Ազգային ժողովի արտահերթ նիստը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

20:08 07/06/2019

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:30 Հայաստան
Նուռ ցուցասրահը հայտարարում է «ՍՏՕՊ» խորագրով ցուցադրության հանրային բացումը՝ ներկայացնելով քուվեյթցի արվեստագետ Ֆահադ Ալհաջրիի աշխատանքները

Ֆահադն իր արվեստի միջոցով բարձրացնում է արդիական, սուր խնդիրներ, որոնք վերաբերում են համաշխարհային էկոլոգիական ճգնաժամին: Այսօր թափոնների արտանետումը ծով մեծ վտանգի տակ է դրել ծովի բնակիչների գոյությունը: Հենց այդ խնդիրներն է բարձրաձայնում Ֆահադ Ալհաջրին իր անհատական ցուցահանդեսի միջոցով՝ իր արվեստանմուշներով ասելով «ՍՏՕՊ» ստեղծված իրավիճակին:
Աղբյուր՝ Նուռ ցուցասրահ

13:29 Աշխարհում
Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխախագահ Շիքսին Չենին

Քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։ Տ. Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։
Աղբյուր՝ ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակ


 

13:21 Աշխարհում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով: Հայտերն ընդունվում են առցանց՝ youthaward.am կայքի միջոցով, մինչև  նոյեմբերի 23-ը ներառյալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

12:28 Աշխարհում
Ֆեմինիստական կինոնկարը Հարավային Կորեայում լարվածություն է առաջացրել

«Կիմ Ջի Յունգ՝ ծնված 1982 թվականին» վեպը, որի հիման վրա նկարահանվել է կինոնկարը, լույս է տեսել 2016 թ. և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ:

12:27 Հայաստան
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լ.Վոկիեի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին

վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ- ում Ֆրանսիայի դեսպան Ժ. Լաքոտը: ՀՖՀՀ-ի Ռեկտոր Ժ.-Մ. Լավեստը ներկայացրել է համալսարանի նոր՝ UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ կենտրոնի հարևանությամբ: Եռակողմ հայտարարություն է ստորագրվել ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:
Հայաստանում ֆրանսիական համալսարան

15:59 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում,

որին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՄԻՊ-ի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ս. Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը և քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:52 Հայաստան
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Երևան-Գյումրի մայրուղում կանգնեցվել է քաղաքացի Մ․ Կ․-ի ավտոմեքենան

Այդ ընթացքում ուղևոր Դ․ Գ․-ն ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 0․82 գրամ քաշով զանգված։ Նույն օրը  «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ Արթիկ-Ալագյազ ճանապարով ընթացող մեքենայից պարսատիկով կասկածելի առարկա է նետվել բնակելի տարածք։ Զննության ենթարկելով նշված տեղամասը՝ աշխատակիցները հայտնաբերել են լուսարձակող առարկային ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0․50 գրամ քաշով, սպիտակ, փոշենման զանգված։ Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

15:44 Աշխարհում
ԱԳ նախարար Զ. Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Ս. ՄքԴոնալդի հետ

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զ. Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատել կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ
 

15:30 Աշխարհում
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը

Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

15:17 Հայաստան
ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վ. Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է

ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին, որի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամսվա կատարած աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:
Աղբյուր՝ Պետական եկամուտների կոմիտե

Տեսանյութեր

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է   խոսքի ազատության նկատմամբ
14:17 22/10/2019

Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}