ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Այս մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Աղբյուր՝ 1tv.ge
Իսրայելի վարչապետը հավաստիացրել է, որ թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել:
Աղբյուր՝ tass.ru
Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան (BAFTA) չինուհի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմը (Nomadland) ճանաչել է լավագույն ֆիլմ։ Քլոե Չժաոն երկրորդ կին և առաջին ասիացի կին ռեժիսորն է, ով հաղթում է այս անվանակարգում: Ֆիլմը ճանաչվել է լավագույն ֆիլմ և մրցանակներ ստացել կնոջ լավագույն դերակատարման (Ֆրենսիս Մաքդորմանդ), լավագույն ռեժիսորական աշխատանքի և լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Աղբյուր՝ apnews.com
Ասիական զարգացման բանկը հաստատել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն` սատարելու ՀՀ՝ հողի սեփականության և այլ աշխարհագրական ստանդարտացված տվյալների կառավարման և պահպանման թվային հարթակի մշակման գործում։ Միասնական հարթակում կներառվեն տեղեկություններ հանրապետության ջրային ռեսուրսների և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմական և մշակութային հուշարձանների մասին։ Այն հնարավորություն կտա քարտեզագրել կլիմայի փոփոխությունների և բնական աղետների, ինչպես օրինակ երկրաշարժերի ենթակա և խոցելի տարածքները։
Աղբյուր՝ Ասիական զարգացման բանկ
Ամերիկացի դերասան Վին Դիզելը ներկայումս բնակարան է վարձում Դոմինիկյան Հանրապետությունում: Տարածքի բնակիչները պատմել են, որ Զատիկին արտիստի աշխատակիցները արգելափակել են ճանապարհներից մեկի երթեւեկությունը, որպեսզի Դիզելն ու իր ընտանիքը կարողանան հեծանիվ վարել: Դերասանին մոտ կանգնած աղբյուրը բացատրել է, որ Զատկի տոնի ժամանակ նրանք ստիպված են եղել փակել ճանապարհը, քանի որ արտիստը ընտանիքի հետ նվերներով զամբյուղներ է բաժանել տեղի աշխատողներին:
Աղբյուր՝ lenta.ru
որտեղ ուղևորները կարող են գնացքով տեղափոխվել: Միջոցառումը՝ ածխածնի արտանետումները նվազեցնելու լայն ծրագրերի մաս է կազմում:
Աղբյուր՝ independent.co.uk
Ծառայությունը առաջին անգամ է սերիալների արտադրություն պատվիրում ռուս արտադրողներից:
Աղբյուր՝ kommersant.ru
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրվել Երվանդ Թարվերդյանը: «Հաջողակ գործարար է, հասարակական ակտիվ գործիչ»,- համագումարում այսպես են ներկայացրել Երվանդ Թարվերդյանին:
Աղբյուր՝ «Միացյալ Հայաստան» կուսակցություն
Հարցման մասնակիցների 39,2%-ը կողմ է խաղերի ամբողջական չեղարկմանը, 32,8%-ը՝ հետաձգմանը: Միևնույն ժամանակ, 24,5%-ը կողմ էր խաղերը ժամանակին անցկացնելուն: Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ հարցվածների 92,6%-ը անհանգստացած է կորոնավիրուսային վարակի աճի նոր ալիքից:
Աղբյուր՝ sportrbc.ru
Չեխիայի արտաքին գործերի նախարար Թոմաս Պետրիչեկը երկուշաբթի ասել է, որ սպասում է իր հեռացմանը կառավարությունից այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ձախողեց՝ իր ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (CSSD) ղեկավարելու հայտը:
Աղբոյւր՝ reuters.com
Իրանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Ջավադ Զարիֆը Իսրայելին մեղադրել է Նաթանզի միջուկային օբյեկտում դիվերսիա իրականացնելու մեջ. Թեհրանը խոստացել է վրեժ լուծել: Դիվանագետի խոսքով ՝ իսրայելական կողմը դրանով ցույց է տալիս, որ թույլ չի տա Իրանին առաջ շարժվել պատժամիջոցները վերացնելու հարցում:
Աղբյուր՝ ria.ru
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը հինգերորդն է, իսկ մեդալների հաշվարկով՝ երրորդը:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Վերջին 24 ժամվա ընթացքում վեց հիվանդ է մահացել կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 288.755 դեպք, որից ապաքինվել է 277.829 մարդ, մահացել է 3883-ը:
Աղբյուր՝ apsny.ge
Հարավային Կորեայի վարչապետ Չունգ Սայ-Կյունը կիրակի ժամանել է Իրան՝ օգնելու փորձել վերականգնել 2015-ի միջուկային գործարքը Իրանի և համաշխարհային տերությունների միջև: Չունգը Հարավային Կորեայի առաջին վարչապետն է, ով այցելել է Իրան վերջին 44 տարվա ընթացքում՝ Հյուսիսային Կորեայի հետ Իրանի ռազմական համագործակցության պատճառով երկու երկրների սառեցված հարաբերությունների ֆոնին:
Աղբյուր՝ reuters.com
Մարկուս Գիզդոլը հեռացվել է աշխատանքից, երբ Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում «այծերը» զիջեցին «Մայնցին» (2: 3) եւ վեցերորդ պարտությունը կրեցին վերջին ութ հանդիպումներում: «Քյոլնը» 23 միավորով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում վերջից երկրորդ տեղում է: Գերմանացի մասնագետը Քյոլնի ղեկավարությունը ստանձնել էր 2019-ի աշնանը:
Աղբյուր՝ sport-express.ru
Վերջին 24 ժամվա ընթացքում ավելացած 168 912 դեպքերի արդյունքում Հնդկաստանի ընդհանուր թիվը հասել է 13,5 միլիոնի, իսկ Բրազիլիան ունի 13,4 միլիոն՝ ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի կազմած տվյալների: Հնդկաստանը հաղորդել է նաեւ, որ վերջին 24 ժամվա ընթացքում 904 մահվան դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 170 179-ի, ինչը չորրորդն է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո:
Աղբյուր՝ apnews.com
Երկրի հարավում գտնվող Էկանտադո քաղաքում կառուցվում է Հիսուս Քրիստոսի նոր արձանը: Այն ավելի բարձր կլինի, քան Ռիո Ժանեյրոյի Քրիստոս Փրկչի հայտնի արձանը՝ 43 մետր ընդդեմ 38 մետրի: Հիսուս Պաշտպանի արձանը կդառնա բարձրությամբ երրորդ հուշարձանն աշխարհում։ Երկու ամենամեծ արձանները գտնվում են Ինդոնեզիայում (52,55 մ) և Լեհաստանում (52,5 մ)։
Աղբյուր՝ korrespondent.net
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատերեր Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասի կասեցումը: Ստուգմամբ հաստատվել է, որ տնտեսավարողը շտկել է արտադրամասում արձանագրված սանիտրահիգիենիկ նորմերի խախտումները:
Աղբյուր՝ snund.am
Կիրակի Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի կողմից լավագույն դերասան է ճանաչվել բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը: Հեղինակավոր մրցանակը շնորհվեց արտիսիտին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելլերի «Հայր» (The Father, 2020) դրամատիկական ֆիլմում կերտած կերպարի համար: Սա աշխարհահռչակ դերասանի երրորդ «բրոնզե դիմակն» է:
Աղբյուր՝ tass.ru
Էկվադորի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվերակության արդյուքներով հաղթել է Գիլերմո Լասոն: Նրա մրցակիցը՝ ձախակողմյան տնտեսագետ Անդրես Արաուզը, կիրակի ընտրատեղամասերը փակվելուց ժամեր անց ընդունել է պարտությունը: Քվեաթերթիկները հաշվարկից հետո Լասոն հավաքել է ձայների 52,5% -ը, Արաուսի օգտին են եղել ձայների 47,5%-ը:
Աղբյուր՝ bbc.com
Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 37,4% -ը, որոնց գրեթե 79% -ը հավանություն է տվել փոփոխություններին:
Աղբյուր՝ tass.ru
1921 թվականի փաստաթղթում, որը գրվել է հունական Կաթարեւուսա (հունարենի ավանդական տարբերակ) լեզվով Սպիրիոդոն Տրիֆոնաս անունով քահանայի կողմից, ասվում է, որ Հունական Ուղղափառ եկեղեցում մկրտվելիս ապագա դուքսը պաշտոնապես ստացել է «Ֆիլիպոս» անունը:
Աղբյուր՝ mirror.co.uk
Իսրայելը, ի դեմս «Մոսադ» հետախուզական ծառայության, կիբերհարձակում է սկսել Իրանի միջուկային կայանի վրա: Խոսքը Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտը սպասարկող էլեկտրակայանի մասին է: Ավելի վաղ Իրանի փոխնախագահը կատարվածը որակել էր «միջուկային ահաբեկչության ակտ»:
Աղբյուր՝ lenta.ru
Չինաստանում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութերը ցածր արդյունավետություն են գրանցում: Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն:
Աղբյուր՝ apnews.com
Արաբալեզու սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութում Սիրիայից ժամանած զինյալները, որոնք վարձվել էին Անկարայի և Բաքվի կողմից Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար, բողոքում են վճարումների քիչ լինելուց: Այդ մասին հայտնում է War Gonzo-ի Telegram-ի ալիքը՝ կից ներկայացնելով տեսանյութը:
BBC-ն ամբողջությամբ վերանայել է հեռարձակման գրաֆիկը նախորդ օրը՝ չեղյալ համարելով բոլոր նախատեսված ծրագրերը և միևնույն հաղորդումները հեռարձակելով միանգամից երեք հեռուստաալիքներով՝ նվիրված Եղիսաբեթ Երկրորդի ամուսնուն:
Աղբյուր՝ tass.ru
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի: Առանձնացված շուրջ 2500-3000 քմ տարածքում կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Առաջիկայում ծառատունկ է նախատեսված նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Մալթայի իշխանությունները ծրագրում են զբոսաշրջիկներին վճարել մինչև 200 եվրո՝ տուրիստական արդյունաբերությունը վերականգնելու համար: Միջերկրական ծովի կղզի այցելող օտարերկրացիները կկարողանան գումար ստանալ մեկ պայմանով, եթե այնտեղ մնան առնվազն երեք օր:
Աղբյուր՝ reuters.com
Ֆիլմի պրեմիերան հետաձգվել է 2022 թվականի մայիսի 27-ին: Իսկ «Առաքելությունն անիրականանալի է -8»-ը կթողարկվի 2023 թվականի հուլիսի 7-ին:
Աղբյուր՝ kulturomania.ru
ՉԺՀ-ի Շուկայի վերահսկողության պետական գործակալությունը շաբաթ օրը հայտարարել է, որ տուգանել է Alibaba-ին 18 մլրդ յուանով (2.75 մլրդ դոլար)՝ հակամենաշնորհային օրենքների խախտման համար:
Աղբյուր՝ reuters.com
Սաուդյան Արաբիայի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել պետական դավաճանության մեջ մեղադրվող երեք զինծառայողների:
Աղբյուր՝ ria.ru
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը ներկայացնում են համերգ՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, ինչպես նաև Միշել Լեգրանի ստեղծագործությունները: Համերգի սկիզբը՝ 19:00-ին:
Աղբյուր՝ toms.am
Ձուն չի կարելի երկար ժամանակ եփել կամ տապակել, քանի վոր այդ դեպքում նրա սպիտակուցը շատ ավելի վատ կմարսվի: Այս մասին պատմել է սննդաբան Օլգա Դեքերը: Մասնագետի խոսքով ՝ լավագույն տարբերակն է ձուն թերխաշ անել կամ ակնիկ պատրաստել: Դեքերը հավելեցլ է նաև, որ ընդհանուր առմամբ, ձուն շատ օգտակար է, քանի որ պարունակում է շատ սպիտակուցներ և լեցիտին:
Աղբյուր՝ iz.ru
Երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանում տեղական ժամանակով ժամը 14-ի սահմաններում, 87 կմ միջանկյալ խորության վրա: Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին:
Աղբյուր՝ express.co.uk
Համավարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 287 689 մարդ: Մահերի թիվն ավելացել է 11-ով: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3 869: Ապաքինվել է 342 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 276 426-ի: Ներկայումս Վրաստանում առկա է կորոնավիրուսի 7,083 ակտիվ դեպք:
Աղբյուր՝ newsgeorgia.ge
Պրոֆեսոր Կալլե Սաքսելայի խոսքով, դեղորայքը մշակողները կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ-սփրեյի լուրջ կողմնակի ազդեցությունների չեն բախվել:
Աղբյուր՝ tass.ru
Ռուսաստանում գիտնականները մշակել են մարտկոցների նոր տիպի տեխնոլոգիա, որը, նրանց խոսքով, կարող է լիցքավորել 10 անգամ ավելի արագ, քան առկա լիթիում-իոնային մարտկոցները. սյս արագացումը կարող է ժամանակի մեծ խնայման արդյունք դառնալ, եթե դրանք ներառվեն առօրյա սարքերում:
Աղբյուր՝ sciencealert.com
«Բարսելոնայի» դուետ Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն երկուսն էլ լավ մարզավիճակում են և ընդգրկվել են կիրակի կայանալիք «Էլ Կլասիկոյի» խաղին: Առաջնությունում միայն մեկ միավորով առաջատար «Ատլետիկոյին» զիջող «Բարսան» շաբաթ օրը կմեկնի Մադրիդ՝ իրեն երկու միավորով զիջող «Ռեալի» հետ խաղի համար:
Աղբյուր՝ sport.es
Առաքելության ղեկավար Միմի Օնգի խոսքով՝ մասնագետները կապի մեջ են ուղղաթիռի հետ, նրա մարտկոցը լիցքավորված է, եւ այն պատրաստ է թռիչքի: Գործարկումից առաջ սարքը կանցնի թիակի ամրության վերջին փորձարկումը:
Աղբյուր՝ iz.ru
Ամերիկացի ռեփեր և դերասան Էրլ Սիմոնսը, որը հայտնի է DMX կեղծանվամբ, մահացել է սրտի կաթված ստանալուց մեկ շաբաթ անց: Նա մահացել է ուրբաթ օրը, Նյու Յորքի White Plains հիվանդանոցում:
Աղբյուր՝ people.com
Կարիբյան ծովի արևելքում գտնվող Սենթ Վինսենթ կղզու Սուֆրիեր հրաբուխը ժայթքել է ուրբաթ տասնամյակներ չգործելուց հետո՝ երկնքում առաջացնելով մոխրի և ծխի մեծ ամպեր և ստիպելով տարհանել հարակից գյուղերի հազարավոր բնակիչների: 1979 թվականից քնած հրաբուխը ակտիվության առաջին նշանները ցույց է տվել անցած դեկտեմերին:
Աղբյուր՝ reuters.com
Մարդկային գործոնի հետևանքով աշխարհում ամեն 30 րոպեում ոչնչանում է՝ ֆուտբոլի դաշտի տարածքին համարժեք քանակի ծովախոտ:
Աղբյուր՝ independent.co.uk
Իսպանիայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունը, թե լողափում գտնվելիս և լողալիս դիմակ կրելը պարտադիր է՝ պարզաբանելով, որ առանց դրանց կարելի է արեւայրուք ընդունել ու լողալ:
Աղբյուր՝ ria.ru
2021 թվականի ապրիլի 12-19-ը Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Այս տարի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։
Աղբյուր՝ Հայաստանի ազգային գրադարան
Սանկտ Պետերբուրգում 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր, «Ռուսական անտրեպրիզա» թատրոնի հիմնադիր Ռուդոլֆ Ֆուրմանովը:
Աղբյուր՝ ria.ru
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին պատմել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին: Ըստ նրա, ատամնացավը ավելի հազվադեպ է դառնում սրտի կաթվածի նշան, քան ցավը՝ էպիգաստրային շրջանում: Բժիշկը նշել է, որ որովայնի ցավից հնարավոր է կյանքին սպառնացող վիճակ կասկածել, եթե առաջին անգամ են նման զգացողություններ առաջանում:
Աղբյուր՝ ria.ru
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի վերաբերյալ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացվել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ընթացող բարեփոխումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը Լեհաստանի Կելցե քաղաքում ռինգ կուղեկցի Գայանե Տեր-Բարսեղյանին / 48 կգ / , Էլիդա Քոչարյանին / 64 կգ /, Ռուբեն Գարբոյանին / 52 կգ /, Ռուսլան Ասլիկյանին / 56 կգ /, Արթուր Սահակյանին / 60 կգ /, Հարություն Հակոբկոխյանին / 64 կգ /, Նարեկ Զախարյանին / 69 կգ /, Էրիկ Աբելյանին / 75 կգ /, Հրանտ Թորոսյանին / 81 կգ /, Հենրիկ Ճղրիկյանին / 91 կգ / և Հովհաննես Փափազյանին / +91 կգ /: Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 13 –ին, իսկ հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 23 –ին:
Աղբյուր՝ ՀԱՕԿ
Եգիպտական հնագետները գտել են ավազի տակ թաղված քաղաք, որն ըստ մասնագետների Եգիպտոսի ամենամեծ անտիկ քաղաքն է: Կորած քաղաքի հայտնաբերումն իր կարեւորությամբ երկրորդ հնագիտական հայտնագործությունն է համարվում՝ Թութանհամոնի դամբարանից հետո: Պեղումները սկսվել են 2020 թվականի սեպտեմբերին, Ռամզես III և Ամենհոտեպ III դամբարանների միջև, Լյուքսորի մոտակայքում՝ մայրաքաղաք Կահիրեից 500 կմ հարավ: Քաղաքը կոչվել է Աթոն:
Աղբյուր՝ theguardian.com
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, ամենայն հավանականությամբ, մահացել է 2011-ի ապրիլին, քանի որ բնակարանի սեղանին հայտնաբերվել է կաթի տուփ, որի վրա նշված է եղել այդ ամսաթիվը: Բացի այդ, փոստարկղում հայտնաբերվել է 2013 թվականի նամականի: Ըստ հարեւանների, բնակիչը հազվադեպ ու դժկամորեն էր շփվում այլոց հետ, մեկուսացած կյանք էր վարում, և ընտանիքի անդամների հետ կապ չէր պահպանում:
Աղբյուր՝ gazeta.ru
Նա արդեն ունի երգելու փորձ Սան Ռեմոյի իտալական երաժշտական փառատոնում, իսկ այժմ «Միլանի» հարձակվողը անցնում է դերասանական խաղին: Հաղորդումներն այն մասին, որ շվեդ ֆուտբոլիստը խաղալու է «Աստերիքս և Օբելիքս. Մետաքսի ճանապարհ» ֆիլմում հաստատվեցին, երբ Իբրահիմովիչը Instagram-ի իր էջում տեղադրեց լուսանկար՝ «Անտիվիրուս» մակագրությամբ. այն կերպարի անունը, որը նա պետք է մարմնավորի:
Աղբյուր՝ cnn.com
Ձերբակալվել է երկու իսլամիստ, ովքեր պատրաստվում էին պայթյուն իրականացնել Սիմֆերոպոլի ուսումնական հաստատություններից մեկում, ուրբաթ հաղորդել է ՌԴ ԱԴԾ-ն:
Աղբյուր՝ ria.ru
Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո Մբապպեն իր ակումբին հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը: Փարիզյան աստղի պայմանագիրը մինչև 2022 թվականն է, սակայն նա մտադիր է տեղափոխվել այս ամառ: Մբապպեն ցանկություն ունի խաղալ «Ռեալում»: Ֆլորենտինո Պերեսը երբեք չի թաքցրել Մբապպեին գնելու իր ցանկությունը, և ՊՍԺ-ն կարող է ստիպված լինել վաճառել նրան, որպեսզի նա չհեռանա անվճար:
Աղբյուր՝ sport.es
Ծննդագիտության դասընթացներն այստեղ կանցկացվեն ժամանակակից մեթոդներով՝ առանց կենդանուն ցավ պատճառելու:
Աղբյուր՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ավարտված Լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարում արժանացել են արծաթե մեդալների։ Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն, հավաքել են 12 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշների պատճառով զիջել են առաջին տեղը Մոլդովայի թիմին։ Երրորդ տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը։
Աղբյուր՝ Armenian Journalists' National Football Team
Համաճարակի մեկնարկից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր քանակը ուրբաթ առավոտյան կազմել է 287183: Քովիդից մահացել է եւս 9 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է 3858 մարդ: Ապաքինվել է 342 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 276426-ի: Ներկայումս Վրաստանում առկա է կորոնավիրուսի 6873 ակտիվ դեպք:
Աղբյուր՝ newsgeorgia.ge
Ուրբաթ օրը Հարավային Կորեան ներկայացրեց հայրենական գերձայնային ռեակտիվ կործանիչը՝ միանալով ռազմական ավիացիայի հսկաների բացառիկ ակումբին և հիմք դնելով 5,2 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի:
Աղբյուր՝ cnn.com
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հեռանալու շարժառիթ կարող է հանդիսանալ հոգնածությունը՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական: Գործող պայմանագրի համաձայն՝ նա կարող է մնալ ևս մեկ տարի: Զիդանը «Ռեալի» մարզիչն է եղել 2016-2018 թթ.-ին: Այդ ընթացքում ակումբը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: 2019-ի մարտին նա վերադարձավ «սերուցքայինների» մարզչի պաշտոնին:
Աղբյուր՝ sport-express.ru
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պաշտոնը ստանձնելուց ի վեր զենքի վերահսկման իր առաջին միջոցառումներում, հայտարարեց, որ խստացնում է կանոնները «ուրվական զենքերի» (ինքնաշեն զենքեր, որոնք սովորաբար հավաքվում են առանձին մասերից և հաճախ չեն ունենում սերիական համարներ) գնորդների համար: Բացի այդ, առաջարկվող օրենքը, որը կլինի 60 օրվա ընթացքում, կխստացնի ատրճանակի ճարմանդների օգտագործման կանոնները:
Աղբյուր՝ apnews.com
Վաշինգտոնը համարում է, որ Մոսկվան պատասխանատու է ԱՄՆ-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների անկայունության համար, հինգշաբթի ասել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:
Աղբյուր՝ ria.ru
Տեսանյութեր



