Աշունը ՝ ճանապարհին

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

19:25 21/10/2019

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:20 Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է 6-օրյա վերապատրաստումներ հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց համար

Այս վերապատրաստումները բխում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքից և նպատակ ունեն բարձրացնել հոգեկան առողջության ոլորտի բուժաշխատակազմերի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների առավել ամբողջական իրացմանը։ Դասընթացին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներ, ՀՀ բոլոր հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներ և այլք:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

17:53 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորման կարգը

Նախարարությունում աշակերտական խորհուրդ ունենալու հարցը բարձրացրել էին դպրոցականները ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումներում աշակերտների մասնակցային ներգրավումը և դպրոցականների հետ դեմ առ դեմ ձևաչափով դպրոցներում առկա խնդիրների պարբերաբար քննարկումները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

17:25 Հայաստան
«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռ. Հյուսնունցը հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Ռ. Հյուսնունցը կարևորել է երկու կուսակցությունների միջև առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015թ.-ին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում: Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

15:44 Աշխարհում
Ամերիկացի դասախոսը ցույց է տվել Մարս մոլորակի «կենդանի արարածների» նկարները

Ուիլյամ Ռոմոզերի ուսումնասիրությունը հիմնված է տարբեր սարքերի կողմից նկարված պատկերների վրա և գտնվում է հանրային տիրույթում:

15:30 Աշխարհում
Նյու Յորքի իշխանությունները դատի են տվել էլեկտրոնային ծխախոտ արտադրողին

շուկայավարման պրակտիկան խեղաթյուրելու համար:
Աղբյուր՝ РИА

15:17 Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում,

որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանը և  շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Անդրադառնալով Օրենսգրքի նախագծին՝ Ս. Գալյանը նշել է, որ ներկայում այն գտնվում է շրջանառված նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների ամփոփման փուլում, ինչին զուգահեռ կարևորել է նաև նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

15:05 Հայաստան
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող

«2021-2025թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման պլանի» նախագծի քննարկման խորհրդատվություններին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:53 Աշխարհում
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 19-ից 21-ը Մոսկվայում անցկացվող Ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության

և միջազգային աէրոնավիգացիայի համակարգող հանձնաժողովի 20-րդ նիստին և օդային տարածքի օգտագործման կազմակերպման բնագավառում ռազմաքաղաքացիական համակարգման հարցերի քննարկմանը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:42 Հայաստան
3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ դիվիզիոնի կազմով

մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում անձնակազմի գործողությունները կատարելագործելու և ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով: Ըստ զորավարժության սցենարի՝ դիվիզիոնն անցել է հակահարձակման, ոչնչացրել պայմանական հակառակորդի կարևոր նշանակության դիրքերն ու կառավարման կետերը՝ ապահովելով յուրային զորքերի առաջխաղացումը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:37 Հայաստան
5-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

Զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական ունակությունների զարգացման նպատակով բացազատվել են կրակի կառավարման կետեր, զբաղեցվել են նախատեսված դիրքերը, ճշգրտվել պայմանական հակառակորդի կոորդինատները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

14:16 Աշխարհում
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 23-ին‚ 25-ին և 27-ին ելույթներ կունենա Մոսկվայում

Համերգային շրջագայությունը տեղի է ունենում Մալթայի նախագահի հովանու ներքո և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ Երեք համերգի ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ս. Սմբատյանի ղեկավարությամբ ռուս երաժշտասերներին կներկայացնի ինչպես մալթացի‚ այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Ռեյ Չենը‚ Շլոմո Մինցը‚ դաշնակահար Ալեսանդրո Տավերնան։ Համերգները կկայանան մոսկովյան հեղինակավոր համերգասրահներում:
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ

14:04 Հայաստան
ՀՀ Ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը և Արցախի Հանրապետության պետնախարար Գ. Մարտիրոսյանը քննարկել են

բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր: Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա:
Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն

13:53 Աշխարհում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել մարդու իրավուքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջագերատեսչական խորհրդակցություններ

Հայկական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը Քննարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում և հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ mfa.am

13:40 Աշխարհում
Մոսկվայում կայացել է«Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում և դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» խորհրդաժողովը

Աշխատանքային քննարկումները միտված են եղել միջկուսակցական և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապանդմանը: Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Ելույթի հղումը՝ այստեղ

13:25 Աշխարհում
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝

ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Աղբյուր՝ Անվտանգության խորհուրդ

13:21 Աշխարհում
Նոյեմբերի 19-ին Տոկիոյի Մաչիդա շրջանի Օյամադա տարրական դպրոցի աշակերտները «Հայաստանի օր» են անցկացրել

Դեսպանը «Նոյի երկիր Հայաստան» խորագրով հատուկ դաս է վարել բոլոր 6-րդ դասարանցիների համար, որին մասնակցել են նաև ուսուցիչներ և Մաչիդայի Միջազգային կապերի միության անդամներ: Այդ օրվա դպրոցական ճաշը պատրաստվել է Հայկական խոհանոցի ոճով:
Աղբյուր՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջ

12:14 Աշխարհում
Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել

Այդ մասին հայտնել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

11:43 Աշխարհում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, դաշնակահար

Սեդրակ Երկանյանի ծննդյան 65 և ստեղծագործական գործունեության 50-ամյակներին նվիրված հոբելյանական մենահամերգը։ Սկիզբը՝ նոյեմբերի 22- ին 19։00- ին։

20:28 Աշխարհում
Հայկական SNKH ճարտարապետական ձեռնարկությունը հաղթել է «Garage Screen»- ի հաջորդ ամառային կինոթատրոնը նախագծելու մրցույթը

Strelka KB- ի կողմից կազմակերպված մրցույթը Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից 136 մասնակցի դիմում է ստացել։

17:53 Հայաստան
Զինծառայողների տեսական գիտելիքներն ու զենքի տիրապետման գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով

զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ: Պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել են խոշոր տրամաչափի զենքերի կառուցվածքն ու կիրառման առանձնահատկությունները:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:41 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Վարժարանի տնօրեն Գ. Սարգսյանը հաշվետու զեկույց է ներկայացրել կրթահամալիրում կատարված որակական և բովանդակային նոր փոփոխությունների, ռազմամարզական ծրագրերի ներդրման արդյունքում սաների առաջադիմության և կարգապահության, 2019թ. ուսումնական տարվա շրջանավարտների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ՝ ուրախությամբ փաստելով, որ վարժարանում առկա պայմանները շարունակում են մրցակցային որակյալ կրթություն ապահովել սաների համար: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիմորդների ընդունելության կարգում նախատեսվող փոփոխություններին, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
 

17:25 Հայաստան
Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Ա. Հարությունյանը «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է,

որ գալիք տարի Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի: Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուսանողներին ուղղված իր ելույթում հիմնական շեշտը դրել է համահայկականության գաղափարի վրա: Նա կարևորել է նաև սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին Արցախի զարգացման գործում ներգրավման ակտիվացումը՝ պարզաբանելով, որ նախկինում բազմիցս անհատական օրինակներ ունեցել են, բայց այն կազմակերպված աշխատանքի չի վերածվել:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

16:33 Հայաստան
Նոյեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 53.506.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,

19 դեպքով նշանակվել 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 879.170 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

16:24 Արցախ
Ժաննա Գալստյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Նիտին քննարկվել է ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հանձնաժողովին է ներկայացրել ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Նախագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը: Հանձնաժողովը քվեարկել և օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին

15:30 Հայաստան
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացվի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին: Մրցույթն անցկացվում է երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 31 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարություն

 


 

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}