Կառավարության նիստ 07.09.17

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

16:18 07/09/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

14:30 Աշխարհում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ քննչական կոմիտեի ստեղծման 10-ամյակին

և Ռուսաստանում քննչական մարմինների կազմավորման 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Աշխատանքային այցի ընթացքում Ա.Հովսեփյանն առանձնազրույցներ է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինի և Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Ի. Նոսկևիչի հետ, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

13:40 Հայաստան
Սեպտեմբերի 25-ին 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացման արարողությունը

Փառատոնին կմասնակցեն Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: Բացմանը ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

13:25 Հայաստան
Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել համերգ,

որը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների արդյունքների ամփոփումն է եղել: Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Ա. Սարաֆեանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գ. Գասպարյանի կողմից անցկացված համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որի մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը սեպտեմբերի 25-ին  կտրամադրվի Արցախի մյուս կարիքավոր դպրոցներին:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

13:12 Հայաստան
Վթարային շքապատշգամբների նորոգման 2017թ. ծրագիրն ավարտվել է ժամկետից շուտ

Երևանի քաղաքապետարանի 2017թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի 67 բազմաբնակարան շենքերում նախատեսվել էր նորոգել 151 վթարային շքապատշգամբ: Մասնավորապես, նախատեսվածի փոխարեն փաստացի նորոգվել է 162 վթարային շքապատշգամբ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

11:28 Հայաստան
Սեպտեմբերի 22-ին գիտական հանրությունը ՀՀ ԳԱԱ-ում նշել է պատմաբան, հայագիտության բնագավառի կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում բացվել է ակադեմիկոսի անվան սրահը, որում պահվելու է Բարխուդարյանի ամբողջ գրաֆոնդը: Սրահը ծառայելու է  գիտաժողովների, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթավայրերի և Սփյուռքի բաժնի» նիստերի անցկացմանը: Սրահի բացմանը հաջորդել է հանդիսավոր նիստ:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ 

 

11:14 Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օ. Թաթոսիանի գլխավորությամբ

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, մասնավորապես «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Բերդի տարածաշրջանի բնակչությանը: Ա. Բաբլոյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, առողջապահության եւ այլ ոլորտների:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

11:00 Աշխարհում
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հ.Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների

միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Կենսաթոշակային համակարգերի ֆինանսական կայունություն» խորագիրը կրող միջազգային համաժողովին: Ֆորումի ընթացքում 15 երկրներից հրավիրված սոցիալական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց երկրում կիրառվող սոցիալական քաղաքականությունը, կենսաթոշակային բարեփոխումների փորձը և իրականացված աշխատանքները:
Աղբյուր՝ ssss.am

10:51 Աշխարհում
Սեպտեմբերի 21-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը, Բելառուսի իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների Պալատի նախագահի տեղակալ Բ. Պիրշտուկը, ԲՀ սպորտի և տուրիզմի նախարար Ա. Շամկոն և այլք: ՀՀ դեսպան Օ. Եսայանը ներկայացրել է ՀՀ անցած 26-ամյա ուղին` ընդգծելով ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում ձեռք բերված հաջողությունները:
Աղբյուր՝ mfa.am

10:39 Հայաստան
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի

Մանկական այս անկյունում ներկայացված է ավելի քան 10 տեսակի շուրջ 30 ձեռնասուն կենդանի, այդ թվում՝ կապիկներ, թութակներ, կրիաներ, ինչպես նաև որոշ ընտանի կենդանիներ: Մասնագետների օգնությամբ մանուկները կարող են նաև կերակրել կենդանիներին, զբոսնել փոքրիկ ձիերով: Առաջիկայում ինտերակտիվ փոքրիկ այգին կհամալրվի նոր կենդանիներով: Նորաբաց ինտերակտիվ այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:25 Հայաստան
Սեպտեմբերի 22-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանի և ԼՀԿ արտաքին կապերի պատասխանատու Վ. Ենգիբարյանի հանդիպումը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Դ.Պինտոյի հետ, ով ներկայացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության առաքելությունը: Կողմերը պայմավորվել են ակտիվորեն համագործակցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում, մտքեր են փոխանակել առաջիկայում ստորագրվելիք շրջանակային համագործակցության պայմանագրի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության խմբի, երկկողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ:
Մամուլի հաղորդագրություն

10:12 Հայաստան
Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանը Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է իր քաղաքական կենսագրության փորձն ու գիտելիքները՝

առանձնացնելով հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցման, հանրահավաքային ելույթների, դրանց ազդեցության և, առհասարակ, քաղաքական գործունեության առանձնահատկություններն ու նրբերանգները: Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էին ԵՊՀ ուսխորհուրդն ու ուսխորհրդի բանավեճի ակումբը:
Աղբյուր՝  ՀՀ Հանրային խորհրդի մամուլի  պատասխանատու
 

18:45 Հայաստան
ՀՀ ԱԺ- ում բացվել է արցախցի անվանի գեղանկարիչ, նյուրյորքաբնակ Ռուդիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը,

որը նվիրված է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ: Հայ մշակույթի զարգացման գործում ունեցած վաստակի և հայ արվեստը միջազգային հարթակներում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը Ռ. Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
 

18:44 Աշխարհում
«Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում Տալլինում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը,

որին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Էստոնիայի վարչապետ Յ. Ռատասը։  Նախարարական հանդիպման ընթացքում նախարար Վ. Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

18:42 Աշխարհում
Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ նշվել է ՀՀ անկախության 26-ամյակը

Տոնակատարությանը մասնակցել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական և կրոնական կառույցների անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև դաշնային, նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Հյուպատոս Ա. Շաքարյանը բացման խոսքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ և Կալիֆորնիա նահանգի ղեկավար մարմինների ներկայացուցիչներին՝ ՀՀ անկախացման առաջին իսկ օրվանից երկրում իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփախումներին աջակցելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:37 Հայաստան
Նախարար Ա. Մինասյանը «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ տնօրենի պաշտոնում նշանակված Մ. Գալստյանին

Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գևորգ Ներսիսյանին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ տնօրենին և աշխատակիցներին ներկայացրել պետական հիմնարկի աշխատանքների նոր սկզբունքները և առաջնային լուծման ենթակա խնդիրները:
Մամուլի հաղորդագրություն 


 

18:33 Աշխարհում
Ստորագրվել է «ՀՀ կառավարության և Սլովենիայի կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագիրը

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու երկու պետությունների միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացմանը, խթանելու համագործակցությունը ճանապարհային փոխադրումների ոլորտում՝ շուկայական տնտեսության շրջանակներում, հասնելու ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը:
Աղբյուր՝ mtcit.am

18:25 Հայաստան
«Ժառանգության» գրասենյակում Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված «Ժառանգություն» կուսակցության հիմնադրման 15-ամյակին

և ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին: Ներկա են եղել Գերմանիայի դեսպանը, ինչպես նաև Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրաքի դեսպանությունների պաշտոնական դեմքեր, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլք:
Մամուլի հաղորդագրություն

18:19 Հայաստան
Վարչապետ Կ. Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրոպական միության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից (GSP+) օգտվելու նպատակով

Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Կառավարության ղեկավարին զեկուցվել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների, միջանկյալ արդյունքների և հետագա քայլերի մասին: Վարչապետ Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ համակարգված կերպով աշխատանքները շարունակելու և սահմանված ժամկետներում  դրանք ավարտին հասցնելու վերաբերյալ:
Աղբյուր՝  ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
13:14 23/09/2017

«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}