Գեղարդ

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

23:30 08/04/2018

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Աշխարհում
ՄԵծ Բրիտանիայում խանութներն աուտիզմով հիվանդների համար «լուռ ժամ» են կազմակերպում

Այդ ժամանակ խանութում կանջատեն լույսերը, երաժշտությունը, հնարավորության դեպքում բարձրախոսներ չեն օգտագործի:

17:40 Հայաստան
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանն ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի

միջազգային ծրագրերի բաժնի պետ Լ. Ափուջանյանին և Ճապոնիայից ժամանած սննդամթերքի անվտանգության խորհրդատու Շ. Նիշինոյին, ում ներկայացվել են Տեսչական մարմնի գործառույթները և սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմներն՝ այս ենթատեքստում նաև փոքր և միջին ձենարկություններին ներկայացվող պահանջները: Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը շեշտել է փոքր ու միջին բիզնեսին հնարավոր բոլոր միջոցներով՝ խորհրդատվությամբ, հանդիպումների ու սեմինարների կազմակերպմամբ, աջակցելու պատրաստակամությունը:
Աղբյուր՝ snund.am

16:20 Աշխարհում
Հուլիսի 17-18-ին Թեհրանում կայացել է ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը

ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վ. Կարմիրշալյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Ա. Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գ. Գրիգորյանը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկել են 2017թ. փետրվարին Երևանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծել հյուպատոսական, իրավական, մաքսային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:04 Աշխարհում
Հայ գիտնականները մասնակցել են բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման աղբյուրի բացահայտման աշխատանքներին

Գիտնականների միջազգային խումբը աշխարհում առաջին անգամ հայտնաբերել է բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման տիեզերական աղբյուր, որը ժամանակակից բարձր էներգիաների աստղաֆիզիկիայի ամենաարդիական և կարևոր խնդիրներից մեկն է։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Science ամսագրում:
Խմբի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության գիտնակաները: 
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

13:25 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մ. Ռեշուտան և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ք. Միկոլայեկը քննարկել են

պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը: 
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

10:51 Հայաստան
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ՀՀ վարչապետի խորհրդականը և ԱԳՆ մամուլի խոսնակը հանդիպել են ՌԴ- ն, Ուկրաինան, Վրաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Մոլդովան ներկայացնող

շուրջ երկու տասնյակ լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:
Աղբյուր՝ mes.am

10:39 Հայաստան
ՀՀ ԱԻՆ կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայությունների մատուցում

Ծառայությունը մատուցվելու է տեխնիկական բնութագրին համապատասխան։  Գնման առարկայի վերաբերյալ կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2018 թ. օգոստոսի 1-ը: Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։ Հաղթողի ընտրությունը կկատարվի նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ 
Մանրամասն՝ mes.am- ում

10:15 Աշխարհում
1834 թվականի հուլիսի 19- ին ծնվել է ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Էդգար Դեգան

1870-ական թվականներին հարել է իմպրեսիոնիզմին։ Նկարել է Փարիզի փողոցները, թատրոնները, սրճարանները, ձիարշավները, վերաստևղծել կապիտալիստական քաղաքի մթնոլորտը, պատկերել է կենցաղի և աշխատանքի մարդկանց նկարագրի բնորոշ կողմերը, նրանց պլաստիկական գեղեցկությունը:

17:00 Աշխարհում
ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարների հավաքական թիմը մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ միջազգային հավաքին

Հուլիսի 11-20-ը Բելառուսի Գոմելի մարզում անցկացվող հավաքին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սերբիայի և Ուկրաինայի պատանեկան թիմերը:
Բացման արարողությանը ներկա է եղել Բելառուսի ԱԻ նախարար Վ. Վաշչենկոն և կազմակերպվել է հանդիսավոր համերգ: Տարբեր երկրներ ներկայացնող թիմերում ընդգրկված են 11-17 տարեկան 10 աղջիկ և տղա:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
14:36 20/07/2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}