանել է, որ Սիրիայի տարածքի վրա հարձակումը հրահրել է Նեգև անապատի միջուկային կենտրոնի մոտ ընկած հրթիռի արձակումը:
Աղբյուր՝ eadaily.com
Լոնդոնի «Տոտենհեմի» մարզիչ Ռայան Մեյսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչն է: Ապրիլի 19-ին ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացավ ակումբից: Մեյսոնը թիմը գլխավորեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղում՝ 30 տարեկանը չլրացած:
Աղբյուր՝ gazeta.ru
Կանացի ներքնազգեստի խանութները այս կերպ բողոքում են արգելափակման կանոնների դեմ: Ժան Կատեքսին կանացի ներքնազգեստներ ուղարկելը բողոքի ակցիայի մի տարբերակն են, որը կազմակերպվել է Action Culottée խմբի կողմից այն բանից հետո, երբ ներքնազգեստների խանութները դասվել են որպես ոչ կարևոր ձեռնարկությունների շարքին և ստիպված են եղել փակել՝ կրճատելու Covid-19-ի տարածումը:
Աղբյուր՝ cnn.com
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի թեստի արդյունքը դրական է եղել: Ակումբը կիրակի օրը հայտնել էր, որ Վալվերդեն ինքնամեկուսացվել է վարակակրի հետ շփում ունենալուց հետո՝ բաց թողնելով «Խետաֆեի» հետ 0-0 հաշվով ավարտված խաղը: Իսկ այժմ ֆուտբոլիստի մոտ է կորնավիրուս հաստատվել:
Աղբյուր՝ eurosport.com
«Լյուպեն» ֆրանսիական հեռուստասերիալը ռեկորդային թվով դիտումներ ունի Netflix հոսքային ծառայությունում: Նախագծում գլխավոր դերը խաղացել է «1+1» և «2+1» ֆիլմերի աստղ Օմար Սին: Պրեմիերայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում սերիալի ավելի քան երկու րոպեն դիտել է Netflix-ի շուրջ 76 միլիոն օգտվող: Սերիալի հիմքում ընկած են Մորիս Լեբլանի գրքերը գողի մասին, որը վրեժ է լուծում՝ հարուստների կողմից խաբված հոր համար:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լեհաստանը կներդնի հակավիրուսային սահմանափակումների վերացման տարածաշրջանային սկզբունք, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Աղբյուր՝ ria.ru
Հոլիվուդյան տասնյակ աստղեր, որոնց թվում են Լեոնարդո Դի Կապրիոն և Քեթի Փերին, և աշխարհի այլ հայտնի մարդիկ բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին`խնդրելով հետաձգել բնապահպանական համաձայնագրերի ստորագրումը Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի հետ, մինչ7 Ամազոնի հասարակածային անտառների անտառահատումները իրական նվազում չունենան:
Աղբյուր՝ bbc.com
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ ուղեկցեց չորս ըմբիշների: Նրանցից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց դառնալ մեդալակիր: 70 կգ քաշային մարզիկը «բրոնզի» համար գոտեմարտեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Հայ ըմբիշին հաջողվեց միավորների նվազագույն տարբերությամբ / 4 : 3 / առավելության հասնել և կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Նա հորդորել է Ջեյմի Սփիրսին հեռանալ երգչուհու խնամակալի պաշտոնից: Փոփ աստղի հայրը 2008 թվականից դատարանի որոշմամբ հանդիսանում է նրա խնամակալը և վերահսկում երգչուհու ֆինանսական գործերը, ինչպես նաև նրա անձնական կյանքը: Թեև առողջական խնդիրների հարցում նա այլևս չի հետևում դստեր անձնական կյանքին, սակայն շարունակում է կառավարել նրա ունեցվածքը, չնայած Բրիթնի Սփիրսը ցանկանում է հեռացնել հորը այդ դերից:
Աղբյուր՝ independent.co.uk
Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ինքը այնտեղ կհանդիպի թալիբների հետ:
Աղբյուր՝ tass.ru
Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի սուզանավը, որում 53 մարդ է եղել, անհետացել է՝ չհայտնելով զորավարժությունների սպասվող արդյունքների մասին: Սուզանավը մասնակցում էր Հյուսիսային Բալիի ջրերում տորպեդների վարժանքներին:
Աղբյուր՝ dailystar.co.uk
Սիրյայից փախչելուց և 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ փախստականների հավաքականում հանդես գալուց հետո համաշխարհային ճանաչում գտած սիրիացի լողորդուհու և նրա քրոջ՝ Սառայի մասին Netflix-ի նոր ֆիլմի ռեժիսորը կլինի եգիպտացի Սալլի ալ-Հուսեյնին: Նկարահանումները տեղի կունենան Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Բելգիայում: Կինոժապավենը կթողարկվի Netflix-ի հարթակում 2022 թվականին:
Աղբյուր՝ tass.ru
Թատերական կոմպոզիցիա՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Հեղինակ և բեմադրող՝ Սամսոն Ստեփանյան: Ներառված են բանաստեղծություններ արևմտահայ պոեզիայից․ Դանիել Վարուժան, Ռուբեն Որբերյանց, Ռուբեն Սևակ, Սիամանթո, Վահան Թեքեյան։
Աղբյուր՝ toms.am
Չնայած իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները կմիանան փաստաթղթին և կմտնեն խորհրդարան միայն իրենց նախագահ Նիկա Մելիայի ազատ արձակվելուց հետո: Այդ մասին ապրիլի 20-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, ասել է Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:
Աղբյուր՝ eadaily.com
եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին չորեքշաբթի օրը ասել է, որ անգլիական վեց ակումբների դուրս գալուց հետո՝ լիգան այլևս չի կարող կայանալ: Հարցին, թե արդյո՞ք նախագիծը դեռ կարող է իրակականալ թիմերի հեռանալուց հետո, նյելին Reuters-ի հետ զրույցում ասել է. «Եթե շիտակ ու անկեղծ լինեմ, ոչ, ակնհայտորեն դա այդպես չէ»:
Իտալիայի հարավում գտնվող Ապուլիա մարզում նորածնի մոտ հաստատվել է հակամարմին ունենալու առաջին դեպքը: Երեխայի մայրը՝ 35-ամյա Էլեն Կոլիցցին, COVID-19-ի դեմ պատվաստում էր ստացել հղիության 7-րդ ամսում:
Աղբյուր՝ ria.ru
Չիպսի պատրաստումից և այլ տեսակի օգտագործված յուղեր համարվում են թափոններ, ուստի երբ դրանք օգտագործվում են բիոդիզել պատրաստելու համար, կրճատում են ածխածնի արտանետումները՝ փոխարինելով բնական հանածոներին: Սակայն եթե ԵՄ-ում այն թափոն է համարվում, ապա Չինաստանում, Մալազիայում և Ինդոնեզիայում մինչ այս այն օգտագործվում էր կենդանիներին կերակրելու համար: Հարց է առաջանում, թե ինչով է այն փոխարինվում այժմ:
Աղբյուր՝ bbc.com
Երկրում վարակման առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 299 038 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 632 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է՝ 282 869-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12 նոր դեպք: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ են դարձել 3971 մարդ:
Աղբյուր՝ apsny.ge
Երեքշաբթի երդվյալ ատենակալների կազմը Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինին մեղավոր է ճանաչել բոլոր երեք մեղադրանքներով`2020 թվականի մայիսին Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: 45-ամյա Շովինին մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի դիտավորյալ սպանության, երրորդ աստիճանի սպանության և երկրորդ աստիճանի մարդասպանության մեջ: Նրան սպառնում է տասնյակ տարիների բանտարկություն:
Աղբյուր՝ foxnews.com
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը հրապարակել է նոր տվյալներ՝ երկաթուղային աղետից տուժածների մասին: Ըստ տեղեկատվության՝ Կահիրեից հյուսիս ընկած հատվածում գնացքի ռելսերից դուրս գալու հետեւանքով զոհվել է 23, վիրավորվել՝ 139 մարդ: Երկրի առողջապահության եւ ազգաբնակչության հարցերի նախարարությունը նախկինում հայտնել էր 11 մահվան մասին:
Աղբյուր՝ tass.ru
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
Աղբյուր՝ պաշտոնական հաղորդագրություն
Kaleo ռոք խումբը նկարահանել է «Skinny» թրեքի երաժշտական տեսահոլովակը ժայթքող հրաբխի մոտ: Հոլովակը նկարահանվել է անցած ամիս՝ ժայթքման սկսվելուց մի քանի օր անց:
Աղբյուր՝ ria.ru
ՄԱԿ-ը կոչ է արել Արաբական Միացյալ Էմիրություններին «կոնկրետ» ապացույց ներկայացնել, որ Դուբայիշեյխի դուստր արքայադուստր Լատիֆա Ալ Մաքթումը ողջ է: Երեքշաբթի օրը Ժնևում հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները նաև ասում են, որ նա պետք է «շտապ ազատ արձակվի»:
Աղբյուր՝ bbc.com
Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը կշարունակի կենտրոնանալ քաղաքացիներին՝ «իրենց ապագան կերտելու համար» աջակցելու վրա: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի գլխավոր խոսնակ Նեդ Փրայսը:
Աղբյուր՝ tass.ru
Ատրակցիոններով և zipline-ներով «Անգլիայի Դիսնեյլենդը», որը դինոզավրերի նախապատմական արարածների առաջին «երկիրն» է լինելու, նախատեսվում է բացել 2024 թվականին:
Աղբյուր՝ thesun.co.uk
հանդիպել Դոնբասի «ցանկացած կետում», որտեղ հակամարտություն է ընթանում: Այս մասին երեքշաբթի օրը տեսաուղերձում ասաց Ուկրաինայի ղեկավարը: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան ունի արեւմտյան պետությունների ու ՆԱՏՕ-ի աջակցությունը. նրանք պատրաստ են երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
Աղբյուր՝ tass.ru
Օրերս Անդթալիայի շրջանի Լարայի լողափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա նկատել են տասնյակ խոշոր ֆուգուներ: «Այնպես որ ամռանը անհնար կլինի ջուր մտնել»,- անհանգստանու են տարածքի ձկնորսները:
Աղբյուր՝ rg.ru
Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում 156 բրիտանացի երաժիշտներ, ներառյալ Փոլ ՄաՔքարթնին և Էնի Լենոքսը, կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել հոսքային իրավունքների վերաբերյալ: Նամակում առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսդրությունում, որպեսզի «երաժշտության արժեքը վերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի՝ երաժշտություն ստեղծողների ձեռքում»:
Աղբյուր՝ independent.co.uk
Դերասան Մայքլ Քիթոնը համաձայնել է կրկին մարմնավորել Բեթմենին: «Ֆլեշ» (The Flash) ֆիլմի նկարահանումները սկսվել են ապրիլի 19-ին: Քիթոնը չղջիկի կոստյումով սուպերհերոսի կերպարում առաջին անգամ հանդես է եկել 1989 թվականին, Թիմ Բարթոնի «Բեթմեն» ֆիլմում, 1992-ին նա վերադարձավ դերին՝ «Բեթմենը վերադառնում է» կինոնկարում: Բեթմենի դերը կկատարի նաև Բեն Աֆլեքը. գործողությունները ծավալվելու են տարբեր ժամանակահատվածներում:
Աղբյուր՝ gazeta.ru
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տուգանքներ է սահմանվում վարորդների և հսկիչների համար՝ հասարակական տրանսպորտից անտոմս երեխաներին իջեցնելու համար: Օրենքը խախտող վարորդները կպատժվեն հինգ հազար ռուբլիով, պաշտոնատար անձինք՝ 20-30 հազար:
Աղբյուր՝ lenta.ru
Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց հետո, Չադի առաջնորդ Իդրիս Դեբին մահացել է՝ հյուսիսային ապստամբների դեմ պայքարի առաջնագծում զորքերին այցելելիս, երեքշաբթի հայտնել է բանակի խոսնակը: 68-ամյա Դեբին իշխանության էր եկել 1990 թվականին ապստամբության արդյունքում և Աֆրիկայի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն էր:
Աղբյուր՝ reuters.com
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը սկսել է պատվաստումների անձնագրեր տրամադրել, որոնք վկայում են COVID-19- ի դեմ իմունիզացիայի մասին՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտների: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ iz.ru
Netflix-ի «Վագր արքա» (Tiger King) վավերագրական ֆիլմաշարից հետո, ԱՄՆ Սենատի օրենսդիրներն առաջարկել են արգելել խոշոր կատվազգիների՝ առյուծների և վագրերի մասնավոր սեփականությունը: ԱՄՆ կենդանաբանական այգիներում ավելի շատ վագրեր կան, քան վայրի բնության մեջ՝ ամբողջ աշխարհում:
Աղբյուր՝ bbc.com
Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:
Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն
Այդ մասին երեքշաբթի հայտարարեց ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը՝ նշելով որ վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Հայտարարությունը հաջորդեց Սալիմանին արված Կրեմլի առաջարկին՝ ընդմիջում վերցնել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը և Մոսկվան պատժամիջոցներ փոխանակեցին: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ շաբաթներ անց կվերադառնա Մոսկվա:
Աղբյուր՝ apnews.com
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի դատախազության տվյալներով, ապրիլի 20-ին Արմավիր քաղաքի շինություններից մեկում փլուզվել է առաստաղի 10 քմ: Երեք երեխա տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Աղբյուր՝ eadaily.com
GL Rapha ընկերությունը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (RDIF) հետ համագործակցությամբ տեղական գործարանում նախնական կարտադրի Sputnik V-ի 150 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է միայն արտահանման համար, քանի որ երկրում ռուսական պատվաստանյութը դեռ հաստատված չէ:
Աղբյուր՝ en.yna.co.kr
«Հատիսը» նշանակալի առավելությամբ հաղթեց «Էրեբունիի» թիմին (64 : 44) և գրավեց երրորդ պատվավոր տեղը: Առաջնությունում չեմպիոնության համար, Երևանի «Միկա» մարզահամալիրում, ապրիլի 23-ին միմյանց հետ կմրցեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» թիմերը:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
TracieX սարքը կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել արդյունքների 95% ճշգրտություն, ինչը գրեթե համընկնում է PCR թեստերի արդյունավետության հետ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր թեստի արժեքը մոտավորապես 20 դոլար է, որն ավելի էժան է, քան եղած անալոգները, իսկ արդյունքը կարելի է ստանալ երկու րոպեի ընթացքում:
Աղբյուր՝ straitstimes.com
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 663 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 297 728 դեպք, որից վերականգնվել է 282 237 մարդ, մահացել է 3959-ը:
Աղբյուր՝ apsny.ge
Ուոլտեր Ֆ. Մոնդեյլը, ով պարտվել էր Ռոնալդ Ռեյգանին նախագահական ընտրություններից մեկում, մահացել է 93 տարեկան հասակում:
Աղբյուր՝ theguardian.com
Ինդոնեզիայում 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:
Աղբյուր՝ korrespondent.net
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին առաջադրվելու իր լուրջ մտադրության մասին: Նա նշել է, որ առաջիկա ընտրությունները, ըստ էության, շուտով տեղի չեն ունենա, բայց դատելով նախորդ ընտրություններում նախկին թեկնածուի ապահոված ձայներից (75 միլիոն), նրա աջակցության մակարդակը շարունակում է բարձր նշաձող պահպանել:
Աղբյուր՝ eadaily.com
Տեսանյութեր



