Գեղասար

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

12:30 25/04/2019

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:51 Հայաստան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը՝

նվիրված ուկրաինական 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտությանը: Համերգի համակազմակերպիչն է Ուկրաինայի հայերի միությունը: Համերգն անցնում է հայ ունկնդրի առջև մեծ ճանաչում գտած 1900+ նախագծի շրջանակում: Այն 1900+ համերգաշարի թվով 16-րդ համերգն է: Ծրագրում ներառված են ուկրաինացի 20-րդ դարի դասականներ Միկոլա Լիսենկոյի, Լև Ռևուցկու, Իգոր Շամոյի, մեր օրերում ակտիվ գործունեություն ծավալող կոմպոզիտորներ Վալենտին Սիլվեստրովի, Մաքսիմ Կոլոմիեցի, Բոհդան Սեհինի և Սերգեյ Պիլյուտիկովի ստեղծագործությունները:
Մամուլի հաղորդագրություն

13:25 Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները մայիսի 13-ից 17-ը խորացրել են հետբացթողումային աուդիտի վերաբերյալ գիտելիքները

ՊԵԿ-ի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները «Հետբացթողումային աուդիտ» խորագրով հնգօրյա աշխատաժողով են անցկացրել կոմիտեի ուսումնական կենտրոնում: Քննարկվել են Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրով հետբացթողումային աուդիտի իրականացմանն առնչվող դրույթները և ռիսկերի կառավարման քաղաքականությանը, նախաաուդիտային հետաքննության մեթոդներին առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ

11:28 Հայաստան
ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տ. Գալստյանի և ԲՀ մշակույթի նախարարի տեղակալ Ս. Շերեմետևի,

ԲՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և տեղեկատվական աջակցության բաժնի խորհրդատու Վ. Վալչուկի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպան Ի. Նազարուկի հանդիպումը: Քննարկվել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամական հարաբերություններն երկար տարիների պատմություն ունեն և մշակույթի ոլորտը փոխգործակցության առավել հաջող ոլորտներից մեկն է հանդիսանում: Դրա մասին են վկայում վերջին տարիներին կազմակերպված փոխադարձ մշակույթի օրերը և լայնամասշտաբ ցուցադրությունները։
Աղբյուր՝ ՀՀ մշակույթի նախարարություն

11:14 Հայաստան
Մայիսի 16-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2019 թվականի հերթական նիստը,

որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, Վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մամուլի հաղորդագրություն

11:00 Հայաստան
Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն,

որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին: Խորհրդակցության ընթացքում նախարարներ Դ. Տոնոյանն ու Ա. Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:51 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Կողմերն անդրադարձել են ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցին: Առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են, որ ընտրություներն անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում և վերահաստատել են անցած ընտրությունների դրական գնահատականը, նրանց համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

10:39 Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ այն մասին,

թե երբ և ինչպես մարդը կարող է բողոքարկել պետական մարմնի կողմից իր նկատմամբ կայացրած վարչական ակտը:
Տեսանյութ

10:23 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանն այցելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական-հետազոտական կենտրոն

և հանդիպել աշխատակիցների հետ: Իր ներածական խոսքում կառույցի ղեկավար Հ. Մոսվիսյանն ընդգծել է նման հանդիպումների անհրաժեշտությունը պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցության տեսանկյունից: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է փորձագետների հետ մշտական շփումները տեղեկատվության փոխանակման, արդիական հարցերի քննարկման և տարբեր բնագավառներում առկա իրողությունների մասին խորքային ընկալումներ ձևավորելու համար:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

18:06 Հայաստան
Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Չինաստանի բարեփոխումներին և բաց քաղաքականության 40-ամյակին՝ պատմական տարեթվեր եւ ձեռքբերումներ»

թեմայով լուսանկարչական ցուցահանդեսը: Բացմանը ներկա են եղել Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանի գործերով ժամանակավոր հավատարմատար Ճոու Հոնյոուն, դեսպանատան աշխատակիցներ, հյուրեր ՀՀ-ում տարբեր դեսպանատներից , ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Կոնֆուցիուսի կենտրոնի աշխատակիցները, ուսանողներ, գրադարանի ընթերցողները և պարզապես այցելուներ, որոնք հետաքրքրված են չինական մշակույթով:
Մամուլի հաղորդագրություն

16:06 Արցախ
Արցախի Հանրապետության պետնախարար Գ. Մարտիրոսյանը հրավիրել է ԱՀ-ում 2020 թ․-ին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման

հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է նմանօրինակ հաշվառման կարևորությունը՝ վկայակոչելով նաև միջազգային փորձը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան խորհրդատվական առաջարկությունը՝ տասը տարին մեկ անգամ իրականացնելու այսպիսի միջոցառում։ Պետական նախարարը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, ինչը լրացուցիչ կազմակերպվածության և պատասխանատվության անհրաժեշտություն է առաջացնում։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

15:17 Աշխարհում
Մայիսի 15-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանն այցելել է Լեհաստանի Մալոպոլսկի վոևոդության Կրակով մարզային կենտրոն,

որտեղ հանդիպումներ է նահանգապետի, նահանգային խորհրդի ղեկավարի և Կրակովի քաղաքապետի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող, մասնավորապես՝ ապակենտրոնացված և միջմարզային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության խթանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, կրթամշակութային բնագավառներում փոխգործակցության ընդլայնման և համապատասխան գործնական քայլերի ձեռնարկմանն ուղղված հարցեր:
Մամուլի հաղորդագրություն

15:05 Հայաստան
Մայիսի 18-ին 18:00-ին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հրավիրում է մասնակցելու

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին: Այդ օրը թանգարանում տեղի կունենա «Քարերի զարմանահրաշ աշխարհը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված միներալոգիայի, երկրաքիմիայի և պետրոլոգիայի բնագավառներում ճանաչված գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Բորիս Մելիքսեթյանի 90-ամյակին: Կներկայացվի գիտնականի յուրահատուկ միներալների հավաքածուն՝ բաղկացած ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր հանքավայրերի եզակի նմուշներից: Մայիսի 18-ին Երկրաբանական թանգարան մուտքն ազատ է:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

Տեսանյութեր

Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
16:23 18/05/2019

Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}