Կառավարության նիստ 20.07.17

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

14:13 20/07/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:05 Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի նախագահությամբ ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի,

դատավարության մասնակիցների իրավուքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների, ինչպես նաև Դատախազության նոր կանոնադրության նախագծերը:
Աղբյուր՝ prosecutor.am

14:16 Հայաստան
Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում

ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։ Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

13:00 Հայաստան
Ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

11:28 Աշխարհում
1948 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր Ջորջ Մարտինը

Ամենաշատ հանրաճանաչությունը նրան բերել է 1996 թվականին լույս տեսած «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքը՝ ֆանտազիայի ժանրում։ Այն էկրանավորվել է HBO կինոընկերության կողմից հայտնի «Գահերի խաղ» հեռուստասերիալում։

11:14 Աշխարհում
1934 թվականին այս օրը ծնվել է իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը

Հինգ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակին։ Իր կարիերայի ընթացքում Սոֆիա Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ»։

10:51 Աշխարհում
Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները

հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ: Նրանք զրուցել են գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին նրանց կարծիքներն ու մտահոգությունները, հանդիպել են համայնքը սպասարկող անասնաբույժների հետ: Աշխատանքները շարունակվում են:
Աղբյուր՝ snund.am

 

10:39 Հայաստան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ մասնաշենքում, որտեղ պատիժ են կրում ցմահ ազատազրկվածները, տեղի է ունեցել

նոր կառուցված աղոթասենյակի օրհնություն, որի կառուցման նախաձեռնողները եղել են դատապարտյալները։ Օրհնությունն իրականացվել է հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի կողմից՝ մասնակցությամբ հիմնարկի վարչակազմի և դատապարտյալների: Վերջիններիս առաջարկով աղոթասենյակն անվանակոչվել է Սուրբ Խաչ՝ ի նշան եկեղեցիական տաղավար մեծ տոնի՝ Խաչվերացի:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

10:17 Հայաստան
Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գ. Ասայագին ու Ֆրանսիայի դեսպան Ժ. Լաքոթին

Փոխվարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդումը տարբեր ոլորտներում: Դեսպան Լաքոթը կարևորել է փոխվարչապետի գրասենյակի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են Վեդիի ջրամբարի կառուցման հետ կապված ընթացիկ հարցեր: Ջրամբարը կառուցվում է ԶՖԳ հետ համագործակցությամբ՝ վարկային ծրագրի շրջանակներում ու հանդիսանում է գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ամենամեծ նախագիծը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

19:16 Հայաստան
Աբովյանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Ներկայացումն իրագործվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Սկիզբը՝ սեպտեմբերի 20-ին 18:00-ին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

18:20 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Լոռեցյաննն ընդունել է Միություն երիտասարդական կազմակերպությունների (ՄԵԿ) հարթակի անդամներին

ՄԵԿ-ի հիմնադիր 7 անդամներն են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի «Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋեն հիմնադրամը։ ՄԵԿ-ի կազմում արդեն ընդգրկված է 14 կառույց:
ՄԵԿ-ի անդամները ներկայացրել են հարթակի նպատակներն ու կատարվող աշխատանքները:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18:06 Հայաստան
Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հովհ. Թումանյանի թանգարանը Հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անց է կացնում Թումանյանական օլիմպիադա

Առաջին փուլը տեղի է ունեցել մարտին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի պատանիներ։ Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 12․00-ին ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքում, որին կմասնակցեն ավելի քան 400 աշակերտ։
Հովհ. Թումանյանի թանգարան

15:44 Հայաստան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվել են համաժողովի անցկացման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ա. Աբրոյանը նշել է, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի և ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները և գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

15:30 Հայաստան
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանը Չինաստանի Սիան քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ֆորումի «Էկոքաղաքների ստեղծման փորձի փոխանակման» էկոլոգիական նիստին,

որին ներկա են եղել մի շարք երկրների բարձրաստիճան հյուրեր (Մոլդովա, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան, Մոնղոլիա և այլն)։ Էկոլոգիական նիստում քննարկվել են մթնոլորտային աղտոտվածության կանխարգելման, օդի մոնիթորինգի, էկոքաղաքների և կանաչ տրանսպորտին վերաբերող հարցերը և դրանց շուրջ համագործակցության զարգացման խթանման հեռանկարները։
Աղբյուր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

15:17 Հայաստան
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու և արձանագրելու նպատակով

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որտեղ
ծանոթացել է կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց իրավունքների պատշաճ իրացմանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

13:44 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռ. Էմմիյանը և հայտնի օպերային տենոր Վ. Թադևոսյանը քննարկել են

հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լ. Հովհաննիսյանը, ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ա. Թովմասյանը:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

13:36 Աշխարհում
Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Ա. Թալակվաձեի հետ

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Դեսպան Սադոյանը և խորհրդարանի նախագահը կարևորել են երկու բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել Հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայաստանյան պատվիրակության՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցին։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

11:00 Հայաստան
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները շրջայցի ընթացքում Արարատի մարզի Նոյակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի որսի դեպք

Քաղաքացիներ Ա.Մ.-ն և Մ.Հ.-ն չթույլատրված վայրում և չթույլատրված ժամանակ որսացել են 4 հատ
լոր։ Վերջիններիս մոտից հայտնաբերված որսորդական 2 հրացանը և 4 հատ լորն առգրավված են։ Տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Ապօրինի որսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
 

Տեսանյութեր

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ
16:37 19/09/2019

Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}