Մեկնարկել է Բուլղարիայի նախագահի պետական այցը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

15:44 12/02/2018

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:53 Աշխարհում
Նիդերլանդներում մասնագետները շուրջ 300 նոր գալակտիկա են գտել

Այդ մասին հայտնել է «ASTRON» Նիդերլանդների ռադիո աստղագիտության ինստիտուտը:

17:25 Հայաստան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանին Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են

մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար:
Աղբյուր՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

16:20 Հայաստան
Հայաստանի ազգային պատկերասրահը և «Կողքիդ եմ» հասարակական կազմակերպությունը համատեղ ներկայացնում են «Արվեստը մեծերին» ծրագիրը,

որի շրջանակներում կազմակերպվել են շուրջ 30 հայրենակիցների մեկօրյա այցն ու ժամանցը Ազգային պատկերասրահում: ՀԿ-ի, Պատկերասրահի, Յան Վոյաժ տուրիստական, Բնատուր ընկերության և մի շարք այլ անհատների ջանքերով Նորքի տուն-ինտերնատ հաստատության տարեցներն այցելել են մայր թանգարան:
Մամուլի հաղորդագրություն

15:44 Աշխարհում
Փետրվարի 12-16-ը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով գտնվել է Կոստա Ռիկայում

Փետրվարի 13-ին կայացել է երկրի նախագահ Կ. Ա. Կեսադայի կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի դեսպանը։ Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել երկրի օրենսդիր, գործադիր և գործարար շրջանակների հետ։
Աղբյուր՝ mfa.am

15:17 Աշխարհում
Չինաստանից Արևելյան Ղազախստան սինթետիկ ձվեր են ներկրվել

Իսկ Ղրղզստանում տեսանյութ է տարածվել, որում տեղացին պատմում է, որ այդպիսի ձվեր է գնել:

15:05 Աշխարհում
Անգլիական ֆուտբոլում լրտեսական սկանդալ է բռնկվել
Անգլիայի ֆուտբոլային լիգան «Լիդս Յունայթեդին» պարտավորեցրել է 200 հազար ֆունտ ստեռլինգ վճարել «Դերբի Կաունտիի» դեմ լրտեսական գործունեության համար որպես տուգանք:
14:42 Հայաստան
ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա. Հայրապետյանին,

ում գիտական հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հայոց պատմության նոր շրջանը: Ա. Հայրապետյանը 2 մենագրության, 1 մեթոդական ժողովածուի, 54 հոդվածի հեղինակ է: Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատողն էր:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

14:30 Աշխարհում
Լույս է տեսել գրող, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի երկրորդ հրատարակությունը

Առաջին տպաքանակը սպատվել է լույս տեսնելուց մի քանի օր անց: Գիրքը Երևանում հասանելի է «Բուկինիստ» գրախանութներում: «Փոքրիկ տղայի» շնորհանդեսը տեղի էր ունեցել դեկտեմբերին Մոսկվայում՝ գրողների, քննադատների և ընթերցասեր հասարակության մասնակցությամբ: Միջոցառումը վարել է Քսենիա Սոբչակը, ով նշել է, որ ցնցված է գրքից և համարում է այն ժամանակակից գրականության ամենազգացմունքային ստեղծագործություններից մեկը:
Տեսանյութ

 

14:17 Հայաստան
Գիրք նվիրելու օրը ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը տիկնոջ՝ Ա. Հակոբյանի հետ այցելել է «Բուկինիստ» գրախանութ և հետաքրքրվել հայ գրողների գրքերով

Գրախանութից վարչապետը գնել է Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստա  մատ նեքինի», Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի», Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ», Դ. Սամվելյանի «Արտագաղթած կարոտ», Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», Տալիթայի (Ալբինա Գրիգորյանի) «Հեռուներում Եռանախշ», Մարիամ Խուրշուդյանի «Եթե...», Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը», Գրիգի «Հիսուսի կատուն», Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը», Մ. Պետրոսյանցի «Օրենքով գողը», Արտակ Մովսիսյանի «100 փաստ. Հին Հայաստան», Հ. Թումանյան «Հեքիաթներ» գրքերը:
Մամուլի հաղորդագրություն

13:53 Աշխարհում
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում 2019թ. փետրվարի 19-ին մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության

«Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը:
Վերջինի ընթացքում քննարկվել են ԱլԳ երկրներում, իրավունքի գերակայության ամրապնդմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը, դատական որոշումների պարտադիր կատարման ամրապնդմանը, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

13:40 Հայաստան
Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանը և ԱՀ պետական նախարար Գ. Մարտիրոսյանը կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը

և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք են եղել, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն: Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:
Աղբյուր՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

13:25 Հայաստան
Ինչպե՞ս անել, որ հանրության և հատկապես զբոսաշրջիկների համար մշակութային օջախները հետաքրքիր դառնան: Երևանի քաղաքապետարանն արդեն եզրակացրել է

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում և պահվում են Էմիլ Գազազի, Գառզուի, Մինասի և մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքներ, սակայն այդ մասին քչերը գիտեն: Թանգարան այցելած Երևանի քաղաքապետի տեղակալին տնօրենն ասել է, որ ամեն ամիս թանգարանը հյուրընկալում է 300-400 այցելուի, սակայն փոխքաղաքապետի այցի ավելի քան մեկ ժամվա ընթացքում թանգարան այդպես էլ ոչ ոք չի մտել։ «Թանգարանների աշխատակիցների համար կկազմակերպվեն մենեջմենթի դասընթացներ: Եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ պատրաստ ենք վերանայել: Պետք է նկարահանվեն և ներկայացվեն տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը»,-նշել է քաղաքապետի տեղակալը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան


 

13:12 Աշխարհում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհի առաջնորդներին եւ առաջատարներին հրավիրել էր քննարկման՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված

«Անտեսումից դեպի պաշտպանություն. Պաշտպանելու պատասխանատվության վերաստանձնում» թեմայի շուրջ, որին մասնակցել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հումանիտար գործիչներ: Քննարկվել է, թե ինչպես իրագործել պաշտպանության պատասխանատվության (R2P) սկզբունքները՝ ցեղասպանություններին, էթնիկ զտումներին, պատերազմի ընթացքում և մարդկության դեմ իրագործվող հանցանքներին արձագանքելու և դրանք կանխարգելելու համար: Միջոցառումը վարել է միջազգային թոք-շոուների վարող Ալի Ասլանը:
Աղբյուր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

11:28 Աշխարհում
Ikea- ն գետերը մաքրելու համար նավակներ է ստեղծել

Սարքերը ցանցի միջոցով կարող են հավաքել մինչև 19 կգ աղբ։

10:12 Հայաստան
Փոխվարչապետ Մ. Գրիգորյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ս. Բոսութղոյի գլխավորությամբ կառավարությունում կայացել է

«Զարգացման քաղաքականության գործառնություն» փաստաթղթի նախագծի քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստան ժամանած Համաշխարհային բանկի առաքելության անդամներ: Բացման խոսքում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շարունակական զարգացումը և այդ համատեքստում բարձր գնահատել մշակվող փաստաթղթի դերը: Աղբյուր՝ gov.am

19:45 Աշխարհում
Պաշտպան Մարսելլոն մտադիր է լքել «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը

30- ամյա բրազիլացին դժգոհություն է հայտնել ակումբում իր դիրքի վերաբերյալ:

19:16 Աշխարհում
Սան Ֆրանցիսկոյում չեղարկվել է «Т-34» կինոնկարի ցուցադրությունը

Կինովարձույթով զբաղվող ընկերության տնօրենը բացատրել է, որ այդ որոշումն ընդունվել է որոշ ռադիկալների անառողջ ռեակցիայի պատճառով, ովքեր կինոնկարում քարոզ են տեսել:

18:33 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիները բարձրացրել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա ռիսկերին և դրանց հաղթահարման հնարավորություններին, փախստականների կեցության իրավունքի իրացմանը, ինչպես նաև բնակարանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։ Փոխնախարարը ոլորտային ստորաբաժանումներին հանձնարարել է, գործակցելով լիազոր այլ մարմինների հետ, հնարավորինս սեղմ ժամկետներում մանրամասն ծանոթանալ քաղաքացիներին հուզող խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։
Մամուլի հաղորդագրություն

18:20 Հայաստան
Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը, KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ա. Բեռիելը և հայաստանյան ներկայացուցիչ Զ. Չատինյանը քննարկել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Կողմերը քննարկել են նաև կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման համար KfW բանկի կողմից Հայաստանին հատկացված 23.2 մլն եվրո դրամաշնորհի մեկնարկային գործընթացները, ինչպես նաև արդեն իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» 8.25 մլն եվրո արժողությամբ ծրագիրը։ Վերջինիս շրջանակներում 2018 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ աշխատանքներ՝ ուղղված անտառների վրա ճնշումների նվազեցմանը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

15:17 Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին: Նախագահը կարևորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

15:05 Հայաստան
Փետրվարի 20-ին 19.00- ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հասմիկ Պապյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով կմեկնարկի

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը` նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանին։ Համերգը բարեգործական է. տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։
Աղբյուր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ

14:30 Հայաստան
Վարդանանց ՆԲԿ- ն դայակների համար դասընթաց է կազմակերպում

Հայ ծնողների ակումբի հետ համագործակցության շրջանակում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը դայակների համար կվարի երեխաների առաջին բուժօգնությանը վերաբերող դասընթաց: Դասընթացին կմասնակցեն ինչպես աշխատող, այնպես էլ աշխատանք փնտրող դայակները: Մասնակիցները կստանան մասնակցությունը հաստատող հավաստագիր: Գրանցման համար դիմել Հայ ծնողների ակումբին։
Աղբյուր՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ֆեյսբուքյան էջ

14:16 Աշխարհում
Նիկարագուայում ընդդիմության առաջնորդին 216 տարվա ազատազրկման են դատապարտել

Մեդարդո Մայրենը 2018 թվականին մասնակցել է հակակառավարական ցույցերին:
Աղբյուր՝ Nuevo Diario

Տեսանյութեր

Սուսաննա Ներսիսյան. Հեղինակային իրավունքներն առավել շատ խախտվում են լուսանկարների դեպքում
16:49 20/02/2019

Սուսաննա Ներսիսյան. Հեղինակային իրավունքներն առավել շատ խախտվում են լուսանկարների դեպքում

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}