Գեղասար. մի ընտանիքի պատմություն

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

17:58 21/05/2019

Արմինեն

«Ես հարսն եմ, ըսիգ էլ ամուսինս՝ Արմենը, էն օր էնտեղ կխոսի ձեր ընկերների հետ, ըշտը սկեսուրս է, ազիզ։ Ընձիկ  ինքն է հավանել։ Պաբայիս հետ պոեզդով կգայինք քաղաքից, ապագա սկեսուրս էլ նստած էր, ասաց՝ ուրիշ տեղ մի գնացեք, նստեք կողքս ՝ասել-խոսալով գնանք։ Ինձ շատ էր հավանել, որոշել էր հարս տանի։ Ես երկար շորով էի, երկար մազերով, կյանքում շալվար հագած չկամ, ոչ էլ մազ կտրած, հոնքերս հանած չկամ, ես բնական եմ սիրում։ Հա, ըշտը հավանեց, ասեց ամուսնացնելու տղա ունեմ, պաբայիցս հարց ու փորձ արավ, մեր տեղն իմացավ, բայց չասեց մտադրության մասին։ Մի օր էլ մեր դուռը թակեցին, թե բա՝ եկել ենք հարսնախոս։ Մայրս մի քիչ դեմ էր, հետո համոզվեց։ Սիրահարվել էի։ Ուրիշ հարմար տղա էլ չկար, ասի՝ բախտս էս է։17 տարի առաջ էր. զույգ աղջիկներս շուտով կդառնան 16 տարեկան։ Ազիզ, մի բան հաստատ գիտեմ, ամուսնանալ հա էլ կա, իմ աղջիկները պիտի սովորեն, ավարտեն, աշխատանք ունենան, նոր ամուսնանան։Էս պզդիկն էլ տղես է, Կարենը։ Սա գերազանցիկ է դպրոցում։ Երանի բժիշկ դառնա, մամային բուժի.զոբ ունեմ, ոտքերս ցավում են, հիվանդ եմ, վատառողջ»,-իր երազանքներով կիսվում է Արմինեն, ով ամուսնու ու 3 երեխաների հետ ապրում է տնակային պայմաններում։

Ասում է՝ տնամերձ հողամասն էլ աղջիկների հետ են մշակում։ Անասնապահությամբ չեն զբաղվում, պայմաններ էլ չունեն՝ օրինակ՝ գոմ։ Ամուսինն արտագնա աշխատանքի չի մեկնում։ Մշտական աշխատանք էլ չունի։  «Ինչպե՞ս եք ապրում» հարցին  ասում է ՝ «մի կերպ», փռից հանում թխած տաք հացն ու առաջարկում մեզ։ Երևի այսպես՝ կիսվելով ու երազելով, մտածում եմ ես։
 

Նպաստ ստանում են, բայց դե «մի կերպ ենք ապրում»-ը մնում է ուժի մեջ։ Տնակից ազատվելու հույսեր չունեն։ Մի տուն արդեն ընտանիքը ստացել է, որտեղ ապրում է ամուսնու հայրական ընտանիքը, իրենք առանձնացել են։  Սեփականաշնորհված հողակտոր ունեն, որը  չեն կարողանում մշակել՝ հեռու է, նպատակային չի օգտագործվում, վերածվում է խոտհարկի, ոչ վարում են, ոչ ցանում։

Հոդվածն ամբողջությամբ` https://www.panorama.am/am/news/2019/04/25/%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80/2105783?fbclid=IwAR0IlOJ815B1EA6KZcoZRfYvKx4mcEAF-MmURBw-Xfl6h0CQaEIyOa55X3s

 

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:25 Աշխարհում
Ընկճախտը բուժող գլխարկ է ստեղծվել

Այն կօգնի բուժելու նաև ուշադրության պակասի սինդրոմը և ուղեղի կաթվածից հետո վերականգնումը:

17:00 Աշխարհում
Բրիտանիայի ամենատարեց կինը մահացել է 112 տարեկանում

Կինը մի քանի տարի առաջ պատմել է, որ իր երկարակեցության գաղտնիքը վիսկի խմիչքի՝ ամենօրյա օգտագործումն է:

14:42 Աշխարհում
Ուղևորը բացել է օդանավի վթարային ելքը՝ շփոթելով այն զուգարանի հետ

Պատահարի հետևանքով Մանչեսթեր քաղաքի օդանավակայանը հետաձգումներ է ունեցել:

14:16 Հայաստան
«Օվալ պլաստիկն» ավելացրել է աշխատատեղերի քանակը, արտադրատեսակները և արտադրության ծավալները․ ընկերությունում աշխատում է շուրջ 500 մասնագետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են սննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում: Նախարարը Առաջին Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

11:43 Հայաստան
ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը -2019» հատուկ դասընթացը, որը նվիրված է ՉԺՀ ստեղծման յոթանասունամյակին

Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության, տնտեսության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների հետ։ Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լ. Նազարյանը, ՉԺՀ դեսպան Թ. Էրլուն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մ. Սահակյանը։
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ

10:25 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում անց է կացվել հանրային քննարկում գյուղատնտեսական ծրագրերի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի,

ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծերի վերաբերյալ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քննարկումը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Միջոցառմանը մասնակցել են նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները և այլք։ Քննարկման սկզբում մասնակիցներին ընդհանուր ուղղություններով ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով միջնաժամկետ ժամանակահատվածի նպատակադրումները, գերակա ծրագրերը, սահմանված ելակետային և թիրախային ցուցանիշներն  ու ժամկետները։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

19:00 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վ. Էնֆիաջյանն ընդունել է Երևանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին

Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաև օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:
Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ:
Աղբյուր՝ ՀՀ Ազգային ժողով

18:33 Արցախ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին

Հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության, բայց ձեռքի տակ հերթացուցակ չունեն: ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Ա. Ներսիսյանը նշել է, որ խնդիրը ջրբաշխների աշխատանքում է:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

18:20 Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Ն. Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ: Զավեն Խանջյանը նշել է, որ ընկերակցությունը պատրաստվում է նոր թափ հաղորդել հայրենիքում տնտեսական, սոցիալական, կրթական ծրագրերին և հավելել, որ ոգևորված Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով՝ պատրաստ են բազմապատկել ուժերը՝ ի նպաստ հայապահպանության և Հայաստանի զարգացման:
ՀՀ վարչապետի աշխատակազմ

18:06 Հայաստան
Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնում կայացել է Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ- կինոլոգիական ջոկատի

8 կինոլոգների որակավորման բարձրացման հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը: Հավաստագրերը հետախույզ-կինոլոգներին շնորհել է ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում մայիսի 20-ից հունիսի 14-ն ԱԻՆ կինոլոգների համար կազմակերպվել են «Տեխնածին փլուզումների դեպքում տուժածների որոնման ժամանակ կինոլոգիական հաշվարկների կիրառումը» թեմայով որակավորման բարձրացման դասընթացներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

 

17:58 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Մ.Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին

Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի ձեռքբերումների մասին շնորահանդես են ներկայացրել: Նախագծերով հանդես են եկել նաև Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բելգիայի, Ադրբեջանի և Նիդերլանդների պետական մարմինների և գործարար ոլորտի ներկայացուցիչները։
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ

 

17:53 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն ընդունել են Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանի և մի քանի ուսուցիչների: Հանդիպումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով որպես ուխտավոր նրանցից յուրաքանչյուրի դերը Էջմիածնի պատմության մեջ՝ հիմնադրումից մինչև այսօր:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

17:44 Հայաստան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

Նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շ. Ռոզենթալին։ ՀՀ հետ ԱԶԲ-ի համագործակցության առաջիկա 3 տարվա ծրագրի շրջանակներում Շ. Ռոզենթալը նախարարին է ներկայացրել պետություն-մասնավոր հատված գործակցության սխեմայի օգնությամբ ենթակառուցվածքների հզորացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ներառական աճի, քաղաքային շրջանների զարգացման, հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման ուղղությամբ բանկի հայեցակարգային մշակումները։
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

17:40 Հայաստան
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ա. Հանթերը քննարկել են

«Կենսաբանական վտանգի նվազեցման» ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:25 Արցախ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածների համաձայն գումարել է արտահերթ նիստ՝

ԱՀ նախագահ Բ. Սահակյանի նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով: Նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահի առաջարկով, խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է առաջնագծում հունիսի 1-ին և 13-ին զոհված զինծառայողներ Սիփան Մելքոնյանի և Արտյոմ Խաչատրյանի հիշատակը: Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն է եղել՝ ուղեկցող նախագծերի փաթեթով, որը ներկայացրել է Արդարադատության նախարար Ա. Դանիելյանը:
Աղբյուր՝ nankr.am

16:33 Հայաստան
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան-փորձագետները

աշխատանքային հանդիպում են ունեցել Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Քննչական կոմիտեի 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020թ․ բյուջետային ֆինանսավորման հայտերը: Ներկայացվել են դիտարկումներ՝ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ:
Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը նաև ներկայացրել է այն ծրագրերը, որոնց ներդրմամբ ՔԿ-ն տնտեսել է պետական միջոցներ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

16:06 Հայաստան
Առաքելական Եկեղեցին Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 17-ին

Տոնին՝ առավոտյան ժամը 9:30-ին, օրհնությամբ Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Հռիփսիմե կույսի մասունքները: Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Պատարագ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

15:30 Հայաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Խաչատրյանը և Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շ. Ռոզենթալն անդրադարձել են

վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն- մասնավոր գործընկերություն օրենսդրական նախաձեռնությանը։ Կողմերը մտքեր են փոխանակել համապատասխան ենթաօրենսդրական ակտերի նախագծման, ընդունման շուրջ։ Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության հնարավորությունները։
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

15:17 Աշխարհում
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝

ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակի:
Աղբյուր՝ mfa.am

14:43 Աշխարհում
Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Ա. Հարությունյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Ս. Վիլերին,

ով շնորհավորել է Անահիտ Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-կանադական հարաբերություններում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:18 Արցախ
Պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի»

Հանգստի գոտին կառուցվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի սիրված վայր է դարձել ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:04 Հայաստան
Փոխվարչապետ Տ. Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 63 հայտ: Նիստի ընթացքում հաստատվել է 60 հայտ` շուրջ 2.5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամ: Փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել դեռևս չհաստատված որոշ նախագծերը լրամշակելու ուղղությամբ համայնքների հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}