Կառավարության նիստը և կառավարության շենքի դիմացի ակցիաները

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

21:54 07/11/2019

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Աշխարհում
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վ. Շատվորյանի հետ,

ով ներկայացրել է համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորել հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Միության անդամները մանրամասնորեն ներկայացրել են ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները: Գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանը կարևորել է միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնել:
Աղբյուր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

18:09 Հայաստան
ՀՀ ՊԵԿ- ի նախագահի տեղակալ Մ. Փաշայանը և ՌԴ- ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական Վ. Գոհիլը քննարկել են ՀՀ և Հնդկաստանի միջև փոխադարձ համագործակցության հարցերի շրջանակ,

մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման և ստորագրման ընթացակարգերն արագացնելու, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առևտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման կարևորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության և փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

16:20 Աշխարհում
Շաբաթը՝ լուսանկարներում

Ֆոտոշարքը՝ BBC- ում

15:17 Աշխարհում
Ֆրանսիայում բժիշկները գործադուլի են դուրս եկել «Փրկել պետական հիվանդանոցները» կարգախոսով

Ֆրանսիայի քաղաքների փողոցներ են դուրս եկել բժիշկներ, բուժքույրեր, պրակտիկանտներ և բժշկության ֆակուլտետի դասախոսներ: Ցուցարարները վրդովված են ֆինանսների բացակայությունից, նոր աշխատակիցների հավաքագրման խնդիրներից:

15:05 Աշխարհում
Աղետի հետևանքով բաժանված քույրերը միմյանց գտել են 34 տարի անց

Կոլումբիայում հրաբխի ժայթքումը Երկրի երեսից ջնջել է Արմերո քաղաքը. գրեթե 25 000 մարդ է մահացել: Որբ մնացած Ջենիֆեր և Անխելա քուկրերը որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից:

14:42 Աշխարհում
Եվրոպայում առաջին մահը `կապված էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետ, գրանցվել է Բելգիայում

Ըստ երկրի Առողջապահության նախարարության տվյալների՝ այն օգտագործած 18- ամյա երիտասարդի մոտ սուր թոքաբորբ է զարգացել, ինչը հանգեցրել է մահվան:

14:16 Աշխարհում
ԱՄՆ- ում ընդդեմ Թրամփի փաստաբանի հետաքննություն են սկսել

Քննիչները ստուգում են Ջուլիանի կաղմից խախտումների հնարավորությունը և նրա ՝ որպես օտարերկրյա գործակալ նշանակելու բացակայության վավերությունը:

13:00 Աշխարհում
3D անիմացիոն նոր հոլոգրամին հնարավոր է դիպչել

Տեխնոլոգիան աշխատում է ձայնային ալիքների և փոքր գնդակի միջոցով։

12:00 Աշխարհում
App Store- ից ջնջել են վեյփինգի հետ կապված բոլոր ծրագրերը

Apple ընկերությունը որոշել է ջնջել էլեկտրոնային ծխախոտի հետ կապված բոլոր ծրագրերը առողջական խնդիրների բարձրացման պատճառով:

10:51 Աշխարհում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զ. Սինանյանն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպել է

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Հանձնակատարն ընդգծել է Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Պատգամավորներն իրենց ոգևորությունն են հայտնել միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսել հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին: Հանդիպումների շարքը շարունակվել է Սրբոց նահատակաց մատուռ այցելությամբ:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

10:39 Հայաստան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք,

որից 26 դեպքով հաշվարկվել է 43.114.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.162.919 ՀՀ դրամ:
Աղբյուր՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

10:17 Աշխարհում
«Եվրասիա» միության Տոկիոյի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո

Դեսպանի «Ծանոթացեք և սիրեք Հայաստանը» դասախոսությունից և Տարումի-սանի կատարմամբ դուդուկի համերգից հետո երեկոն շարունակվել է քննարկումներով Հայաստանի մասին` հայկական ուտեստների, գինիների և կոնյակի հյուրասիրությամբ:
Աղբյուր՝ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ֆեյսբուքյան էջ

17:59 Աշխարհում
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝

արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։ Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման, գործընթացների ավտոմատացման ոլորտում։
Աղբյուր՝ ՀՀ ՊԵԿ

17:57 Հայաստան
Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանը մասնակցել է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին

Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները:  Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:53 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը

Երկրի ղեկավարը կարևորել է նման ենթակառուցվածքների առկայությունը՝ կրթության և գիտության զարգացման ու երիտասարդ սերնդի դաստիարակման տեսանկյուններից: Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

17:04 Հայաստան
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ

Տանկիստների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները ծանոթացել են վարժանքների կատարման ժամանակ անվտանգության պահպանման կանոններին, կատարել մեքենավարման վարժություններ բարդ տեղանքի պայմաններում: 
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:02 Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին

Դ. Տոնոյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություները: ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող չորսշաբաթյա դասընթացները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների և վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ ու ծավալել քննարկումներ հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերի շուրջ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

16:33 Հայաստան
Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության «Մեխանիկական արտադրամաս»-ի լուսամուտի պոլիէթիլենային թաղանթը պոկելու միջոցով ապօրինի մուտք է գործել արտադրամասի տարածք և այնտեղից գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող էլեկտրաեռակցման պղնձյա մալուխ: Պարզվել է, որ նույն անձի կողմից կատարվել են նաև այլ հանցագործություններ ևս: 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 235-րդ հոդվածի 1-ին մասով, 236-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

16:20 Աշխարհում
Մոսկվայում տեղի է ունեցել «Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխությունը. Վարդավառ փառատոնը հաղթողների շարքում է

Հայկական Փի Ար ասոցիացիան Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության գործընկերն է, իսկ կազմակերպության նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանը ընդգրկված է հեղինակավոր ժյուրիի կազմում: «Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։ 2011 թվականից սկսած, IPRA GWA-ի տարածաշրջանային գործընկերը, գնահատում է համաշխարհային բրենդների և առաջատար տեղական կորպորացիաների, կազմակերպությունների լավագույն արշավները։
Աղբյուր՝ eventiada.com

15:30 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գ. Միկովային և փոխնահանգապետ Դ. Դրաչևին,

ովքեր Հայաստան են այցելել Արագածոտնի մարզի հետ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով: Վ. Տերտերյանը հույս է հայտնել , որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ: Ստարա Զագորա մարզի նահանգապետը նշել է, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը: Քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

15:17 Հայաստան
Նոյեմբերի 16-ին 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը: Հոբելյանական համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` իր քառյակի հետ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Քառյակը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները:

Կոմիտասի անվան ազգային քառյակ

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}