Հասարակություն

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:18 Հայաստան
Կյանքեր փրկող կանչեր՝ համալսարանական ամենագնաց ռեանիմոբիլներով

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: Լուրը հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:
 

17:06 Հայաստան
Մրցույթ՝ Արաբկիրի Մամիկոնյանց-Ա. Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի շինարարության համար

Երևանի քաղաքապետարանը հայտարարած մրցույթը կկայանա 2022 թ. հունվարի 19-ին: Շինարարության համար սահմանված գումարը 168 մլն 614 հազար դրամ է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետը:

 

16:26 Աշխարհում
Հայտնի է 2022 թվականի գլխավոր գույնը

Գույների ամերիկյան ինստիտուտի ՝ Pantone-ի մասնագետները որպես 2022 թվականի գլխավոր գույն ընտրել են կապույտի նոր երանգը՝ «PANTONE 17-3938 Very Peri»-ն: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում։ Մասնագետների կարծիքով՝ այն դարձել է խորհրդանիշը ժամանակի ոգու և անցումային շրջանի, որն ապրում է մարդկությունը։

Աղբյուր՝ ria.ru

16:12 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի կինը աղջիկ է լույս աշխարհ բերել

Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Քերին, հայտարարել են իրենց դստեր ծնվելու մասին: Զույգը հայտնել է, որ հինգշաբթի վաղ առավոտյան Լոնդոնի հիվանդանոցներից մեկում ծնվել է առողջ փոքրիկ՝ զույգի երկրորդ երեխան: 57-ամյա Բորիս Ջոնսոնը և 33-ամյա Քերին ամուսնացել են 2021 թվականի մայիսին: Այն Քերիի առաջին և Մեծ Բրիտանիայի վարչապետի երրորդ ամուսնությունն է:

Աղբյուր՝ apnews.com

16:00 Աշխարհում
Կիրկորովը սխալ է անվանել Պուգաչովայի հետ իր հարաբերությունները

Էստրադային կատարող Ֆիլիպ Կիրկորովի խոսքով՝ իր բոլոր երազանքներն իրականացան՝ դպրոցում ոսկե մեդալից մինչև Պուգաչովայի հետ ամուսնությունը։ «Ամեն ինչ սկսվեց իմ քմահաճույքից: Ուզում էի, որ Ալլա Պուգաչովան իմ կինը դառնա։ Բայց Ալլա Պուգաչովան ականավոր կին է, այլ ոչ թե արձանիկ մրցանակների շարքում: Եվ մեր հարաբերությունները բոլորովին այլ պատմություն դարձան։ Ե՛վ ես, և՛ նա շատ ուշ հասկացանք, որ դա սխալ էր»,- խոստովանել է նա։

Աղբյուր՝ gazeta.ru

15:35 Աշխարհում
Աֆղանստանում Բրիտանական խորհրդի մոտ 100 նախկին աշխատակիցներ շարունակում են թաքնվել

Աշխատակիցները, ովքեր բրիտանական արժեքներ և անգլերեն լեզուն էին սովորեցնում Աֆղանստանում, թաքնվում են այն բանից հետո, երբ իրենց երկրի իշխանությունները մերժեցին  Մեծ Բրիտանիա մեկնելու նրանց իրավունքը:

Աղբյուր՝ theguardian.com

14:38 Տարածաշրջան
Իրանի արտգործնախարարը միջուկային գործարքի վերաբերյալ ՌԴ և ՉԺՀ դիրքորոշումները կառուցողական է անվանել

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ Արևմուտքը դեռ ռացիոնալ առաջարկներ չի արել։

Աղբյուր՝ tass.ru

14:15 Աշխարհում
Իսպանացի ոստիկանները խիզախորեն մտել են սառցակալած ջրամբար՝ շանը փրկելու համար

Իսպանիայի ոստիկանությունը չորեքշաբթի հայտնել է, որ երկու աշխատակիցներ մտել են Արագոն համայնքի Կանֆրանկա քաղաքի ջրամբարի սառած ջրի մեջ՝ փրկելու այնտեղ հայտնված շանը: Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները մերկանում մինչև գոտկատեղը և մտնում սառցակալած ջրի մեջ՝ կենդանուն ափ հանելու համար:

Աղբյուր՝ reuters.com

14:04 Աշխարհում
HBO Max-ը հրապարակել է Հարի Փոթերի հատուկ ֆիլմի առաջին կադրը

HBO Max-ը նոր հոսքային ծառայությունը Twitter-ում հրապարակել է Հարի Փոթերի ֆրանշիզայի հատուկ էպիզոդի առաջին կադրը։ Էպիզոդը նվիրված է լինելու «Հարի Փոթերը և կախարդի քարը» ֆիլմի պրեմիերային։ Լուսանկարում Էմմա Ուոթսոնը, Ռոն Ուիզլին և Դենիել Ռեդքլիֆը զրուցում են Գրիֆինդորի հյուրասրահում: «Հարի Փոթերի 20-ամյա հոբելյանը. վերադարձ Հոգվարթս»-ի պրեմիերան տեղի կունենա HBO Max-ի եթերում հունվարի 1-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:32 Աշխարհում
Մալիի կենտրոնում ճամփեզրին ռումբի պայթյունից ՄԱԿ-ի խաղաղապահներ են զոհվել

Չորեքշաբթի Մոպտի շրջանի Բանդիագարա կոչվող տարածքում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով զոհվել են ՄԱԿ-ի յոթ խաղաղապահներ, ևս երեքը ծանր վիրավորվել են: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի առաքելության Twitter-ում տարածած հայտարարության մեջ:

Աղբյուր՝ aljazeera.com

13:22 Աշխարհում
«Կաղամարի խաղ»-ն արժանացել է Ամերիկյան կինոինստիտուտի հատուկ մրցանակին

Հարավկորեական սերիալն արժանացել «The bingeworthy show of 2021» մրցանակին (մեծ տարվածությամբ դիտված շոու): Այն մրցում էր վեց նախագծերի հետ, այդ թվում՝ «Լոկի», «Թեդ Լասո», «Մեյրը Իսթթաունից» և այլ սերիալների հետ: «Կաղամարի խաղ»-ը սերիալը դեկտեմբերի 1-ի դրությամբ դիտել է արդեն 140 միլիոն մարդ։

Աղբյուր՝ kulturomania.ru

13:06 Աշխարհում
Մեծ Բրիտանիան և Կանադան միացել են Պեկինի ձմեռային խաղերի դիվանագիտական բոյկոտին

Չորեքշաբթի Կանադան միացավ Ավստրալիային և Մեծ Բրիտանիային՝ Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտում, որը նախաձեռնել է Միացյալ Նահանգները: Մինչդեռ Չինաստանը պատասխանել է՝ ասելով, որ Միացյալ Թագավորության պետական պաշտոնյաներին մասնակցելու հրավեր չի ուղարկել:

Աղբյուր՝ reuters.com

13:02 Աշխարհում
Կալինինգրադի մարզում հրդեհվել է 13-րդ դարի Վալդաու ամրոցը

Կալինինգրադի մերձակայքում գտնվող Նիզովյե գյուղում այրվում է Վալդաու ամրոցը՝ 13-րդ դարի մշակութային ժառանգության հուշարձանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Կալինինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
 

12:43 Աշխարհում
Եվս 100 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ. ՅՈՒՆԻՍԵՖ

ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը երեխաների վրա աննախադեպ ծավալների է հասնում՝ դառնալով նրանց համար ամենաաղետալի ճգնաժամը, որին ՅՈՒՆԻՍԵՖ-ն ականատես է եղել իր 75-ամյա պատմության ընթացքում: Այս մասին ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակված զեկույցում:

Աղբյուր՝ ՅՈՒՆԻՍԵՖ

 

12:28 Հայաստան
Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը՝

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար: SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 19-ը (ժամը 23:59-ը) ներառյալ: Հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

12:12 Աշխարհում
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ներողություն է խնդրել՝ վարակակրի հետ շփումից հետո ակումբ գնալու համար

36-ամյա Սաննա Մարինը Հելսինկիում շաբաթ օրը գիշերային ժամանցի է դուրս եկել՝ արտաքին գործերի նախարարի Covid-19-ի դրական թեստից մի քանի ժամ անց: Սկզբում նրան հայտնել են, որ մեկուսանալու կարիք չկա, քանի որ նա ամբողջությամբ պատվաստված է, սակայն հետո Մարինը բաց է թողեց հաղորդագրությունը, որով խորհուրդ էր տրվում դա անել: Նա հայտնել է, որ դուրս գալիս հեռախոսը տանն էր թողել:

Աղբյուր՝ bbc.com

11:51 Աշխարհում
Չավի. Եվրոպայի լիգան «Բարսելոնայի» տեղը չէ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած 0-3 հաշվով պարտությունը և Եվրոպայի լիգայից դուրս մնալը։ «Բավարիան պարզապես մեզնից ուժեղ էր: Սա է իրականությունը: Հիմա մենք Եվրոպայի լիգայում ենք: Սկսվում է նոր դարաշրջան: Եվրոպայի լիգան «Բարսելոնայի» տեղը չէ, մենք պետք է լինենք Չեմպիոնների լիգայում: Հիմա մենք պետք է սկսենք զրոյից»,- մեջբերել է Չավիի խոսքերը Goal-ը։

Աղբյուր՝ sport-express.ru

11:32 Աշխարհում
Լեհաստանում Բելառուսի հետ սահմանին միգրանտի դի է հայտնաբերվել

«Դին հայտնաբերվել է զինվորների կողմից լեհ-բելառուսական սահմանից ինը կիլոմետր հեռավորության վրա»,- հայտնել է Պոդլյասկայի ոստիկանության խոսնակ Թոմաշ Կրուպան: Նա հավելել է, որ դիակի կողքին եղել է ուսապարկ և նիգերիական անձնագիր։

Աղբյուր՝ korrespondent.net

11:11 Հայաստան
Աշխատուժի զարգացում՝ 3 ոլորտներում. նոր ծրագիր

Ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5 տարի: Այն նախատեսում է շուրջ 10.000 երիտասարդի (15-29 տարեկան)՝ պահանջված մասնագիտությունների գործնական հմտություններով զինում՝ ավելի լավ աշխատանքի հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

10:57 Աշխարհում
Ռուսաստանը մտադիր է Թուրքիային մատակարարել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ

Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսլովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության տեսակը չպետք է սպառնալիք լինի որևէ երկրի համար։

Աղբյուր՝ tass.ru

10:47 Աշխարհում
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Հնդկաստանի բանակի գլխավոր շտաբի պետը և նրա կինը

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) փոխանցմամբ՝ Գեներալ Բիփին Ռավաթը, նրա կինը և ևս 11 մարդ զոհվել են հարավային Թամիլ Նադու նահանգում՝ ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով: IAF-ը Twitter-ի իր գրառման մեջ նշել է, որ «ողբերգական վթարը» տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին Կունուր քաղաքի մոտակայքում:

Աղբյուր՝ aljazeera.com

10:35 Աշխարհում
Better.com-ի ղեկավարը ներողություն է խնդրել՝ Zoom-ի զանգով 900 աշխատակցի աշխատանքից հեռացնելու համար

ԱՄՆ-ի հիփոթեքային ընկերության գործադիր տնօրենը, ով 900 աշխատակցի աշխատանքից ազատելու լուրը նրանց հայտնել էր Zoom-ի միջոցով, ներողություն է խնդրել՝ իր անձնակազմի նկատմամբ «հարգանք և երախտագիտություն» չցուցաբերելու համար: Վիշալ Գարգը իր զղջումը հայտնել է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ theguardian.com

10:00 Աշխարհում
People's Choice Awards-ի տարվա լավագույն դերասաններն են Դուեյն Ջոնսոնը և Սքարլեթ Յոհանսոնը

Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում հայտնի են դարձել People's Choice Awards-ի հաղթողները: Դուեյն Ջոնսոնը ճանաչվել է նաև Տարվա լավագույն կատակերգական դերասան։ «Տարվա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սև այրի» սուպերհերոսների մասին բլոկբաստերը, իսկ լավագույն սերիալ է ճանաչվել Marvel-ի «Լոկին»։

Աղբյուր՝ kulturomania.ru

19:54 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում հնագետները գտել են խաչված ստրուկի

Անգլիայի արևելքում գտնվող Քեմբրիջշիրում հայտնաբերվել են խաչված ստրուկի մասունքներ, որի կրունկի ոսկորի մեջ խփված է եղել 6 սմ երկարությամբ երկաթե մեխ: Հնագետները կմախքը գտել են Ֆենսթենթոն գյուղում պեղումների ժամանակ՝ դեռևս 2017 թվականին, բայց միայն հիմա են ավարտել ապշեցնող գտածոյի վերլուծությունը։

Աղբյուր՝ gazeta.ru

19:47 Աշխարհում
24 ժամվա ընթացքում ավելի քան 40 երկրաշարժերի շարքը իրարանցում է առաջացրել ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում

Հյուսիսային Ամերիկայի ամենաակտիվ խզվածքներից մեկը ակտիվացել է երեքշաբթի, երբ ավելի քան 40 երկրաշարժեր՝ 3,5-ից 5,8 մագնիտուդ ուժգնությամբ, ցնցեցին Օրեգոնի ափերը՝ առաջանալով տարածաշրջանի միլիոնավոր բնակիչների ուշադրությանն ու մտահոգությանը: Երկրաշարժերի շարքը, որը սկսվել է երեքշաբթի վաղ առավոտյան և շարունակվել մինչև չորեքշաբթի, տեղի է ունեցել ափամերձ Նյուպորտ քաղաքից 200-250 մղոն դեպի արևմուտք:

Աղբյուր՝ cnn.com

19:18 Աշխարհում
Ավստրալիան միացել է ԱՄՆ դիվանագիտական բոյկոտին՝ ուղղված Պեկինի Օլիմպիական խաղերին

Վարչապետ Սքոթ Մորիսոնը չորեքշաբթի հայտարարել է, որ Ավստրալիան պաշտոնական ներկայացուցիչներ չի ուղարկի փետրվարին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին՝ միանալով խաղերի ԱՄՆ դիվանագիտական բոյկոտին:

Աղբյուր՝ france24.com

18:59 Աշխարհում
«Փոքրիկ իշխանի» ձեռագիր օրինակը առաջին անգամ կցուցադրվի Ֆրանսիայում

Ֆրանսիայում առաջին անգամ կցուցադրվի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» պատմվածքի ձեռագիրը։ Ֆրանսիայում ցուցադրությունը տեղի կունենա Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում և կգործի 2022 թվականի փետրվարի 17-ից մինչև հունիսի 26-ը: Ցուցահանդեսը կներառի ավելի քան 600 ցուցանմուշ, ներառյալ՝ հեղինակի ջրաներկով և մատիտով էսքիզները, թերթերի հատվածներ, լուսանկարներ և բանաստեղծություններ:

Աղբյուր՝ kulturomania.ru

18:52 Աշխարհում
Դերասան Նիկ Քեննոնը հայտնել է հինգ ամսական որդու՝ Զենի մահվան մասին

Կատակերգուի որդու մոտ ուղեղի ուռուցք էր ախտորոշվել։ «Ամերիկան փնտրում է տաղանդներ» (The America's Got Talent) և «Դիմակավորված երգիչը» (Masked Singer) հեռուստաշոուների հաղորդավարը հաստատել է լուրը երեքշաբթի «Նիկ Քեննոն շոու»-ի ժամանակ: Նա այդ էպիզոդըը անվանել է իր հանգուցյալ որդու «հիշատակի  ոգեկոչում»: Երեխան մահացել է անցյալ շաբաթավերջին։

Աղբյուր՝ bbc.com

17:51 Աշխարհում
Պուտինը «դու»-ով է դիմել Մերկելին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի գործունեության ավարտի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ուղարկված հեռագրում քաղաքական գործչին դիմել է «դու»-ով։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Աղբյուր՝ gazeta.ru

17:27 Աշխարհում
Pfizer-ը և BioNTech-ը հայտնել են, որ իրենց պատվաստանյութի երեք չափաբաժինը կչեզոքացնի օմիկրոն շտամը

Միևնույն ժամանակ, արտադրողները նշել են, որ երկու չափաբաժինների դեպքում արդյունավետությունը զգալիորեն ցածր է:

Աղբյուր՝ tass.ru

17:04 Աշխարհում
Իլոն Մասկը պաշտոնապես դարձել է անտուն

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը: Միլիարդատերը վաճառել է իր 16,000 քառակուսի ոտնաչափ առանձնատունը Կալիֆորնիայի Հիլսբորոյում: Անշարժ գույքը վաճառվել է 30 միլիոն դոլարով, իսկ հոկտեմբերին վերավաճառվել 31,99 միլիոն դոլարով: Այն Մասկին պատկանող վերջին անշարժ գույքն էր:

Աղբյուր՝ foxbusiness.com

16:06 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում ցրտահարությամբ հոսպիտալացվել է ավելի քան 20 մարդ

Ավելի քան 20 մարդ ցրտահարություն ախտորոշմամբ տեղափոխվել է Ջանելիձեի անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտ՝ Սանկտ Պետերբուրգում սկսկված ցրտաշունչ եղանակից հետո: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է քաղաքային առողջապահության կոմիտեի Telegram-ալիքը: Ցրտահարությունները սկսվել են անցածշաբաթվա վերջին:

Աղբյուր՝ interfax.ru

15:34 Աշխարհում
Նեպալում ուղևորները ստիպված են եղել հրել ինքնաթիռ

Բաջուրա օդանավակայանում, ուղևորները հրել են թռիչքուղու վրա մնացած 19-տեղանոց ինքնաթիռը՝ անվադողերի պայթելուց հետո: Օդանավակայանի աշխատակիցները նույնպես շտապեցին օգնելու տուժած օդաչուին, երբ ինքնաթիռները պտտվում էին օդում՝ սպասելով խցանումների վերացմանը, որպեսզի կարողանան վայրէջք կատարել:

Աղբյուր՝ dailymail.co.uk

15:03 Աշխարհում
Զույգը կեղծ նշանադրություն է արել հյուրանոցի բոնուսների համար

Ռիան Սմիթը և նրա ընկեր Հարի Քոլինսը կեղծ նշանադրություն են խաղացել: Նրանք որոշել են հանգստյան օրերն անցկացնել լոնդոնյան շքեղ հյուրանոցում և գտել են իրենց հանգիստն էլ ավելի հարմարավետ դարձնելու միջոց։ Հյուրանոց տեղավորվելուց հետո սիրահարները հայտարարել են, որ նշանվում են։ Իմանալով այդ մասին՝ անձնակազմը սիրով առաջարկել է զույգին ամբողջովին անվճար տեղափոխվել բարձրակարգ սենյակ, թեև նման պայմաններում գիշերն արժե 795 ֆունտ ստեռլինգ։

Աղբյուր՝ gazeta.ru

14:21 Աշխարհում
Հնդկաստանի բանակի գլխավոր հրամանատարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել

Չորեքշաբթի հարավային Թամիլ Նադու նահանգում կործանվել է ուղղաթիռը, որում գտնվում էր Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետ, գեներալ Բիփին Ռավաթը:

Աղբյուր՝ france24.com

14:10 Աշխարհում
Covishield. Հնդկաստանում պատվաստանյութ արտադրող ընկերությունը կիսով չափ կրճատել է արտադրությունը

Պատվաստանյութերի աշխարհի խոշորագույն արտադրողը երկու անգամ կնվազեցնի Covid-19 պատվաստանյութի արտադրությունը՝ նոր պատվերների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է գլխավոր գործադիրը: Հունվարից սկսած Հնդկաստանը լիովին պատվաստել է տարեց բնակչության կեսին:

Աղբյուր՝ bbc.com

13:52 Աշխարհում
Սոչիի երկնքում երկնաքար է նկատվել

Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են Լազարևսկոյե շրջանում քաղաքի վրայով երկնաքարի թռչելու մասին: Ենթադրաբար, տիեզերական օբյեկտը այրվել է մինչ Երկրի մակերեսին հասնելը, սակայն հասցրել է ֆիքսվել տեսահսկման համակարգերի ու մեքենաների տեսագրող սարքերի կողմից։

Աղբյուր՝ ria.ru

13:29 Աշխարհում
Ավստրալացի գիտնականները հայտարարել են «օմիկրոն»-ի ենթատարբերակի հայտնաբերման մասին

Քուինսլենդ նահանգում հայտարարել են Omicron Covid-ի «աշխարհում առաջին» գենետիկական տարատեսակը, սակայն փորձագետներն նշում են, որ դա նոր տարբերակ չէ: Ենթատարբերակը, որը մի փոքր տարբերվում է մինչ այժմ հայտնի տարբերակից, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայից Ավստրալիա ժամանած մարդու մոտ:

Աղբյուր՝ theguardian.com

12:54 Աշխարհում
Նիգերիայում բեռնատարի վրաերթից 17 դպրոցական է զոհվել

Ողբերգությունը տեղի է ունեել Լագոս քաղաքում՝ դպրոցական ավտոբուսի կանգառում, երբ երեխաները վերադառնում էին դպրոցից։ Բեռնատարի ղեկին եղած տղամարդը փորձել է փախչել ոստիկանական հետապնդումից և կորցրել է կառավարումը։ 17 զոհերից բացի, բազմաթիվ երեխաներ ծանր վնասվածքներ են ստացել։

Աղբյուր՝ lenta.ru

12:25 Աշխարհում
Մալայզիայի դատարանն ուժի մեջ է թողել նախկին վարչապետ Նաջիբի 1MDB-ի գործով դատավճիռը

Մալայզիայի դատարանը ուժի մեջ է թողել կոռուպցիայի վերաբերյալ նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի մեղադրական դատավճիռը՝ կապված 1Malaysia Development Berhad (1MDB) պետական հիմնադրամում միլիարդավոր դոլարների արժողությամբ սկանդալի հետ, ինչը մարեց քաղաքականություն վերադառնալու նրա հույսերը: Նաջիբը բողոքարկել էր անցյալ տարի Կուալա Լումպուրի Գերագույն դատարանի կողմից նշանակված 12 տարվա ազատազրկման պատիժը և 50 միլիոն դոլար տուգանքը:

Աղբյուր՝ cnn.com

11:57 Աշխարհում
Մեսսին Չեմպիոնների լիգայում կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

«ՊՍԺ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի «Բրյուգեի» դեմ խաղում (4-1): Այսպիսով, նա նոր ձեռքբերում է գրանցել: Squawka-ի տվյալներով՝ արգենտինացին Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 38-րդ թիմին։ Այս ցուցանիշով նա առաջին տեղը կիսում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Աղբյուր՝ sport-express.ru

11:27 Աշխարհում
Բուրունդիի գերբեռնված բանտում հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ականատեսների վկայությամբ՝ Բուրունդիի մայրաքաղաք Գիտեգայում գտնվող բանտի մի քանի հատվածներ ավերած հրդեհի ժամանակ շատ բանտարկյալներ դեռ քնած էին: Փոխնախագահ Պրոսպեր Բազոմբանզան, ով այցելել է հրդեհի վայր, հայտնել է, որ զոհվել է 38 մարդ, իսկ 69-ը ծանր վիրավորվել են:

Աղբյուր՝ theguardian.com

11:09 Աշխարհում
Մերկելը 15 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում

Աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում 11 տարվա մեջ առաջին անգամ առաջատարը փոխվել է, և Անգելա Մերկելը, ով լքել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնը, լքել է նաև այս ցուցակը։ 2021 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանշային ցուցակը, որը հրապարակել է ամսագրի ամերիկյան տարբերակը, գլխավորել է Amazon-ի հիմնադրի նախկին կինը՝ աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը՝ ՄաքՔենզի Սքոթը։

Աղբյուր՝ gazeta.ru

10:53 Աշխարհում
Իրաքում ցուցադրության է դրվել Գիլգամեշի սեպագիր սալիկը

Գիլգամեշի էպոսի տողերով 3500-ամյա սալիկը երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է Իրաքում: Կավե արտեֆակտը, որը պարունակում է Գիլգամեշի էպոսի մի մասը, գողացվել էր իրաքյան թանգարանից 1991թվականին՝ Իրաք-քուվեյթյան պատերազմի ժամանակ: ԱՄՆ իշխանությունները սալիկը վերադարձրել են 2019 թ.-ին:

Աղբյուր՝ bbc.com

10:37 Աշխարհում
Իտալիայում 32 մաֆիոզ է ձերբակալվել

Իտալիայի Ֆոջա քաղաքում օպերացիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի 32 անդամի։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիոզ միավորմանն անդամակցելու, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, փողերի լվացման, շորթման, սեփականության ֆիկտիվ գրանցման, խարդախության և ծանրացուցիչ հանգամանքներում գողության մեջ:

Աղբյուր՝ korrespondent.net

10:16 Աշխարհում
Նապոլեոն Բոնապարտի առաջին կնոջ տիարաները վաճառվել են ավելի քան 760 000 դոլարով

Երկու թագերը, որոնք պատկանել են Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի առաջին կնոջը՝ Ժոզեֆինային, երեքշաբթի վաճառվել են աճուրդում: 19-րդ դարի սկզբի զարդերը՝ փորագրված թանկարժեք քարերով, աճուրդի են հանվել Sotheby's «Treasures» վաճառքի ընթացքում:

Աղբյուր՝ reuters.com

10:00 Աշխարհում
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հատուկ նշանակության հակաահաբեկչական ուժերի դեմ

Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գործակալության տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի ութ քաղաքացիներ, հատուկ նշանակության հակաահաբեկչական ուժեր, Սպահան և Զահեդան քաղաքների երկու բանտեր, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ:

Աղբյուր՝ ria.ru

20:48 Աշխարհում
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել ճապոնական կինոմրցույթում

Այն արժանացել է Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» մրցանակին: Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:

Աղբյուր՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանություն 

20:34 Աշխարհում
Չինական «Սերես-1» հրթիռը հինգ արբանյակ է արձակել Երկրի ուղեծիր

Galactic Energy չինական մասնավոր ավիատիեզերական ընկերության «Սերես-1» հրթիռը հաջողությամբ հինգ գիտական և հետախուզական արբանյակներ է դուրս բերել Երկրի արևասինքրոն ուղեծիր: Հրթիռն արձակվել է Ջիուկուան տիեզերակայանից։

Աղբյուր՝ interfax.ru

19:56 Աշխարհում
«Գրեմմի» մրցանակաբաշխություն. Դրեյքը հրաժարվել է երկու անվանակարգերից

2022 թվականի «Գրեմմիի» պաշտոնական կայքում երկու անվանակարգերից հանվել է Դրեյքի անունը: Ըստ տեղեկությունների՝ որոշումը կայացվել է Դրեյքի և նրա ղեկավարության պահանջով: Ձայնագրման ակադեմիայի աղբյուրը Newsbeat-ին ասել է, որ Ակադեմիան որոշել է հարգել նրա ցանկությունը: Դրեյքը հինգ թեկնածուներից մեկն էր «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում «Certified Lover Boy»-ի և «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում՝ «Way 2 Sexy»-ի համար:

Աղբյուր՝ bbc.com

19:40 Աշխարհում
Չինաստանը խոստացել է, որ ԱՄՆ-ը կվճարի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի համար

«ԱՄՆ որոշումը՝ սպորտում քաղաքականություն չկատարելու սկզբունքի խախտում է: ԱՄՆ-ը կվճարի իր սխալ պահվածքի համար: Գաղափարական նախապաշարմունքների հիման վրա խաղերը խափանելու նրանց փորձը՝ հիմնված ստի և ասեկոսեների վրա, միայն կբացահայտի նրանց մութ մտադրությունները», երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը:

Աղբյուր՝ dw.com

19:29 Աշխարհում
Հնդկաստան. Հինդուների խմբերը շարունակում են խանգարել մահմեդականների աղոթքներին Գուրգաոնում

Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ աջակողմյան հինդու խմբերը ցույցեր են անում մուսուլմանների դեմ, ովքեր ուրբաթօրյա աղոթքներ են մատուցում Նյու Դելիից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Գուրուգրամի հանրային վայրերում, ինչը վրդովմունք և անհանգստություն է առաջացրել փոքրամասնության շրջանում:

Աղբյուր՝ aljazeera.com

18:58 Հայաստան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին

Դեկտեմբերի 7-ին կայացած հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես հայրենիքի սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարևորվեց համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա հարցերի հաղթահարման և հայրենիքի զորացման: Ընդգծվեց նաև հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման անհրաժեշտությունը։

Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին 

18:25 Աշխարհում
Ջոկովիչը Սերբիայի հավաքականում է՝ Ավստրալիայի ATP Cup-ի խաղերում, Նադալը բացակայում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երեքշաբթի հայտավորվել է Սերբիայի հավաքականում՝ հունվարին Սիդնեյում կայանալիք ATP գավաթի խաղարկության համար: Մինչ այդ խոսակցություններ էին պտտվում, արդյո՞ք նա կմեկնի Ավստրալիա՝ պատվաստումների կանոնների պատճառով:

Աղբյուր՝ france24.com

17:59 Աշխարհում
Հարավային Կորեայում օմիկրոն շտամով վարակվածների թիվը հասել է 36-ի

Այս մասին հաղորդել է Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը(KDCA):

Աղբյուր՝ ria.ru

17:57 Հայաստան
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

5 գաղափար ստացել է դրամական խրախուսանք:

Աղբյուր՝ ՀՀ ԳՄՍ նախարարություն 

17:52 Հայաստան
ԵԽ ներկայացուցիչներին ընդունել են Արդարադատության նախարարությունում

Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին և ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։

Աղբյուր՝ ՀՀ Արդարադատության նախարարություն 

16:45 Աշխարհում
Կախարդական մթերք. դիետոլոգը խոսել է դդմի սերմերի օգտակարության մասին

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան «Մոսկվա 24»-ին հայտնել է, որ դդմի սերմերի կանոնավոր օգտագործումն օգնում է ամրապնդել իմունային համակարգը։ Մասնագետի խոսքով՝ դդմի սերմերը մեծ քանակությամբ ցինկ են պարունակում։ Այս սերմերը հեռացնում են վատ խոլեստերինն ու ավելորդ ճարպը։ Մասամբ պաշտպանում են կաթվածից և ինֆարկտից, նոսրացնում են արյունը, կանխում արյան թրոմբի առաջացումը։

 

16:01 Աշխարհում
Մյանման Սու Չժիի պատիժը չորս տարվա ազատազրկումից կրճատվել է երկու տարվա տնային կալանքի

Մյանմարի ռազմական խունտան մեղավոր է ճանաչել հայտնի քաղաքական գործիչ, նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժիին տարբեր մեղադրանքներով: Դատավճռից մի քանի ժամ անց խունտայի առաջնորդը կրճատել է պատիժը։

Աղբյուր՝ dw.com

15:21 Աշխարհում
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի

Ինդոնեզիայի Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը րեքշաբթի հասել է 34-ի: Այդ մասին հայտնել է աղետների ազգային գործակալությունը:

Աղբյուր՝ france24.com

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}