Կառավարության նիստ 06.06.19

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

14:09 06/06/2019

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի գլխավարությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվելիք անվտանգության միջոցառումներին, սարքավորումների արդիականացմանն ու մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

18:20 Աշխարհում
Բուխարեստում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն համալսարանական տարածությունում թվային զարգացման վերաբերյալ նախարարական համաժողովը, որին հայկական կողմից մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Ս. Մինասյանը

Ելույթ ունենալով միջոցառման պլենար նիստի ժամանակ` դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիային, իսկ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է: Դեսպանը ներկաներին հիշեցրել է, որ 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին զուգահեռ տեղի ունեցած Տնտեսական ֆորումի ժամանակ ստեղծվել է թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

 

18:09 Հայաստան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում,

որին Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Շաղիկ Մարուխյանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

18:06 Հայաստան
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է գործակարգապահական խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Խորհրդակցությունը նվիրված է եղել աշխատանքային կարգապահությանը: Նախարարը խիստ դժգոհություն է հայտնել կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: Նախարարը նշել է, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

18:04 Արցախ
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել է նիստ,

որի ընթացքում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Կառավարության լիազոր ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ: Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է նախագիծը ներառել հերթական նիստի օրակարգում:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

17:53 Աշխարհում
ՀՀ դեսպան Ա. Հովակիմյանը և Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռ. Պլագան քննարկել են կրթության և գիտության ոլորտներում հայ-չեխական համագործակցության օրակարգը,

անդրադարձ է կատարվել ոլորտի իրավապայմանագրային դաշտի ներկայիս վիճակին, ընթացիկ և ակնկալվող աշխատանքներին։ Կրթությունը որակելով որպես երկրների բնականոն զարգացման կարևորագույն գործոն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջբուհական համագործակցության կարևորության, այդ ուղղությամբ կատարվելիք հնարավոր աշխատանքների վերաբերյալ։ Բարձր է գնահատվել Չեխիայի Կարլի համալսարանում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող հայագիտության ծրագիրը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

17:40 Հայաստան
Սինոփսիս Արմենիա ընկերության հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մեկօրյա այցով Երևան էր ժամանել Սինոփսիս ընկերության Նախագահ և Գլխավոր գործադիր համատնօրեն Դր․ Աարթ դե Ջիզը

Իր հայաստանյան գործնական այցի ընթացքում Սինոփսիս ընկերության համատնօրենը  դասախոսություն է կարդացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ուսանողներն ու երիտասարդ մասնագետները լսել են բանականության, մեքենայական ուսուցման, իրերի ինտերնետի, ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների, խելացի և ապահով ամեն ինչի և այդ ամենն իրականության դարձնելու գործում Սինոփսիսի վճռորոշ դերի մասին՝ առանձնահատուկ նշելով Հայաստանյան մասնաճյուղի ճարտարագետների դերակատարումն ու մասնագիտական ներդրման կարևորությունը։
«Սինոփսիս» Արմենիա ընկերություն

16:33 Հայաստան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆ. Ցոլակյանը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գ. Ուռիոլաբեիտիան քննարկել են

արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները: Ֆ. Ցոլակյանը նշել է, որ թեև երկու երկրները ունեն պատմական, քաղաքական և տնտեսական խորը առնչություններ, սակայն Հայաստանի և Արգենտինայի արտակարգ իրավիճակների կառույցները տակավին չունեն համագործակցություն: Նա առաջարկել է ճանաչողական այցը դարձնել ապագա համագործակցության հիմք:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:20 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը Երևանից ժամանած Առաջնորդության դպրոցի ուսանողներին ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը՝

անդրադառնալով տարածաշրջանի և հակամարտությունների լուծման վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությանը: Հարցին, թե ինչով կարող են օգտակար լինել Առաջնորդության դպրոցի սաները Արցախին՝ խորհրդարանի ղեկավարը պատասխանել է, որ կարևոր է հայրենիքի այս հատվածի հանրահռչակումը արտաքին աշխարհի համար, Արցախում ապրելը ու սեփական օրինակով մյուսներին վարակելը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

13:00 Աշխարհում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լ. Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին,

ինչպես նաև ռեսուրսների վրա հիմնված զարգացման մասին քաղաքականության երկխոսության ՏՀԶԿ լիագումար հանդիպմանը: Համաժողովի լիագումար հանդիպումներից զատ նաև որպես խոսնակ հանդես է եկել տվյալների համակարգային հրապարակման մեխանիզմների պանելային քննարկմանը և ներկայացրել հայաստանում ներդրված նորարարական հարթակը։ Նա ընդգծել է, որ երկրների համար ուղենշային պետք է լինի թղթային հաշվետվություններից անցումը դեպի առավել թիրախային տվյալներ ստանալուն, իսկ հետագայում պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային մեծածավալ տվյալների փոխարեն արդյունավետ տեղեկատվության ձևավորման խնդրին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

11:28 Աշխարհում
Ջավախքում բնակվող հայությանը կոչ է արվում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից և ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը. «Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը: Զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու և թուրք-ադրբեջանական ծավալումը չեզոքացնելու հարցերում, ինչպես նաև տարածաշրջանում թափ հավաքող փոթորկալի զարգացումներում հնարավորինս միասնաբար հանդես գալը Հայաստանի ու Վրաստանի գոյության և բարգավաճման անփոխարինելի երաշխիքներից մեկն է»:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն

15:05 Աշխարհում
Վայրի բնության շաբաթը

Լուսանկարները՝ The Guardian- ում

14:30 Հայաստան
ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում հունիսի 24-28-ը կանցկացվի

«Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվել են միջոցառման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գ. Վարդանյանը, կարևորելով նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը, նշել է, որ այն հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայկական տեխնոլոգիական ներուժն ու արտադրանքը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Տեսանյութեր

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
12:37 24/06/2019

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}