Այսօր նշում են Տեառնընդառաջը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

19:45 13/02/2018

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Աշխարհում
Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ, ծանոթացել Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի նյութերին, եղևնի տնկել ծառուղում:
Աղբյուր՝ police.am

18:33 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը և ՀՀ- ում Բելառուսի դեսպան Ի. Նազարուկը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր,

ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Մասնավորապես Ս. Կարայանն Ի.Նազարուկի հետ քննարկել է տրանսպորտային միջոցների հավաքման արտադրամասերի շուրջ համագործակցությունը։ Նշվել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով շուտով Հայաստան կայցելի բելառուսական կողմի աշխատանքային խումբը։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

18:20 Հայաստան
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

18:19 Հայաստան
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում

կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ: Բարձրացվել են մտավոր սեփականության իրավունքի ոլորտում իրավակիրառ պրակտիկային, դատական համակարգի աշխատանքին և մասնագիտացած դատավորներ ունենալու խնդրին, մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի ոլորտում առկա և այլ հարցերի:
Մամուլի հաղորդագրություն

18:06 Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված

վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար, խորհրդի նախագահ Ա. Մանուկյանը: Օրակարգի առաջին հարցով ի գիտություն է ընդունվել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Ներկայացվել ու հաստատվել են վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2017թ. տարեկան բյուջեների կատարման մասին հաշվետվությունները, ինչպես նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի 2018թ. ծախսերի նախահաշիվները:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

16:20 Աշխարհում
Փետրվարի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը և Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Մ. Գիորգաձեն քննարկել են երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծել են, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում, և մատնանշել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

15:30 Հայաստան
Մայրաքաղաքում ընթանում են անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքներ

Դիտահորերից դուրս են բերվում տեղումների հետևանքով գոյացած հողի զանգվածն ու տերևները: Անձրևընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքների գարնանային փուլը նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 1-ը:
Աղբյուր՝ Երևանի  քաղաքապետարան

14:37 Հայաստան
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը

Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու են հրավիրվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Օրակարգի հաստատումից հետո ընթերցվել և հաստատվել է նախորդ` 2017 թ. նոյեմբերի 1-3-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

12:14 Հայաստան
Փետրվարի 22-ին 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի վարչական շենքում անձնական խուզարկության են ենթարկել

Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ին, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Առաջին ծխախոտատուփի մեջ առկա են եղել 9 հատ սպիտակ գույնի «Pfizer PGN 150» գրառմամբ և 26 հատ «Pfizer PGN 75» գրառմամբ դեղապարկուճներ, իսկ երկրորդում՝ մի քանի գլանակների մեջ լցված կանեփանման զանգված: Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

11:28 Աշխարհում
Իսպանիայում թոշակառուներն արգելափակել են խորհրդարանը

Կենսաթոշակառուների հիմնական պահանջը կենսաթոշակները բարձր մակարդակի բարձրացնելն է, որը գոնե կծածկի գնաճը:

10:51 Հայաստան
ԵՊԲՀ-ն հյուրընկալել է Գերմանիայից ժամանած լրագրողների ու հասարակական գործիչների պատվիրակությանը

Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: Գերմանացի լրագրողների՝  ԵՊԲՀ ռեկտորին ուղղած հարցերը վերաբերել են բժշկական կրթությանը, դրա արտահանմանը, շրջանավարտների հետագա գործունեությանը, էթիկական և կարգապահական հարցերին, բժշկական տուրիզմին, բժշկական օգնության հասանելիությանը:
Մամուլի հաղորդագրություն

10:39 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը և ՀՀ- ում Բելառուսի դեսպան Ի. Նազարուկը քննարկել են

երկու պետությունների միջև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմներին, տրանսպորտային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, մուլտիմոդալ փոխադրումներն ակտիվացնելու, Բելառուսի հետ ուղիղ և տարանցիկ ավիաչվերթներ իրականացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

10:25 Հայաստան
Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմի Ազգային վարչության ատենապետ Հ. Հավաթյանը քննարկել են

լիբանանահայ համայնքին վերաբերող հարցեր, անդրադարձ են կատարել նաև սիրիահայ համայքնի դժվարություններին, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին: Հյուրի հետ զրույցում նախարարը կարևորել է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Հայաստան՝ նշելով, որ այն երկու երկրների բարեկամության խորացման, գործակցության ընդլայնման նոր հեռանկարներ կբացի:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
 

10:12 Աշխարհում
Փետրվարի 20-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում,

որի մասնակցել են Բելառուսի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: Բելառուսում ՀՀ դեսպան Օ. Եսայանն անդրադարձել է Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին:
Աղբյուր՝ mfa.am

19:16 Հայաստան
«Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ-ն դիմել է Հանրային խորհուրդ, որպեսզի խորհրդի համապատասխան հանձնաժողովում քննարկվի քարաձուլարանի վերագործարկման հնարավորության հարցը

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում հարցն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որն այցելել է գործարան, տեղում ծանոթացել գործարանի ներկա իրավիճակին և առկա ռեսուրսներին: Աշխատանքային խումբը ղեկավարել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ Գ. Դորունցը: Փետրվարի 21-ին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել նիստ, որի օրակարգային հիմնական հարցը վերաբերել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հնարավորություններին: Գ.Դորունցը մանրամասն տեղեկանք է ներկայացրել իրենց ուսումնասիրությունների վերաբերյալ՝ ներկայացնելով գործարանի պատմությունը, աշխատելու ժամանակահատվածում ցուցաբերած արդյունքները և այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել նաև այսօր՝ վերականգնելով բազալտի սալիկների և բազալտի մանրաթելի արտադրությունը:
Աղբյուր՝ ՀՀ Հանրային խորհրդ

 

19:00 Հայաստան
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի խորացումը:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

18:47 Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել հանրապետության կաթնամթերք արտադրող տնտեսավարողները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, փոքր և միջին ձեռնարկատիրության

զարգացման ազգային կենտրոնի և զարգացման հիմնադրամի, ինչպես նաև կաթնամթերքի ոլորտին պարբերաբար անդրադարձող՝ «Հետք» լրատվական կայքի ներկայացուցիչները: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վ. Դանիելյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հումքի մթերման ընթացքում անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողության ոչ բավարար մակարդակի, նաև՝ արտադրություններում որակի կառավարման՝ HACCP, համակարգերի բացակայության և թերի կիրառման, ջերմային պատշաճ մշակման, սանիտարահիգիենայի, մակնշման և այլ խնդիրների վրա:
Աղբյուր՝ snund.am

18:33 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության

և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։ Մարիալիզա Մոտտան գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքների վերաբերյալ և շեշտադրել հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը,

որի կազմում ընդգրկված 23 հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀ արդարադատության, առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների և հրավիրված փորձագետների հետ համատեղ քննարկել են օրակարգի միակ հարցը՝ «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

18:06 Հայաստան
«Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Սաֆարյանի հետ

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը: Հանրային խորհրդի ղեկավարը Վ. Սաֆարյանին հանձնարարել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում ներդրում անել ցանկացող անձանց հետ, լսել նրանց առաջարկները և պարզել, թե որքանով են դրանք իրատեսական:
Մամուլի հաղորդագրություն

18:01 ԼՂՀ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում, քննարկել հաստատության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտը, մասնավորապես՝ մանկական բժշկությունը, մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ արվելու է հնարավորը բուժսպասարկման որակը բարձրացնելու, որակյալ բժշկական կադրեր պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:53 Հայաստան
Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17:40 Հայաստան
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17:25 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռ. Նովակը և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Ա. Հովսեփյանը

քննարկել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքներին, սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Տեսանյութեր

Պիպոյան. ԱՆ-ն այնպես է իրականացնում գործառությները, որ մարդիկ ասում են՝ կլինի ոչ մի բան չանեք
15:40 23/02/2018

Պիպոյան. ԱՆ-ն այնպես է իրականացնում գործառությները, որ մարդիկ ասում են՝ կլինի ոչ մի բան չանեք

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}