ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Սննդաբան Անդրեյ Բոբրովսկին հայտնել է, որ աղի տեսանկյունից ամենավտանգավոր սնունդ համարվում են կիսաֆաբրիկատները:
Աղբյուր՝ radiosputnik.ria.ru
Գուրիայի լեռնային լանդշաֆտի բնությունը պաշտպանելու և պահպանելու նպատակով, նախատեսվում է ստեղծել նոր ազգային զբոսայգի: Նախագիծն իրականացվելու է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության և բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, Վրաստանում Շվեդիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ և տեղի բնակչության ակտիվ ներգրավմամբ:
Աղբյուր՝ 1tv.ge
«Սիմփսոնների» կերպարերը նորացվել են 33-րդ և 34-րդ սեզոնների համար՝ ամենաերկար տևողությամբ սերիալը հասցնելով մինչև 2023 թվական՝ ընդհանուր 757 էպիզոդով:
Աղբյուր՝ independent
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» ու «Չելսին»: Սիթին նորվեգացուն տեսնում է որպես Սերխիո Ագուերոյի հավանական փոխարինող, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է ամռանը, «Ռեալը»՝ որպես Կարիմ Բենզեմային փոխարինող: Հոլանդը որոշել է հեռանալ «Բորուսիայից», եթե թիմը չհասնի Չեմպիոնների լիգա:
Աղբյուր՝ sport-express.ru
Էքսցենտրիկ նորաձեւության մագնատ Յուսակու Մաեզավան հավաքագրում է 8 մարդու ամբողջ աշխարհից՝ 2023 թվականին Իլոն Մասկի SpaceX-ի կազմակերպած թռիչքին մասնակցելու համար: 45-ամյա Մաեզավան խոստացել է հոգալ ծախսերը՝ իր DearMun առաքելության մեջ ընտրվածների համար:
Աղբյուր՝ nbcnews.com
Գերմանիայի կանցլերը որպես վկա հանդես կգա Wirecard սնանկացած ընկերության շուրջ սկանդալը հետաքննող հանձնաժողովի առջև: Ուշադրության կենտրոնում է Մերկելի կատարած այցը Չինաստան, որտեղ նա պաշտպանում էր ընկերությունը:
Աղբյուր՝ dw.com
Պրեմիեր լիգա 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» ունի 51 միավոր և մրցաշարային աղյուսակում ընթանում է երկրորդ տեղում: «Քրիսթալ Փելաս»-ը, ակտիվում ունենալով 34 միավոր, 13-րդ հորիզոնականում է:
Աղբյուր՝ lenta.ru
Ազատվելով սովորական խանութներից, ընկերության hաջորդ տարվա նպատակն է կենտրոնանալ «ավելի անխափան, առավել անհատականացված և ֆրանշիզայի վրա հիմնված էլեկտրոնային առևտրի փորձի վրա shopDisney հարթակում»:
Աղբյուր՝ people.com
որոնցից երեքի վիճակը ծանր է: Վետլանդայի կենտրոնում հարձակում գործած 20-ամյա տղամարդուն վնասազերծելիս՝ նրան կրակել են. վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ: Ոստիկանությունը դեպքը որակել է որպես սպանության փորձ, բայց ուսումնասիրվում է նաեւ ահաբեկչական դրդապատճառների հնարավորությունը:
Աղբյուր՝ bbc.com
պատրաստվում է նոր եվրապարտատոմսի թողարկմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Աղբյուր՝ 1tv.ge
Մայքլ Պոմպեոն, ով ղեկավարում էր Պետդեպարտամենտը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, չի բացառում, որ կառաջադրվի բարձրագույն պետական պաշտոնի համար 2024 թ. ընտրություններում:
Աղբյուր՝ tass.ru
Եմենի հութի ապստամբները վերահսկողություն են հաստատել հյուսիսային ռազմավարական Մարիբ քաղաքի 14 շրջաններից 10-ին, հայտարարել է Հութիի արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն ալ-Էզին: Այնուամենայնիվ, Մարիբի առանցքային կենտրոնական տարածքը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարության վերահսկողության տակ:
Աղբյուր՝ cnn.com
Լատինական Ամերիկայում ավելի ու ավելի շատ երկրներ են հայտարարում Covid-19-ի Sputnik V պատվաստանյութի մատակարարումների և գործարքների մասին: Պատվաստանյութի օգտագործումը արդեն հաստատել են աշխարհի 39 երկրներում, որոնցից ինը Լատինական Ամերիկայից են:
Աղբյուր՝ cnn.com
Քնելուց առաջ թույլատրվում է ուտել հեշտ մարսվող սպիտակուց պարունակող սնունդ, դա նաև ազդի կազմվածքի վրա: Սննդաբան և գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան խորհուրդ է տալիս գիշերները ուտել ձուկ, բանջարեղենով ձվածեղ կամ կաթնաշոռ: Կարող եք նաև բանան ուտել՝ ընկույզի կարագով: Այդուհանդերձ, շաքարախով հիվանդները պետք է առավել զգույշ լինեն:
Աղբյուր՝ iz.ru
«Կաֆկան լողափին», «Նորվեգական անտառ», «1Q84» և այլ ստեղծագործություններից ոգեշնչված շապիկները հասանելի կլինեն մարտի 8-ից:
Աղբյուր՝ timeout.com
Տոկիոյի օլիմպիական կազմկոմիտեի նոր նախագահը, անդրադառնալով ճապոնական մամուլում տարածված լուրերին, ակնարկել է, որ օտարերկրյա երկրպագուներին թույլ չի տրվի ներկա գտնվել այս ամառվա խաղերին:
Աղբյուր՝ theguardian.com
Մինսկի դիմում մերժվել է: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի արտահանձնվի Լիտվայից: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:
Աղբյուր՝ russian.rt.com
Հրաբխի ժայթքում կարող է տեղի ունենալ մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 30 կմ հարավ գտնվող Քեյլիր լեռան մերձակայքում մի քանի օր տևած սեյսմիկ ակտիվության պատճառով:
Աղբյուր՝ theguardian.com
Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, Գերմանիայի Դաշնային բանկը 2020 թվականին կարողացել է միայն փակել ծախսերը: Իսկ ընդամենը մեկ տարի առաջ Բունդեսբանկը գրեթե 6 միլիարդ եվրոյի շահույթ ուներ:
Աղբյուր՝ dw.com
Ռուսաստանի Օտորինոլարինգոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դայխեսը խոսել է լսողության համար կորոնավիրուսի վտանգների մասին: Նա նշել է, որ խնդիրն առավելապես վերաբերում է COVID-19-ի ծանր դեպքերին:
Աղբյուր՝ ria.ru
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 12.16-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թեսալիա շրջանում՝ Աթենքից 250 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 2 կմ խորությամբ:
Աղբյուր՝ gazeta.ru
14 տարի անց և 12,25 միլիոն դոլար արժողությամբ վերականգնողական աշխատանքից հետո՝ այն վերաբացվել է այցելուների համար: Հռոմի պատմական կենտրոնում գտնվող հնագույն դամբարանը ժամանակին օգտագործվել է որպես ռազմական դիտակետ, եղել է նաև հին հռոմեական դինաստիաների ճոխ խնջույքների անցկացման վայր:
Աղբյուր՝ dailymail
Երեքշաբթի ամերիկյան կաթոլիկ եկեղեցու մարմինը իր հետևորդներին հորդորեց խուսափել Johnson & Johnson-ի կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութից ՝ պնդելով, որ այն «մշակվել, փորձարկվել և արտադրվել է աբորտից ստացված բջիջների միջոցով», և «դա բարոյական թույլատրելիության» խնդիր է առաջացնում:
Աղբյուր՝ independent
Երաժշտություն լսելը և արոմաթերապիան կարող են դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը՝ հիվանդության վաղ փուլերում, քանի որ բարենպաստ ազդեցություն ունեն ուղեղի վրա: Առողջական վիճակը բարելավելու այդպիսի եղանակներ անվանել է ռուս բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պարֆենովը:
Աղբյուր՝ lenta.ru
Երբ երեքշաբթի օրը նա խփեց «Յուվենտուսի» երրորդ գոլը «Սպեցիայի» դեմ խաղում (3: 0), Ռոնալդուն դարձավ առաջին խաղացողը, ով 12 մրցաշրջան անընդմեջ խփել է ավելի քան 20 գոլ Եվրոպայի հինգ լավագույն լիգաներում:
Աղբյուր՝ cnn.com
Պէյրութցիք հարիւրներով դարձեալ փողոց իջած են։ Պատճառը, ոչ միայն ամերիկեան տոլարի 10 հազարի շէմը հատելն է, այլ այդ պատկերի ստեղծումէն ետք սպասելի հետեւանքներուն խնդիրը։ Երկիրը կանգնած է համատարած փլուզման եզրագծին. պէնզին, քարիւղ, վառելանիւթ, աւուր հաց, էլեկտրական հոսանք եւ այլ կենսական ապրանքներ մեծապէս պիտի թանկանան ու շատ մը պարագաներու ալ շուկայէն պիտի «անհետանան»։
Աղբյուր՝ arevelk.am
Հրթիռները հարվածել են Անբար նահանգի Այն ալ-Ասադի ավիաբազային: Իրաքցի զինվորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հարձակումից զգալի կորուստներ չեն եղել, և որ անվտանգության ուժերը գտել են հրթիռների համար օգտագործվող արձակման պահոցը:
Աղբյուր՝ apnews.com
Արիստոն թատրոնում բացվել է իտալական էստրադային արվեստի՝ Սան Ռեմոյի ամենամյա փառատոնը: 26 մասնակիցներ կպայքարեն 71-րդ փառատոնի «Ոսկե արմավենու» համար, առանձին մրցանակ կստանա ութ երիտասարդ արտիստներից մեկը: Փառատոնը կընթանա մինչեւ մարտի 6-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «ագրեսիվ» կենդանին օդ բարձրանալուց առաջ ինչ-որ կերպ հայտնվել էր օդաչուների խցիկում: Քաթարի Դոհա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Սուդանի մայրաքաղաք Խարտում:
Աղբյուր՝ dailymail
Երեքշաբթի օրը տեղի ունեցած մահացու վթարի հետ կապված մանրամասները դեռ պարզ չեն: Հայտնի է, որ ամենագնացը բախվել է երկու կցորդիչով բեռնատարին, և դաժան բախման արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ:
Աղբյուր՝ cnn.com
Վինսենթ վան Գոգի՝ 1888 թվականին վրձնած «Երիտասարդ ճապոնուհին» կտավի ուրվագիծը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում ՝ 10,4 միլիոն դոլարով, հայտնել է Christie's աճուրդի տունը:
Աղբյուր՝ ria.ru
Հարավային Կորեայի իշխանություններն այսօր հայտնել են, որ հետաքննում են երկու հիվանդի մահվան դեպքերը այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ երկուսն էլ ունեցել են նախնական այլ հիվանդություններ և մահացել են AstraZeneca-ով պատվաստումից օրեր անց: Հիվանդներից մեկը եղել է 63 տարեկան, մյուսը՝ 50:
Աղբյուր՝ reuters.com
Կազմակերպիչները նախատեսում են, որ Եվատեսիլի 65-րդ մրցույթը ուղիղ եթերով չի հեռարձակվի, պատվիրակությունների կազմը, ինչպես նաև լրագրողների թիվը կկրճատվեն: Շոուին հանդիսատեսի ներկայության մասին որոշում դեռ չի կայացվել:
Աղբյուր՝ ria.ru
Ավստրիայում, COVID-19- ի դեմ Pfizer-BioNtech պատվաստանյութով պատվաստվելուց հետո, 41 մարդ է մահացել, ասված է երկրի Առողջության անվտանգության դաշնային գրասենյակի զեկույցում: Այդուհանդերձ, բժիշկները չեն հայտնաբերել կապ հիվանդների մահվան և պատվաստանյութի ներարման միջև:
Աղբյուր՝ ria.ru
Աֆղանստանի արեւելքում գտնվող Ջլալաբադ քաղաքում սպանվել է տեղական Enikass TV հեռուստառադիոընկերության երեք աշխատակից: Անհայտ անձը կրակ է բացել կանանց ուղղությամբ, երբ նրանք աշխատանքից տուն էին գնում:
Աղբյուր՝ korrespondent.net
Գրեմմիի եռակի դափնեկիր ռեգգի երաժիշտը համաշխարհային հռչակ ձեռք բերեց Բոբ Մարլիի հետ 1970-ականների սկզբին: 1947 թ.-ին Քինգսթոնում ծնված Նեվիլ Լիվինգսթոնը (իրական անունը) և Մարլին ընկերանում են վաղ մանկության տարիներին, իսկ 1963-ինՓիթեր Տոշի հետ ստեղծում են Wailers-ը:
Աղբյուր՝ theguardian.com
Ֆուտբոլային լեգենդ աճուրդի դրված մեքենայի արժեքը գնահատվել է 180,000-240,000 դոլար: Արծաթագույն Porsche 911-ը Մարադոնային է տրվել 1992-ի նոյեմբերին, երբ նա Եվրոպայում անցկացրած իր վերջին մրցաշրջանում խաղում էր իսպանական Սևիլիայում:
Աղբյուր՝ cnn.com
Պաշտոնական օրակարգը ներառում էր 2018 և 2019 թթ. համախմբված ֆինանսական հաշվետվությունը՝ ՀԲԸՄ ԿՎ (կենտրոնական վարչություն) գանձապահ Նազարեթ Ֆեստեքջյանի կողմից և նույն ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների վերաբերյալ զեկույցը ԿՎ անդամ և փոխ-ատենադպիր Արդա Հարաթունյանի կողմից։ Կրթության բնագավառում ՀԲԸՄ կատարած աշխատանքը, հատկապես Հայկական վիրտուալ համալսարանի ներդրումը հայ կրթության մեջ դրա հիմնադրումից ի վեր անցած տասը տարիների ընթացքում, ներկայացրեց ԿՎ անդամ Լենա Սարգիսյանը։
Աղբյուր՝ ՀԲԸՄ
Այն կպատմի անցած 20 տարիների նյույորքյան կյանքի մասին: Նախագիծը ստացել է «NYC Epicenters 9/11 → 2021½» անվանումը: Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա HBO Max հոսքային ծառայությամբ, 2021 թվականին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Բայց եթե ցանկանում եք ձեռք բերել, ապա ստիպված եք այն գնել առցանց: Շվեդական ավտոարտադրողը այսօր հայտնել է, որ դադարեցնում է ներքին այրման շարժիչներով բոլոր մեքենաների արտադրությունը, ներառյալ՝ հիբրիդները:
Աղբյուր՝ apnews.com
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը մարտի 2-ին դարձավ 90 տարեկան: Բայդենը խորհրդային քաղաքական գործչի տարեդարձը անվանել է նրա «լեգենդար կյանքի» վիթխարի ուղենիշը:
Աղբյուր՝ gazeta.ru
«Լիվերպուլն» ու «Միլանը» հետաքրքրված են «Բետիսի» կենտրոնական պաշտպան Աիս Մունդիով: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մունդին կդառնա ազատ գործակալ: Այս մրցաշրջանում պաշտպանը «Ռեալ Բետիսի» կազմում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր՝ sport-express.ru
Անցյալ շաբաթ հյուսիս-արևմտյան Նիգերիայի դպրոցից առեւանգված շուրջ 300 աղջիկների խումբն ազատ է արձակվել: Ուրբաթ օրը զինված անհայտ անձինք առեւանգել են նրանց գիշերօթիկ դպրոցից և տարել անտառ: Նման առեւանգումներն իրականացվում են փրկագնի համար և տարածված են երկրի հյուսիսում:
Աղբյուր՝ bbc.com
Պորտ Սուդանը, որտեղ ստեղծվում է ռուսական նավատորմի նյութատեխնիկական աջակցության կետ, դառնում է ՌԴ - ԱՄՆ հակամարտության նոր թեժ կետ: Դա են վկայում ամերիկյան վարչակազմի ձեռնարկած քայլերը, որոնք խոսում են՝ տարածաշրջանում Մոսկվայի ռազմավարական ծրագրերի շուրջ Պենտագոնի կատաղության մասին:
Աղբյուր՝ eadaily.com
Alibaba-ի և Ant Group-ի հիմնադիրը կորցրեց Չինաստանի ամենահարուստ մարդու տիտղոսը, քանի որ նրա մրցակիցները ծաղկում էին ապրում, մինչ նրա կայսրությունը անցել էր չինական կարգավորիչների հակամենաշնորհային խիստ հսկողության տակ:
Աղբյուր՝ reuters.com
կունենա ռեստորան, առողջարան, կինոթատրոն և մինչև 400 հոգու համար նախատեսված սենյակներ:
Աղբյուր՝ dailymail
Բելառուսի Քննչական կոմիտեն Գլխավոր դատախազություն է ներկայացրել՝ երկրի սահմաններից դուրս գտնվող նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու փաստաթղթեր:
Աղբյուր՝ tass.ru
Աշխարհահռչակ կինոաստղը ցույց է տվել շահավետ գործարքներ կնքելու իր կարողությունները: Նա վաճառել է՝ Ուինսթոն Չերչիլի հեղինակած «Ալ-Կուտուբիա մզկիթի մինարեթը» աշխատանքը 11,5 միլիոն դոլարով: Աճուրդից առաջ փորձագետները պեյզաժը գնահատել էին 2-3,4 միլիոն դոլար:
Աղբյուր՝ eadaily.com
Ալ-Քաիդայի առաջնորդի չորրորդ որդին՝Օմար բեն Լադենը, արտաքինից հոր կրկնօրինակն է: Ըստ նրա, նկարելու տաղանդը ժառանգել է մորական կողմից, քանի որ մայրը, մորեղբայրը և քույրերից մեկը ևս լավ են նկարում: Վերջին մեկ տարում նա ստեղծել է տասից ավելի ինքնատիպ գործեր, որոնք բոլորն էլ արված են նայիվ արվեստի ոճով, վառ գույներով և էքսպրեսիոնիստական վրձնահարվածներով:
Աղբյուր՝ vice.com
Հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասանները կրկին համատեղ ֆիլմ են ունենալու: Խոսքը «Տոմս դեպի դրախտ» ռոմանտիկ կատակերգության մասին է, որի վրա աշխատում է Օլ Փարկերը: Ակնկալվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի այս տարի:
Աղբյուր՝ ria.ru
Նովակ Ջոկովիչը երկուշաբթի հավասարվեց Ռոջեր Ֆեդերերի՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի բոլոր ժամանակների ռեկորդին: Նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը արդեն 310 շաբաթ:
Աղբյուր՝ theguardian.com
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ Չեխիան այժմ ունի կորոնավիրուսային ամենավատ իրավիճակը ԵՄ-ում եւ Եվրոպական տնտեսական տարածքի երկրների շրջանում:
Աղբյուր՝ korrespondent.net
Բայց քննադատները հայտնում են, որ նման առաջարկությունները կարող են զենքի «անպատասխանատու» մրցավազքի պատճառ դառնալ:
Աղբյուր՝ bbc.com
Նրանք բոլորը 60-ից 80 տարեկան տարեց մարդիկ են: Հիվանդությունը սկսվում է գլխացավերից, ապա ցավը զգացվում է ամբողջ մարմնում: Դրանից հետո շնչառության դժվարություններ են առաջանում, իսկ մի շարք դեպքերում գրանցվում է մահ:
Աղբյուր՝ tass.ru
Մաքսիմ Ստեպանովը հրապարակավ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ ներկրված Covishield պատվաստանյութով:
Աղբյուր՝ russian.rt.com
Դատարանը Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության տարածման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական: Սակայն նախկին նախագահը ազատազրկումը կարող է կրել բանտից դուրս՝ որոշակի պայմաններում, այդ թվում` էլեկտրոնային ապարանջանի կամ տնային կալանքի պայմաններում:
Աղբյուր՝ theguardian.com
«Արսենալի» նախկին աստղ, 43-ամյա Թիերի Անրին, ով ունի երկու երեխա,15 ամիս անցկացրել է Մոնրեալի թիմի հետ, որը, Կանադայում Covid-19-ի ճանապարհորդութական սահմանափակումների պատճառով, այս մրցաշրջանում ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ: Ընտանիքից չափազանց երկար բաժանումը ստիպել է մարզչին լքել թիմը:
Աղբյուր՝ cnn.com
Աշխարհը կարող է չվերադառնալ նախակրոնավիրուսային վիճակին մինչև 2022 թվականը, քանի որ մինչ այժմ ձեռնարկված միջոցները «բավարար չեն համավարակն դադարեցնելու համար»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:
Աղբյուր՝ lenta.ru
Խոսեպ Մարիա Բարտոմեուն ձերբակալվել է այսօր՝ առավոտյան, իր տանը: Նրա կոռուպցիոն գործունեության հետ կապված՝ այսօր խուզարկություն է անցկացվել նաև «Բարսելոնայի» գրասենյակում: Ըստ հետաքննության, նախկին ղեկավարը ակումբի անունից գործարքներ է կատարել՝ անձնական շահույթ ստանալու նպատակով: Նա լքել էր նախագահի պաշտոնը 2020 թվականի հոկտեմբերին:
Աղբյուր՝ sport-express.ru
Ֆլորիդայում Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) ասել է նա՝ նշելով, որ դա կբաժանի հանրապետականների քվեն: Դեմոկրատ Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր իր առաջին ելույթում Թրամփը նաև ակնարկել է, որ հնարավոր է նորից իր թեկնածությունը առաջադրի 2024 թվականին:
Աղբյուր՝ bbc.com
Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ


