Մեկնարկեց ԱԺ նստաշրջանը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

12:26 11/09/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:20 Հայաստան
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանն ընդունել է Գերմանիայի ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ԳԴՀ ՊՆ ՌՈ հրամանատար Տ. Փ. Ստոլլի գլխավորությամբ

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԴՀ ՊՆ ՌՈ դպրոցում անցկացվող դասընթացներին ՀՀ ՊՆ ՌՈ զինավտոտեսչության և պարետային ծառայության զինծառայողների մասնակցության վերաբերյալ: Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքին, խնդիրներին և նորաստեղծ խաղաղապահ դասակի գործառույթներին:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:06 Հայաստան
Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանի հետ հանդիպմանը Գլենդելի քաղաքապետ Զ. Սինանյանը հայտնել է, որ սեպտեմբերին նախատեսում է Կալիֆոռնիա նահանգից մեծ պատվիրակության այց ՀՀ

Պատվիրակության կազմում լինելու են սիլիկոնային հովտի առաջատար IT կազմակերպությունների ներկայացուցիչներ, ագրարային բիզնեսի ներկայացուցիչներ և խորհրդատուներ, նաև սփյուռքահայ գործարարներ: Համաձայնություն է ձեռք բերվել սեպտեմբերյան այցի ժամանակ Կալիֆոռնիայի պատվիրակությանը ընդունել նաև Կոտայքի մարզում: Ռ. Պետրոսյանը նաև Գլենդելի քաղաքապետին է նվիրել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:
Մամուլի հաղորդագրություն

17:29 Հայաստան
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն առաջին սպայական ուսադիրներ է հանձնել ոստիկանության երեք ծառայողների

Նա նշել է, որ այսօր նրանց ծառայությունից է կախված հարգանքն ու վստահությունը ոստիկանության հանդեպ: Ոստիկանության պետը, բարի ծառայություն մաղթելով ոստիկանության լեյտենանտներին, նշել է, որ նրանց աշխատանքը պետք է ուղղված լինի երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմանը:
Աղբյուր՝ police.am

17:12 Հայաստան
Բնապահպանության նախարար Է. Գրիգորյանը ՀՀ- ում ճապոնիայի նորանշանակ դեսպան Ջ. Յամադայի հետ հանդիպմանն անդրադարձել է մասնավորապես սնդիկի դեմ պայքարին,

որի շրջանակներում Հայաստանն ստորագրել և վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունները բնապահպանության ոլորտում նոր մակարդակի կբարձրանա՝ դառնալով առավել ակտիվ ու լայնածավալ: Կողմերն անդրադարձել են նաև «Կանաչ կլիմայական հիմնադրամի» շրջանակներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին՝ նկատի ունենալով, որ Ճապոնիան հիմնադրամի հիմնական դոնոր պետություններից է։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

17:00 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժ. Մարիլոսյանի

Խմբի նախագահ Ժ. Մարիլոսյանը Հայրապետին ներկայացրել էց խմբի անդամներին, տեղեկություններ փոխանցել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի գործունեության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

17:00 Հայաստան
Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Թարգմանչաց վարժարանի ուսուցիչներին՝ առաջնորդությամբ Հակոբյանց միաբանության անդամ Տ. Ն. վարդապետ Գազազյանի

Հանդիպմանը Հայր Նորայրը Հայրապետին ներկայացրել է վարժարանի հայ և օտարազգի ուսուցիչների այցի նպատակը, անդրադարձել վարժարանի գործունեությանը: Կաթողիկոսը հյուրերին ներկայացրել է նաև կրթության ոլորտում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով Մայր Աթոռի հովանու ներքո գործող հանրակրթական դպրոցներին, նախակրթարանին և հայորդյաց տներին:
Մամուլի հաղորդագրություն

16:33 Աշխարհում
Հունիսի 16-ին Օդեսայի հայկական մշակութային կենտրոնում կազմակերպվել է ավանդույթների մշակույթի և նորարարական տեխնոլոգիաների միջազգային Ագրարային առաջին փառատոնը`

«Odessa-Agro-Fest», որի կազմակերպիչներն էին «Օդեսայի դիվանագիտական ակումբը», Օդեսայի Հայ համայնքը, տեղական գիտահետազոտական ինստիտուտները և բուհ-երը: Իր ողջույնի խոսքում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին և կազմակերպիչներին, կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ ծանոթանալու տարբեր ժողովուրդների մշակույթներին և նորարարություններին: Գլխավոր հյուպատոսը նաև ողջունել է փառատոնի անցկացումն Օդեսայի Հայկական մշակութային կենտրոնում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:20 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանը և ՀՀ- ում Չինաստանի դեսպան Թ. Էրլունը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»

Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում (Տրանշ 3) չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Նախարարն ընդգծել է ճանապարհը որակով կառուցելու, տեմպերն արագացնելու, աշխատանքներում էական առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը։ Նախարար Ա. Հակոբյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ունեցած մեծ դերակատարությանը, նշել է, որ մեծապես գնահատում է երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր քայլ։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

16:06 Աշխարհում
Ինքնաթիռների «կյանքի» տևողությունը

Լուսանկարիչն ուղղաթիռ է վարձել և մի շարք կադրեր արել, որոնք ցույց են տալիս ինքնաթիռների «կյանքը»՝ սկսած Boeing Field- ում կառուցվելուց մինչև Կալիֆորնիայի անապատում քանդվելը: Ֆոտոշարքը կոչվում է «Կյանքի ցիկլեր»:

15:05 Աշխարհում
«MTV Movie Awards»- ն ընտրել է տարվա լավագույն կինոնկարը

«Սև հովազ»-ն առաջ է անցել «Հրաշալի կինը» և «Այն» ֆիլմերից:

14:09 Հայաստան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը և Վորլդ Վիժնի պատվիրակությունը՝ կազմակերպության հայաստանյան ծրագրերի տնօրեն Ժ. Էդիլյանի գլխավորությամբ, քննարկել են

համատեղ իրականացվող ծրագրերի մեթոդաբանությանը, թիրախային խմբերի ընտրության առաջնահերթություններին, գործնականում արձանագրված ձեռքբերումներին և ակնկալվող վերջնարդյունքներին վերաբերվող մի շարք հարցեր։ Ժ. Էդիլյանը նախարարին է ներկայացրել ՀՀ տարբեր մարզերում երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճի ու զարգացման, բժշկական ծառայությունների բարելավման, երեխաների պաշտպանության, կայուն եկամուտների ստեղծման, երիտասարդների կենսունակության բարձրացման ու հոգևոր արժեքների տարածման ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
 

14:04 Աշխարհում
Հունիսի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը Բեռլինում հյուրընկալել է 1969-1976թթ. նախկին ԳԺՀ- ից ԵՊՀ- ում բարձրագույն կրթություն ստացած ֆիզիկոսներին, մաթեմատիկոսներին և կենսաբաններին

Ընդհանուր առմամբ` ԵՊՀ-ում այդ տարիներին սովորել և ավարտել են 90 գերմանացիներ: Նրանցից ոմանք առ այսօր վարժ տիրապետում են հայերենին և պահպանում սերտ կապեր իրենց հայաստանյան ընկերների հետ: Ողջույնի խոսքով հանդես է եկել մաթեմատիկոս, դոկտոր Ռյուդիգեր Բուրխհարդթը: Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է 2019թ. ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին նրանց մասնակցությանն առնչվող հարցերին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

13:53 Հայաստան
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով կազմակերպվել է մարզական սպարտակիադա` հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ

Մարզական այս ստուգատեսի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռ. Հովհաննիսյանը, սոցիալական ապահովության վարչության պետ Ռ. Զաքարյանը, սպորտի բաժնի պետ Յ. Մամիկոնյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Ի. Խաչատրյանը և  Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ, «Փյունիկ» հաշմանդամ մարզիկների հանրապետական միության նախագահ Հ. Աբրահամյանը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

13:12 Հայաստան
Գերմանական «SCHNEIDER GROUP» ընկերության հիմնադիր Ու. Շնայդերը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընկերության գրասենյակ բացել Հայաստանում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա. Մինասյանին ներկայացնելով  ընկերության գործունեությունը՝ Ու. Շնայդերը հայտնել է, որ ընկերության մատուցվող ծառայությունների մեջ մտնում են  շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաև իրավաբանական տարբեր հարցեր` միգրացիոն, աշխատանքային, պայմանագրային և կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունների տրամադրումը:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

13:08 Հայաստան
Հունիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում տեղի են ունեցել AMGN36294210 թողարկման պետական պարտատոմսերի տեղաբաշխման

և AMGN36294194 թողարկման պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ:
Աղբյուր՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

13:00 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը և ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դ. ՄըքԱլիսթերի գլխավորած պատվիրակությունն անդրադարձել են

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված գործողություններին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը և այլ հարցերի: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Կառավարության նոր ծրագրի՝ դատաիրավական ոլորտում նախանշած առաջնահերթություններին: Դ. ՄըքԱլիսթերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդավար Հայաստանին դատական համակարգի անկախացման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում:
Աղբյուր՝  ՀՀ ԱՆ

12:00 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանը և KFW գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Օ. Զիմելկան քննարկել են

Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նախարար Գրիգորյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Գերմանիայի կառավարության և KFW բանկի կողմից Հայաստանի  էներգետիկայի բնագավառին ցուցաբերվող աջակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

11:43 Աշխարհում
Հունիսի 16-ին Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում մեկնարկել են միջոցառումներ՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում

Նախատեսված են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև Արցախի մասին պատմող վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հ. Գևորգյանը, Մարտիգի քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ. Շարուն, ԱԺ պատգամավոր Պ. Դարևիլը, գործարարներ, հայ համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:
Աղբյուր՝ nkr.am

11:28 Հայաստան
Բնապահպանության նախարար Է.Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լ. Ջ․Էնդրյուս Բաշանն անդրադարձել են

բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների միասնական համակարգի ներդրմանը, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի օգտագործման առցանց հսկողության համակարգի ներդրմանը, բնապահպանական մոնիթորինգի, տեսչական վերահսկողության համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև   անտառային ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին վերաբերող հարցերի:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

11:14 Աշխարհում
Հունիսի 12-14- ն ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռ. Ավետիսյանն աշխատանքային այցով գտնվել է Արգենտինայում,

որի շրջանակներում Արցախի մշտական ներկայացուցիչն Արգենտինայի մայրաքաղաքում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) տեղի մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Արցախին։ Իր ելույթում Ռ. Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական և իրավական ասպեկտները, անդրադարձ կատարել կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Աղբյուր՝ nkr.am

11:00 Աշխարհում
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գալստյանի գլխավորած աշխատանքային խումբը Աստանայում մասնակցում է

հունիսի 18-20-ն անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի տեղագրական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական նիստին:
Մամուլի հաղորդագրություն

10:51 Հայաստան
ՀՀ ոստիկանության պետի նախաձեռնությամբ մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները

ՀՀ ոստիկանապետի հրամանով արդեն իսկ հաստատվել է հասարակական խորհրդի աշխատակարգը: Ստեղծվող խորհրդակցական մարմինը գործառույթներ կիրականացնի. հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցավորությանը հակազդելուն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործունեությանը քաղաքացիներին և հասարակական միավորումներին ներգրավելու, քաղաքացիներին և հասարակական միավորումներին Ոստիկանության գործունեությանը վերաբերող առավել արդիական հայեցակարգերի, ռազմավարությունների և այլ ոլորտներում:
Աղբյուր՝ police.am



 

10:39 Հայաստան
Մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրամն 35-ամյակին

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես են եկել դպրոցի սաները: Դպրոցի մի շարք սաներ արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:25 Հայաստան
Հունիսի 22-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող

«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը՝ ՀՀ 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 12 լավագույն նախադպրոցական հաստատությունների մասնակցությամբ: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատությունները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով, գավաթներով և մեդալներով:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

10:12 Աշխարհում
Հունիսի 15-16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական կազմակերպության միջազգային համագումարը

Համագումարին մասնակցել են կազմակերպության անդամ մի քանի տասնյակ միությունների 40 ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրել է Ա. Հովհաննիսյանը: Աշխատանոցներում քննարկվել են որոշ երկրներում մարդու իրավունքների ոտնահարման, կրթության հասանելիության և այլ հարցեր։ Օրակարգի վերջին կետով ընտրվել է նախագահության նոր կազմ։
Աղբյուր՝ ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակ

18:01 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շ. Շարփն անդրադարձել են

կրթության ոլորտում ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի հետ առկա համագործակցությանն ու շեշտել  վերջինիս զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը: Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն: Միջին մասնագիտական (ՄԿՈւ) և բարձրագույն կրթական աստիճաններում ԿԳ նախարարն ընդգծել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:59 Աշխարհում
Հունիսի 16-ին Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքում անց է կացվել Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը

Հանդիսություններին մասնակցել են Կլուժի նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Գեռլայի քաղաքապետ Ի. Նեսելեանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. եպիսկոպոս Հակոբյանն, ինչպես նաև Հունգարիայից ժամանած հարյուրավոր հյուրեր: Նույն օրը Գեռլայի Ս. Երրորդության հայ կաթողիկե տաճարում մատուցվել է Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ` Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Գյորգի Յակուբինիի հանդիսապետությամբ: Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են տեղական ԶԼՄ-ներում:
Մամուլի հաղորդագրություն

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}