Հուշաքար, որ QR կոդով կպատմի երկու հազար անմահացածների մասին

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

10:15 12/10/2021

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:32 Աշխարհում
Ռուսաստանում 2021 թվականի առաջին կեսին կորոնավիրուսից մահացել է 1100 բժիշկ

2021 թվականի առաջին կիսամյակում կորոնավիրուսի դեմ պայքարում մահացած ռուս բժիշկների թիվը կազմել է 1100, ասել է Պետդումայի բյուջետային կոմիտեի նախագահ Անդրեյ Մակարովը ՝ հիմնվելով մահացած բժիշկների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցման բյուջետային ծախսերի տվյալների վրա:

Աղբյուր՝ interfax.ru
 

18:22 Հայաստան
Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացված ոգեկոչման և հիշատակի միջոցառման ընթացքում տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած սպաներ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:16 Աշխարհում
Մ. Նայթ Շյամալանը կգլխավորի Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կազմը

Փետրվարին կայանալիք Բեռլինի 72-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանը: Ծագումով հնդիկ, ամերիկացի կինոռեժիսորը  մեծ հայտնիություն ձեռք բերեց 1999 թվականին՝ Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Վեցերորդ զգայարան» հոգեբանական թրիլլերով, որն առաջադրվել էր «Օսկար»-ի վեց անվանակարգերում: Միջոցառումը կանցկացվի առկա ձևաչափով:

Աղբյուր՝ france24.com

18:01 Հայաստան
ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակել է խստացված վերահսկողությունը

Հոկտեմբերի 19-ին մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։ Հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը նշված  վարչական շրջաններում դեռևս ընթացքի մեջ է։

Աղբյուր՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին 

17:56 Աշխարհում
Բիլ Գեյթսը կօգնի բրիտանական արդյունաբերական հեղափոխությանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է՝ Բիլ Գեյթսի հետ 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ծրագրի վերաբերյալ համագործակցության մասին: Ինչպես նշվում է կառավարության կայքում, գործարքը պետք է արագացնի կանաչ էներգիայի զարգացումը և մինչև 2050 թվականը հասնի ածխածնի արտանետումների զրոյական մակարդակի նպատակին:

Աղբյուր՝ lenta.ru

17:25 Հայաստան
OKKO մուլտիմեդիա ծառայությունն իր աշխատանքն է սկսում Հայաստանում

Ծառայության շնորհանդեսին կկայանա Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա բազմամասանոց ֆիլմի առաջին երկու մասերի ցուցադրությունը: Ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 20-ին, 19։00-ին։ «Մոսկվա» կինոթատրոնում: Հայաստանում Okko-ի օգտատերերին հասանելի կլինի ամենամեծ տեսադարաններից մեկը, որն ունի ավելի քան 100,000 միավոր բովանդակություն Walt Disney Pictures, Paramount Pictures, 20th CenturyFox, Warner Bros, Sony Pictures, Universal Pictures ֆիլմարտադրողներից, ինչպես նաև ռուսական և եվրոպական ֆիլմեր ու սերիալներ արտադրողներից:

Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն

16:57 Արցախ
Անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ Ֆրանսիայից ժամանած բժիշկների կողմից

Հոկտեմբերի 22-ին ք․Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում բժիշկներ Իրենա Կոսեյանի և Բարույր Բարուժանի կողմից Արցախի բնակիչների համար կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։ Կարող են դիմել այն անձիք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային հիվանդություններ։ Հոկտեմբերի 21-ին ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով բոլոր դիմողները կտեղափոխվեն ք․ Երևան։

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն 

16:41 Աշխարհում
Չեխիան պատրաստվում է նախագահին զրկել լիազորություններից

Չեխիայում Սենատի սահմանադրական հանձնաժողովը երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, միաձայն կողմ քվեարկեց գործող նախագահ Միլոշ Զեմանին լիազորություններից հեռացնելուն`նրա առողջական վիճակի պատճառով: Մինչդեռ Չեխիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել պետության դեմ հնարավոր անօրինական գործողությունների վերաբերյալ՝ կապված երկրի նախագահ Զեմանի հոսպիտալացման հետ:
 

Աղբյուր՝ korrespondent.net
 

16:15 Աշխարհում
Ֆրանսիայի վարչապետ Կաստեքսը Հռոմի պապին է նվիրել Լիոնել Մեսսիի մարզաշապիկը

Ֆուտբոլի մեծ երկրպագու Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի անսովոր նվեր է ստացել Ֆրանսիայի վարչապետից. մարզաշապիկ, որը ստորագրել է պոնտիֆիկոսի հայրենակից, արգենտինացի Լիոնել Մեսսին: Ժան Կաստեքսը Վատիկանում 35 րոպե առանձնազրույցից հետո պապին է նվիրել 30 համարի մարզաշապիկը: 84-ամյա պապը հանդիպել է 34-ամյա Մեսսիին և մի անգամ նրան անվանել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Աղբյուր՝ reuters.com

15:31 Աշխարհում
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, Կիպրոսում, Թուրքիայում, Եգիպտոսում

Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի մի շարք կղզիներում և Արևելյան Միջերկրականի այլ շրջաններում, այդ թվում՝ Թուրքիայի հարավային Անթալիա մարզում, ինչպես նաև Եգիպտոսի քաղաքներում: Երկրաշարժի ուժգնությունը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության, կազմել է 6 մագնիտուդ՝ խորությունը եղել է 37,8 կմ:

Աղբյուր՝ aljazeera.com

15:26 Հայաստան
Սեզոնային սպասարկման աշխատանքներ

Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։ Իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

15:15 Աշխարհում
Մադրիդի «Ռեալը», «Ինտերը» և «Ատլետիկոն» հետաքրքրված են «Զալցբուրգի» հարձակվող Ադեյեմիով

Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիով հետաքրքրված են «Ռեալը», «Ինտերը» և «Ատլետիկոն»: Ըստ աղբյուրի, հաջորդ շաբաթ 19-ամյա գերմանացու ներկայացուցիչները բանակցություններ կսկսեն իսպանական ակումբների հետ:

Աղբյուր՝ sport-express.ru

14:45 Աշխարհում
1 միլիոն դոլար են պահանջել Հաիթիում առևանգված յուրաքանչյուր միսիոների համար

Հայիթիում 17 միսիոներների առևանգած հանցախումբը 17 միլիոն դոլար փրկագին է պահանջել՝ յուրաքանչյուրի համար մեկ միլիոն: Այս մասին հայտնում է Wall Street Journal- ը՝ հղում անելով Հայիթիի չբացահայտված պաշտոնյայի: ՀԴԲ-ն և Հաիթիի ոստիկանությունը աշխատում են առևանգվածներին ազատելու ուղղությամբ, սակայն դա կարող է շաբաթներ տևել:

Աղբյուր՝ korrespondent.net

14:17 Աշխարհում
Քանյե Ուեսթը այժմ պարզապես Ye-ն է

Երկուշաբթի Լոս Անջելեսի դատավորը բավարարել է ռեփեր, պրոդյուսեր և մոդելյոր Քանյե Ուեսթի հայցը՝ օրինականորեն փոխել իր անունը Քանյե Օմարի Ուեսթից՝ դարձնելով Ye, առանց երկրորդ անունի և ազգանունի:

Աղբյուր՝ apnews.com

13:50 Աշխարհում
Հաքերը կոտրել է Թրամփի կայքը

RootAyyildiz հաքերը կոտրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վեբ կայքի բաժիններից մեկը և այնտեղ հրապարակել Ղուրանի սուրաներից մեկի տեքստը, ինչպես նաև տեսանյութ՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ենթադրվում էր, որ կայքը կոտրողը գործել է Թուրքիայից: Այդ մասին երկուշաբթի հաղորդեց VICE-ը:

Աղբյուր՝ tass.ru

13:40 Աշխարհում
Նիգերիայի բանակը հայտարարել է 24 իսլամիստ ապստամբի սպանության մասին

Երեքշաբթի օրը բանակը հայտարարեց, որ Նիգերիայի ուժերը երկրի հյուսիս-արևելքում երկու հարձակումների արդյունքում սպանել են 24 ենթադրյալ իսլամիստ ապստամբների և որոշ զենքեր գտել:

Աղբյուր՝ reuters.com

13:17 Աշխարհում
Ռունին պատրաստ է գլխավորել «Նյուքասլը»

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարող է գլխավորել «Նյուքասլը», հայտնել է Chronicle Live-ը: Ըստ հրապարակման, մասնագետն անձամբ է հայտարարել այս պաշտոնը ստանձնելու ցանկության մասին: Ռունին պատրաստ է գլխավորել ակումբը՝ Սթիվ Բրյուսի պաշտոնաթողության դեպքում: Ավելին, նախկին ֆուտբոլիստն արդեն հայտնել է «Դերբիի» ղեկավարությանը՝ թիմը փոխելու մտադրության մասին:

Աղբյուր՝ sport-express.ru

13:09 Հայաստան
«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

Հոկտեմբերի 13-ից սկսած՝ մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Նշված շտեմարանների հասանելիությունը բաց կլինի ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

13:03 Աշխարհում
Հյուսիսային Կորեան սուզանավից հրթիռ է արձակել Ճապոնիայի մերձակայքում

Հարավային Կորեայի բանակը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռ է ուղարկել Ճապոնիայի ափերի մոտ: Փհենյանը հրթիռը ներկայացրել էր հունվարին՝ այն որակելով որպես «աշխարհի ամենահզոր զենք»: Դա տեղի էր ունեցել՝ Հաևավային Կորեայի կողմից նմանատիպ զենք ներկայացնելուց մի քանի շաբաթ անց:

Աղբյուր՝ bbc.com

12:57 Հայաստան
Շաբաթասկզբի ՍԱՏՄ ստուգայցերը՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը

Տեսուչներն այցեր են անցկացրել մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում: Արդյունքում կազմվել է 15 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու, ախտահանության մատյանները պատշաճ չվարելու հիմքով։

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

12:41 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում թոշակառուն դանակով հարվածել է բժշկի կրծքին

Հետաքննության նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 19-ի գիշերը Վիբորգսկիի շրջանի հիվանդանոցներից մեկի վիրաբուժական բաժանմունքում 72-ամյա պացիենտը դանակով հարվածել է բժշկի կրծքին: Տղամարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով:

Աղբյուր՝ ria.ru

12:25 Տարածաշրջան
Հոկտեմբերի 27-ին Իրանում կքննարկվի Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորման հարցը

Հոկտեմբերի 27-ին Թեհրանում Աֆղանստանի հարևան պետությունների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի ներառական կառավարության ձեւավորմանն աջակցելու հարցերը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է Իրանի ԱԳՆ կայքը, հայտարարել Է ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն: Հանդիպումը կկայանա անմիջական ձևաչափով և կտևի մեկ օր:

Աղբյուր՝ interfax.ru

11:48 Աշխարհում
Չինաստանում հայտնաբերվել են շան չափերի խեցգետնակարիճի մնացորդներ

Հնէաբանները հայտնաբերել են հսկա խեցգետնակարիճի (eurypterid) մնացորդներ, որն ապրել է մոտ 435 միլիոն տարի առաջ: խեցգետնակարիճները հատվածոտանիների բրածո կարգ են՝ ժամանակակիծ սարդակերպերի դասից:

Աղբյուր՝ gazeta.ru

11:36 Աշխարհում
Մոդրիչը «իմաստ չի տեսնում» աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու մեջ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը քննադատել է ՖԻՖԱ-ի՝ աշխարհի առաջնության երկու տարին մեկ անցկացնելու ծրագրերը և մտահոգություն է հայտնել, որ ֆուտբոլիստների հետ խորհրդակցություն չի անցկացվել:

Աղբյուր՝ france24.com

11:20 Հայաստան
Նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը. հանրային քննարկում

Տնօրենների հավակնորդները կանցնեն վերապատրաստում, հավաստագրում և թեստավորում: Քննությունը հաղթահարելու համար հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 90 տոկոս: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հոկտեմբերի 29-ը կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

10:59 Աշխարհում
Իրաքը ձերբակալել է՝ 2016 թվականի ավելի քան 320 մարդու կյանք խլած ահաբեկչության կասկածյալին

Իրաքը երկուշաբթի օրը հայտարարեց այն կասկածյալի ձերբակալության մասին, ով մեղադրվում էր 2016 թվականին «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Բաղդադում իրականացված հարձակման համարլ: «Կարրադայի ահաբեկչությունից հինգ տարի անց, մեր քաջ ուժերին հաջողվեց բռնել ահաբեկիչ Ղազվան Ալ-Զավբային՝ երկրի սահմաններից դուրս գտնվող հետախուզական համալիր գործողության ընթացքում»,- Twitter-ում գրել է վարչապետ Մուստաֆա Ալ-Քաշեմին:

Աղբյուր՝ france24.com

10:44 Աշխարհում
Վոլգոգրադում կայրվի 18 տոննա խոզի միս

Վոլգոգրադի շրջանում ավելի քան 18 տոննա խոզի միս կայրվի: Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ միսը բերվել է մի տարածաշրջանից, որտեղ տեղի է ունեցել խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկում: Լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել է, որ միսը իսկապես վարակված է խոզերի աֆրիկյան ժանտախտով:

Աղբյուր՝ vesti.ru

10:34 Աշխարհում
Աշխարհում առաջին երկիրը գումար է ստացել արտանետումների կրճատման համար

Մոզամբիկը դարձավ առաջին երկիրը, որը գումար ստացավ անտառային ածխածնային գործընկերության հիմնադրամից՝ մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նվազեցման համար: Խոսքը 6,4 մլն դոլարի մասին է: Իշխանությունները վճարումը ստացել են արտանետումների մոնիթորինգի պաշտոնական հաշվետվություն ներկայացնելուց հետո:

Աղբյուր՝ gazeta.ru

10:13 Աշխարհում
Չեխիայի նախագահը չի կարող կատարել իր պարտականությունները՝ վատառողջ լինելու պատճառով

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ներկայումս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այս մասին ասել է խորհրդարանի վերին պալատի ղեկավարը՝ վկայակոչելով զեկույցը, որը նա խնդրել էր հիվանդանոցից, որտեղ Զեմանը մեկ շաբաթից ավելի գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Աղբյուր՝ aljazeera.com

18:07 Աշխարհում
Պենտագոնի ղեկավարը Կիև կայցելի հոկտեմբերի 19-ին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի կայցելի Կիև՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Աղբյուր՝ tass.ru

17:51 Հայաստան
Մասնագիտական պարապմունքներ

Հոկտեմբերի 18-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանման զինծառայողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով  անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Անձնակազմը մարտական վիճակի է բերել հրետանային միջոցները, դուրս եկել նախորոշված շրջաններ, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրը և կատարել առաջադրված խնդիրները։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

17:47 Աշխարհում
Գրոզնիում ռոբոտին չեչեներեն «կսովորեցնեն»

Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանում «Հայփարկ»-ի   ներկայացուցիչները սկսել են ռոբոտ-խորհրդատուի համար չեչեներենով լեզվի մոդուլ մշակել: Ռոբոտին չեչեներեն սովորեցնելու նախագիծը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի: Առայժմ նա միայն «կխոսի» ռուսերեն:

Աղբյուր՝ lenta.ru

17:22 Հայաստան
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆենը

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Ֆումիակի Միուրան։ Ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի «Մանհեթենի տարվա չորս եղանակները» ջութակի և նվագախմբի համար, Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը։ Համերգը կղեկավարի դիրիժոր՝ Կոնրադ վան Ալֆենը։

Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

17:03 Աշխարհում
Covid-ի բարդություններից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

84-ամյա Փաուելի մահվան մասին հայտարարվել է այսօր: Թոշակի անցած գեներալը, որը 2003-ին Իրաք ներխուժման նախապատրաստման առանցքային դեմք էր և ծառայել է որպես շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ 1990-ականների սկզբին, բուժվում էր Covid-ով Վոլթեր Ռիդի Ազգային բժշկական կենտրոնում: Նա լիովին պատվաստված էր կորոնավիրուսի դեմ:

Աղբյուր՝ theguardian.com

16:53 Աշխարհում
Շվեդիայի թագուհին Աննա Նետրեբկոյին պարգևատրել է «Polar» մրցանակով

Օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն արժանացել է «Polar» երաժտական մրցանակի: Համաշխարհային օպերայի աստղին մրցանակը հանձնել է Շվեդիայի թագուհի Սիլվիան: Աննա Նետրեբկոն նշել է, որ մրցանակն իր համար մեծ պատիվ է, և հույս հայտնել, որ հանդիսատեսը հաճույքով կվայելի իր կատարումները:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:13 Աշխարհում
Պեկինի օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողության ժամանակ ակտիվիստները պարզել են Տիբեթի դրոշը

Երկուշաբթի օրը Հունաստանում 2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը վառելու արարողության ժամանակ ակտիվիստները բացել են Տիբեթի դրոշը և «Ոչ ցեղասպանությանը» գրությամբ պաստառ: 

Աղբյուր՝ france24.com

16:08 Աշխարհում
Հարրի Փոթեր անունով բրիտանացին վաճառել է Ռոուլինգի գիրքը 27 500 ֆունտ ստերլինգով

Հարրի Փոթեր անունով բրիտանացին Ջոան Ռոուլինգի իր համանուն հրաշագործի մասին գրքի իր օրինակը. հայտնում է Hansons աճուրդի տունը: Նշվում է, որ Հարրի Փոթերի գրքի առաջին հրատարակությունը հեմփշիրցի 33-ամյա բրիտանացուն 1997 թվականին նվիրել է նրա հանգուցյալ հայրը: Փոթերի խոսքով՝ ինքը մտադիր է ստացված հասույթն օգտագործել՝ հոր աճյունափոշին Քենիա փոխադրելու համար:

Աղբյուր՝ ria.ru

15:42 Աշխարհում
Հնդկաստանի Կերալա նահանգում աղետալի ջրհեղեղներ են գրանցվել

Հնդկաստանի հարավում հեղեղումների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները գետերի վարարում են առաջացրել՝ ջրի տակ թողնելով քաղաքներն ու գյուղերը: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:

Աղբյուր՝ bbc.com

15:24 Արցախ
119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 245 զանգ

Արցախի արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հոկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված զագերը հիմնականում վերաբերել են վարկային պարտավորությունների կատարման ապահովման, նոր վարկերի տրամադրման,  բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման  հարցերին: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 95 հետզանգ:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

14:49 Աշխարհում
Հունաստանում վառվել է 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը

Այս աշնանը 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի ունեցավ Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելլարոպուլուի և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի ներկայությամբ, սակայն, համավարակի պատճառով, առանց հանդիսատեսի: Կրակը, ինչպես միշտ, վառվել է Հերայի հին հունական տաճարում, արևի ճառագայթներից: Դերասանուհի Քսանտի Գեորգիուն, որպես քրմուհի, աղոթք է հղել Զևս և Ապոլոն աստվածներին:

Աղբյուր՝ vesti.ru

14:37 Աշխարհում
Տիեզերքում նկարահանված առաջին ֆիլմի անձնակազմը վերադարձել է Երկիր 12 օր անց

Ռուս դերասանը և կինոռեժիսորը, ովքեր նկարահանել են տիեզերքում առաջին ֆիլմը, կիրակի օրը վերադարձան Երկիր՝ Միջազգային տիեզերակայանում (ISS) 12 օր անցկացնելուց հետո: «Սոյուզ ՄՍ-18» կառավարվող տիեզերանավը որում եղել են ռուսաստանյան ISS անձնակազմի անդամ Օլեգ Նովիցկին, Յուլիա Պերեսիլդը և Կլիմ Շիպենկոն, վայրէջք է կատարել Ղազախստանում առավոտյան 07:35-ին, հայտնում է ռուսական «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը:

Աղբյուր՝ reuters.com

14:13 Տարածաշրջան
Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է F-16 կործանիչներ վաճառել Թուրքիային՝ F-35 ծրագրում ներդրումների դիմաց, որից Անկարան հեռացվել էր Ռուսաստանից ՀՀՊ համակարգեր գնելուց հետո: Աֆրիկա մեկնելուց առաջ կիրակի օրը լրագրողների հետ զրույցում Էրդողանը ասել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել F-35 ծրագրում իր ներդրումները, և որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Աղբյուր՝ aljazeera.com

13:57 Աշխարհում
Դերասանուհի Մեգան Ֆոքսը ամուսնու հետ բաժանվելու համաձայնության է եկել

Ֆոքսը դերասան Բրայան Օսթին Գրինից ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել անցած նոյեմբերին: Զույգը չուներ ամուսնության պայմանագիր, որի կապակցությամբ նախկին ամուսինները պարտավոր էին կիսել այն ամենը, ինչ ձեռք են բերել 10 տարվա ամուսնության ընթացքում: Ֆոքսը և Գրինը երեք ընդհանուր երեխա ունեն: Երկու ծնողներն էլ կկարողանան խնամակալություն ստանձնել ամուսնալուծությունիւց հետո:

Աղբյուր՝ gazeta.ru

13:41 Հայաստան
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը վերսկսում է

տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը: Սակայն ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել իայն նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները:

Աղբյուր՝ Հանրապետական Վերականգնողական Կենտրոն 

13:29 Աշխարհում
Դարվինի ընտանիքին պատկանող մանրադիտակը կվաճառվի աճուրդում

Մանրադիտակը, որը Չարլզ Դարվինը նվիրել է իր որդուն՝ Լեոնարդին, և որը ընտանիքին է պահպանել է մոտ 200 տարի, դեկտեմբերին աճուրդի կհանվի: Ակնկալվում է, որ այն կվաճառվի մինչև 480,000 դոլար: Ըստ Christie's-ի, գործիքը նախագծվել է Չարլզ Գոուլդի կողմից Cary ֆիրմայի համար մոտավորապես 1825 թ.-ին և բրիտանացի բնագետի հետ ասոցացված վեց մանրադիտակներից մեկն է:

Աղբյուր՝ reuters.com

13:18 Աշխարհում
«Յուվենտուսը» հաղթել է «Ռոմային»

Իտալիայի առաջնության ութերորդ տուրի խաղում «Յուվենտուսը» 1:0 հաշվով հաղթել է «Ռոմային»: Միակ գոլը 16-րդ րոպեին խփել է թուրինյան թիմի հարձակվող Մոյզե Կենը:

Աղբյուր՝ gazeta.ru

13:09 Աշխարհում
«Նյուքասլ» - «Տոտենհեմ» խաղը դադարեցվել է 20 րեպեով՝

տրիբունայում շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: «Տոտտենհեմ Հոտսպուրի» խաղացող Սերխիո Ռեգիլոնը, կարծես, նկատել է Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտի արևելյան տրիբունայի խնդիրը և խնդրել է մրցավար Անդրե Մարիներին դադարեցնել խաղը, մինչ երկրպագուներից մեկը բժշկական օգնություն է ստացել:

Աղբյուր՝ news.sky.com

12:17 Աշխարհում
Ֆրանսիայում ռուսալեզու մաֆիայի հետ կապ ունեցող ավազակախումբ է վնասազերծվել

Ֆրանսիական ժանդարմերիան ձերբակալել է ռուսալեզու մաֆիայի հետ կապ ունեցող ավազակախմբի 37 անդամների: Կատարվել է 61 խուզարկություն, հանցավոր խումբը լուծարվել է: Օպերացիան իրականացվել է Ֆրանսիայի հյուսիսում: Անդրազգային կառույցը զբաղվում էր ծխախոտի արտադրանքի անօրինական վաճառքով, գողացված մեքենաների վերավաճառքով: Խմբում եղել են նաև ազգությամբ հայ և վրացի ավազակներ:

Աղբյուր՝ vesti.ru

 

11:58 Աշխարհում
Հրաբխային մոխիրը դադարեցրել է թռիչքները Իսպանիայի կղզում

Ինքնաթիռները երկու օր շարունակ կանգնած են եղել Իսպանիայի Լա Պալմա կղզում՝ մեկ ամիս առաջ ժայթքել սկսած հրաբխի մոխրի պատճառով: Ավիաընկերությունները չեղարկել են կիրակի օրը նախատեսված բոլոր 38 չվերթները, որոնց մեծ մասը նախատեսված են եղել դեպի՝ Մարոկկոյի ափերի մոտ գտնվող Ատլանտյան արշիպելագի այլ կղզիներ:

Աղբյուր՝ france24.com

11:34 Աշխարհում
Կոտ դ'Իվուարի նախկին նախագահը նոր կուսակցություն է ղեկավարում

Կիրակի օրը Կոտ դ'Իվուարում ավարտվեց «Աֆրիկյան ժողովրդական կուսակցություն - Կոտ դ'Իվուար» (PPA-CI) հիմնադիր համագումարը, որի ղեկավար ընտրվեց նախկին նախագահ Լորան Գբագբոն: Գբագբոն հայտարարել է, որ «մինչև իր վերջին շունչը» զբաղվելու է քաղաքականությամբ:

Աղբյուր՝ tass.ru

11:26 Աշխարհում
Պորտուգալիայում բացվել է Գագարինի հուշարձանը

Պորտուգալիայում բացվեց Երկրի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրին: Հուշարձանը տեղադրվել է Օեյրաս քաղաքում (Լիսաբոնի շրջան):

Աղբյուր՝ ria.ru

11:19 Աշխարհում
Մաուրո Իկարդին բաց է թողել «ՊՍԺ»-ի մարզումները՝ Վանդա Նառայից բաժանվելուց հետո

L'Equipe-ը հայտնել է, որ Արգենտինիայի և «ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին բաց է թողել Կիրակի առավոտյան իր ակումբի մարզումները Վանդա Նառայից բաժանվելու պատճառով: Նշվում է, որ նրա վրա շատ բացասաբար է ազդել՝ երեխաների հետ Փարիզը լքելու կնոջ որոշումը, որը նա արել կիրակնօրյա ճաշի ժամանակ: Շաբաթ օրը Նառան, ով նաև Իկարդիի գործակալն է, Instagram-ում գրառում էր կատարել՝ մեղադրելով Իկարդիին իրեն դավաճանելու մեջ:

Աղբյուր՝ getfootballnewsfrance.com

11:08 Հայաստան
Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողությունը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են

մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում: Գրանցվել են խախտումներ, կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

10:47 Տարածաշրջան
Իրանը գնացել է Մոսկվա՝ զենք ստանալու

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքում նա կքննարկի զենքի մատակարարումները և իրավիճակը Աֆղանստանում: Իրանական պատվիրակությունը պատրաստվում է Ռուսաստանում անցկացնել չորս օր:

Աղբյուր՝ eadaily.com

10:12 Աշխարհում
Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դուրս է գրվել Կալիֆոռնիայի հիվանդանոցից՝ արյան վարակից բուժում ստանալուց հետո: Քլինթոնը ձեռք ձեռքի տված դուրս է եկել կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, այնուհետև ողջունել հիվանդանոցի անձնակազմին:

Աղբյուր՝ cnn.com

10:00 Աշխարհում
Ֆրանսիայի դեսպանը լքել է Բելառուսը

Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Լակոստը լքել է հանրապետությունը:

Աղբյուր՝ tass.ru

17:45 Աշխարհում
Ջեյն Քեմփիոնը պարգևատրվել է Լյումիեր եղբայրների անվան մրցանակով

Նորզելանդիացի կինոռեժիսոր Ջեյն Քեմփիոնը արժանացել է Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի մրցանակի: Այս մասին փառատոնի կազմակերպիչները հայտնել են Twitter-ի իրենց էջում: Ռեժիսորը պարգևատրվել է համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:40 Հայաստան
Ջրվեժ» անտառպարկում ամառային հրդեհների արդյունքում այրված 7 հեկտար տարածքում ծառատունկ է իրականացվել

«10մլն ծառ» նախաձեռնության շրջանակում մեկնարկում է աշնանային ծառատունկը։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում տնկվել է 1000 տնկի՝ սոճի, ընկուզենի, լորենի, հացենի և թխկի։

Աղբյուր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն 

16:18 Աշխարհում
Բենզեմա. «Մբապպեն ինքն է ասել, որ խաղալու է «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վստահություն է հայտնել, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ապագայում կդառնա մադրիդյան թիմի խաղացող: «Պետք է հարգել «ՊՍԺ»-ին: Ես միշտ դա ասել եմ, բայց պատրաստ եմ նորից կրկնել. հուսով եմ, որ մի օր մենք միասին կխաղանք: Մբապպեն ինքն է այդպես ասել: Նա ցանկանում է իրեն փորձել նոր թիմում՝ այլ տեղում: Մի օր նա խաղալու է Մադրիդի «Ռեալում»: Դա ընդամենը ժամանակի հարց է», - մեջբերում է Բենզեմային Mundo Deportivo-ն:

Աղբյուր՝ sport-express.ru

16:12 Աշխարհում
ՆԱՍԱ-ն գործարկել է Յուպիտերի տրոյացի աստերոիդների ուսումնասիրության առաջին կայանքը

Շաբաթ օրը ՆԱՍԱ-ն սկսեց իր տեսակի մեջ առաջին առաքելությունը՝ ուսումնասիրելու Յուպիտերի տրոյացի աստերոիդները՝ տիեզերական ժայռերի երկու մեծ կլաստեր, որոնք, գիտնականների կարծիքով, արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակները կազմող նախնադարյան նյութի մնացորդներն են:

Աղբյուր՝ reuters.com

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}