ԱԺ հերթական քառօրյան

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

16:00 06/02/2018

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:25 Աշխարհում
1941 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ Բոբ Դիլանը

Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ:

19:16 Աշխարհում
ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը,

որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM): Առաջնությանը հրավիրվել են 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել է 9 մարզիկ: Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:
Մամուլի հաղորդագրություն

19:00 ԼՂՀ
Այսօր եղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը,

որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ա. Օհանջանյանը և Ռ. Իսրայելյանը: 2017թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել Առողջապահության և Աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակցեման նախարարները:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

18:29 Աշխարհում
Մայիսի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Ա. Ապիտոնյանը Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես է եկել Մալմյոյի համալսարանի

«Ռուսաստանի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպած համաժողովին։ Ելույթներից հետո դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Մալմյոյի համալսարանի ռեկտոր Շերստին Թամի և փոխռեկտոր Պեռ Հիլբուրիհեի հետ և զրուցակիցներին հակիրճ տեղեկացրեց Հայաստանի բուհերի՝ Շվեդիայի մի շարք համալսարանների հետ ստեղծված միջբուհական համագործակցության և Շվեդական ինստիտուտի ծրագրերով շվեդական տարբեր համալսարանններում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին։
Աղբյուր՝ mfa.am

17:51 Հայաստան
4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո այսօր բացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով

Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադերցումը պայմանավորվում է ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ, ի սկզբանե հանրային կարծիքը հաշվի չառնելով: 
Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների:
Հայտարարություն

17:12 Հայաստան
Տեղի է ունեցել «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 21-րդ բնակարանի հանձնման և տնօրհնեքի արարողությունը

Հերթական բնակարանը գնվել է ԱՄՆ «Հայրենիք միության» միջոցով լոսանջելեսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների ֆինանսավորմամբ՝ Շեկոյան ընտանիքի համար։ Ընտանիքը բաղկացած է 6 անձից՝ տատիկը և պապիկը, երիտասարդ ամուսիններ՝ Արան և Քրիստինեն և նրանց 2 երեխաները: 
Ընտանիքը 30 տարի շարունակ բնակվում էր Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում: 
Մամուլի հաղորդագրություն

17:00 Աշխարհում
Մայիսի 13-ին և 18-ին Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մեկնարկել են Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ,

որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները: Միջոցառումներում ելույթներով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Լ. Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձել է Առաջին Հանրապետության ձևավորմանը` ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի:
Աղբյուր՝ mfa.am

16:33 Աշխարհում
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով մեկնել է Ֆրանսիա`

մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին: Նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

16:20 Հայաստան
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և շուրջ 30 երեխաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև նպաստել խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:06 Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանի հետ հանդիպմանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դ. Գվինդաձեն հավաստիացրել է,

որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը:
Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն
 

14:42 Հայաստան
Ներկայացվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարությունը և առաջնահերթությունները, 2018-2019թթ. ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դ. Գվինդաձեի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ ներկայումս ավարտման փուլում է ոլորտի ռազմավարության մշակումը։ Գյուղնախարարության և ՎԶԵԲ-ի քաղաքականությանն առնչվող երկխոսության ընթացքում քննարկվել են գործառնական առաջնահերթությունները, համագործակցության հնարավոր տիրույթը։
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

13:25 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն,

ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը, կարևորել է այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Առանձնակի կարևորվել են կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի է համարել այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը:
Աղբյուր՝ mtcit.am

13:17 Հայաստան
Մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և արձանագրվել է 21 իրավախախտում, 11-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք

վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.142.854 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

13:00 Հայաստան
Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 22- ի երեկոյան Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպվել էր բացօթյա ջազ համերգ

Ելույթ են ունեցել նորաստեղծ երևանյան ջազ-բենդեր, նշանավոր ու Երևանում ջազը կայացրած նվագախմբեր և ջազի վարպետներ: Այս տարին հոբելյանական է նաև հայկական ջազի համար: Ուղիղ 80 տարի առաջ Արտեմի Այվազյանի և Ցոլակ Վարդազարյանի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի պետական ջազային նվագախումբը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

11:28 Հայաստան
ՀՀ հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի

«Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը: Կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ: Տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ: Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների համագործակցությամբ: Բոլոր մարզկենտրոններում համերգների մեկնարկը կտրվի 19:00-ին:
Մամուլի հաղորդագրություն

11:14 Հայաստան
ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցը հանդիպել է լիտվացի կինոգործիչների հետ

«MA NO FILMS» ընկերության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով` Հայաստան են ժամանել լիտվացի ռեժիսորներ Գ. Զուբավիչուսը, Ս. Աուդրիուսը և օպերատոր Ս. Պաուլիուսը: Լիտվացի կինոգործիչների՝ Նարեկացուն նվիրված իրենց կինոնախագիծը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նախարար Մակունցը խոստացել է աջակցել ծրագրին:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

11:00 Հայաստան
Մայիսի 22-ին ԱԳ նախարար Զ. Մնացականյանը և պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Սիլուրիսն անդրադարձել են

երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ նշելով, որ երկու երկրներին միավորում են բարեկամության և համերաշխության վրա հիմնված ամուր պատմական կապերը: Զ. Մնացականյանը և Դ. Սիլուրիսն արձանագրել են, որ Հայաստանը և Կիպրոսը հաստատել են ամուր միջպետական կապեր՝ կարևորելով երկկողմ պատրաստակամությունն էլ ավելի խորացնելու գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Աղբյուր՝ mfa.am

 

10:51 Հայաստան
ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է

ՀՀ պաշտպանության նախախարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:
Անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա: Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն պաշտպանական ոլոտին առնչվող առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
 

10:43 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել

մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում: Ս. Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը: Նախարարությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է անում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

10:39 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյլանյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր

Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու ընդգծել, որ համատեղ իրականացվող ծրագրերը շարունակվելու են ավելի մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանը նշել է, որ Նախարարության առաջիկա աշխատանքներն ուղղված են լինելու դատական և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը, արդարադատության մատչելիության ապահովմանն ու պետության կողմից մատուցվող ծառայությունները ՀՀ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն:
Աղբյուր՝  ՀՀ ԱՆ

10:25 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը և Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Վ. Նազերյանը քննարկել են

արտաքին և ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահը կարևորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսեւորումներից մեկը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլծավոր վարչություն

10:17 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականով վարչական վերահսկողության բաժնի պետն այցելել է Լեռնագոգ համայնք՝ տեղում ծանոթանալու և գնահատելու

Մայիսի 21- ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում տեղած հորդառատ անձրևի հետևանքները: Խցանված սելավատարի հետևանքով ջրալցվել են գյուղի փողոցներն ու տները՝ արդյունքում մեծ վնաս հասցնելով բնակարանային և գյուղացիական տնտեսությանը: Մարզպետարանի, համայանքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և տուժած բնակիչների հետ համատեղ կատարվում են ուսումնասիրություններ գյուղատնտեսության և շենք -շինությունների կրած վնասները հաշվարկելու և օպերատիվ լուծումներ գտնելու համար:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

10:12 Հայաստան
Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Յ. Ուստյուգովան անդրադարձել են

երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես`պետական ներդրումների կառավարման գնահատման, հարկային քաղաքականության բարելավման, մոդելի վրա հիմնված շրջանակի զարգացման միջոցով հարկաբյուջետային քաղաքականության գնահատման, ինչպես նաև հարկաբյուջետային թափանցիկության գնահատման վերաբերյալ:
Աղբյուր՝  ՀՀ ֆինանսների նախարարություն

18:33 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում սկսվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցաբար կազմակերպված

«Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում խորագրով գիտաժողովը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Մ. Հայրապետյանը, ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներից, տարբեր գիտական, կրթական հաստատություններից:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեսանյութեր

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս
11:10 24/05/2018

Լարսի անցակետում ողևորով լի միկրոավտոբուսներին սահմանը հատել թույլ չեն տալիս

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}