Յասամանի բույրը. Բուսաբանական այգի

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

15:08 07/05/2021

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:14 Աշխարհում
Տոկիոյի օլիմպիական խաղերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 123 դեպք

Օլիմպիական խաղերի նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք: Տոկիոյի խաղերի հետ կապված անձանց շրջանում վարակվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 123 մարդու:

Աղբյուր՝ korrespondent.net

16:07 Աշխարհում
Չինաստանը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ մի քանի անհատների և կազմակերպությունների նկատմամբ`ի պատասխան Հոնկոնգում չինացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների: Թիրախավորված անձանց թվում է ԱՄՆ-ի առևտրի նախկին նախարար Ուիլբուր Ռոսը: Հակապատժամիջոցներն ւժի մեջ են մտնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Չինաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ:

Աղբյուր՝ bbc.com

15:48 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգում է գլխավոր մարզիչ Սուլշերի պայմանագիրը երեք տարով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նորվեգացի մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է երեք մրցաշրջանների համար՝ ևս մեկ համար երկարաձգելու հնարավորությամբ: 48-ամյա Սուլշերը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2018 թվականից:

Աղբյուր՝ tass.ru

15:24 Աշխարհում
Պակիստանը զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի հետ սահման

Պակիստանի բանակը ուղարկվել է Աֆղանստանի հետ սահման՝ զինված ուժերի և զինյալների կողմից սահմանի հնարավոր հատումը դադարեցնելու համար, հայտնում է «Dawn» թերթը՝ վկայակոչելով Պակիստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդին: Նշվում է, որ զինվորականները կփոխարինեն սահմանապահ ոստիկանությանը, որը զբաղվում է սահմանի անօրինական հատման և մաքսանենգության կանխարգելմամբ:

Աղբյուր՝ ria.ru

15:05 Աշխարհում
Ալժիրցի ձյուդոյիստը նախընտրեց հրաժարվել Տոկիոյի Օլիմպիական խաղերից, քան

մրցագորգ դուրս գալ իսրայելցի մրցակցի հետ: Երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ իններորդ հորիզոնականում գտնվող Ֆեթհի Նուրինը հեռանում է ձյուդոյի խոշոր մրցույթից՝ հրաժարվելով մենամարտել վեցերորդ տեղում գտնվող իսրայելցի Թոհար Բութբուլի հետ: Նուրինն ու իր մարզիչ Ամար Բենիկլեֆը ալժիրյան լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենք բոյկոտում են Բութբուլին՝ պաղեստինցիներին աջակցելու համար:

Աղբյուր՝ nbcnews.com

14:45 Աշխարհում
Բայդենը ավելի քան 3 մլրդ դոլար է խոստացել Աֆղանստանին՝ անվտանգության ապահովման համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ հեռախոսազրույցում, հաստատեց իր պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Աֆղանստանի անվտանգության ուժերին, այդ նպատակով 2022 ֆինանսական տարում վարչակազմը Կոնգրեսից պահանջել է 3,3 միլիարդ դոլար:

Աղբյուր՝ interfax.ru

14:33 Աշխարհում
Հարավային Կորեայի հեռարձակողը ներողություն է խնդրում օլիմպիական խաղերի վիրավորական լուսաբանման համար

MBC-ն` ամենամեծ ազգային հեռուստատեսային ցանցերից մեկը, օգտագործել է 1986-ի Չեռնոբիլի միջուկային աղետի պատկերները Ուկրաինայի համար, Հայիթիի համար՝ երկրում տեղի ունեցած անկարգություններինը և Էլ-Սալվադորի համար՝ բիթքոինի գովազդային պաստառ, երբ երկրներից յուրաքանչյուրի պատվիրակությունը մուտք է գործել մարզադաշտ: Բացման արարողությունից հետո հեռարձակողը ներողություն է խնդրել՝ նշելով, որ «որոշ երկրներ ներկայացնելու համար օգտագործվել են ոչ պատշաճ պատկերներ և վերնագրեր»:

Աղբյուր՝ france24.com

14:24 Տարածաշրջան
Իրանը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության կոչով

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին ի պատասխան Հարավային Կովկասում խաղաղությունն անհրաժեշտ է: Խատիբզադեն հիասթափություն է հայտնել սահմանին մի քանի մարդու մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն առաջարկել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:

Աղբյուր՝ 1tv.ge

13:37 Աշխարհում
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզումից զոհերի որոնումները ավարտվել են

Զոհերի հաստատված թիվը 97 է: Հրշեջ-փրկարարները հայտարարել են Ֆլորիդայի փլուզված բազմաբնակարան շենքի վայրում մարմինների մեկամսյա որոնումների ավարտի մասին: Հունիսի 24-ին օվկիանոսի ափին Champlain Towers South-ի փլուզման հետևանքով դեռ առնվազն մեկ անհետ կորածի ինքնություն պետք է պարզվի:

Աղբյուր՝ theguardian.com

13:26 Աշխարհում
Գերմանիայում կրկին հորդառատ անձրևներ են սպասվում

Այս հանգստյան օրերին Ռայնլանդ Պֆալց և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգներում, որոնք նախկինում տուժել էին ջրհեղեղից, կրկին ուժեղ անձրևներ են սպասվում: Այդուհանդերձ, կանխատեսումները դեռ հիմք չեն տալիս վախենալու նույն մասշտաբների աղետից, հաղորդել է Ռայնլանդ Պֆալցի ՆԳՆ ղեկավար Ռոջեր Լևենցը: Սակայն Ար գետի հովտում նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ջրի մակարդակի արագորեն բարձրանալու դեմ:

Աղբյուր՝ korrespondent.net

13:01 Աշխարհում
Ձերբակալություններ Սիդնեյում՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Սիդնեյի և Ավստրալիայի այլ խոշոր քաղաքների փողոցներ՝ բողոքելով կորոնավիրուսի սահմանափակումների դեմ, մինչ վարակը նոր ռեկորդ է գրանցում, իսկ իշխանությունները նախազգուշացնում են «աճող խնդրի» մասին: Սիդնեյումառանց դիմակների ցուցարարները երթով շարժվել են դեպի Քաղաքապետարան «ազատություն» և «ճշմարտություն» կոչերով և պաստառներով: Իշխանության պնդմամբ չարտոնված ցույցերին ի պատասխան մեծաքանակողտիկաններ և հատուկջոկատայիններ են դուրս բերվել քաղաք:

Աղբյուր՝ aljazeera.com

12:41 Աշխարհում
Սոչիում բակային շրջանցումներ են սկսվել՝ գնահատելու տեղատարափ անձրևի պատճառած վնասները

Սոչիում, հուլիսի 23-ին հորդառատ անձրևներ են տեղացել՝ ուղեկցվելով փոթորկոտ քամով: Անձրևի տարափը քանդել է լողափի հենապատը և սալաքարերը, ողողել մայրուղին՝ Ադլեր - Սոչի ուղղությամբ. այդ կապակցությամբ երթևեկությունը դադարեցվել է: Շաբաթ գիշերը մայրուղու երթևեկությունը վերականգնվել է: Անձրեւներն արդեն դադարել են: Քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկու խոսքով՝ զոհեր կամ քաղաքային ենթակառուցվածքների ավերածություններ չկան:

Աղբյուր՝ ria.ru

12:21 Աշխարհում
30 տարվա ընթացքում Չինաստանի առաջին նախագահական այցը Տիբեթ

Նախագահ Սի Ցզինպինը այցելել է Տիբեթի քաղաքականապես խնդրահարույց շրջան: Նա Տիբեթում է գտնվել չորեքշաբթիից ուրբաթ, սակայն պետական լրատվամիջոցները այցի մասին հաղորդել են ավարտից հետո: Չինաստանին մեղադրում են հեռավոր և հիմնականում բուդդայական տարածաշրջանում մշակութային և կրոնական ազատությունը ճնշելու մեջ: Կառավարությունը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և պնդում, որ Տիբեթը զգալիորեն զարգացել է իր կառավարման տարիներին:

Աղբյուր՝ bbc.com

12:07 Աշխարհում
Բայդենը և Ղանին հայտնել են, որ թալիբների հարձակումը հակասում է խաղաղության մասին նրանց հայտարարություններին

Ուրբաթ օրը ԱՄՆ և Աֆղանստանի նախագահներ Ջո Բայդենը և Աշրաֆ Ղանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, համաձայնել են, որ «Թալիբան» արմատական շարժման կողմից հանրապետությունում ընթացող հարձակումները հակասում են՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը սատարելու նրա ներկայացուցիչների հայտարարություններին: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանում առկա իրավիճակը և վերահաստատել իրենց հավատարմությունը «ամուր երկկողմ գործընկերությանը»:

Աղբյուր՝ tass.ru

11:47 Աշխարհում
Հնդկաստանում մուսոնային հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 110-ի

Առնվազն 110 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմտյան Մահարաշտրա նահանգում հորդառատ անձրեւների հետևանքով տեղի ունեցած սողանքներից եւ ջրհեղեղից: Անձրևները վնասել են հարյուրավոր գուղերի՝ ավերելով տները և մարդկանց թողնելով տիղմի մեջ խրված: Արևմտյան նահանգը վերջին տասնամյակների հուլիսյան ամենաուժեղ անձրևներն է ունեցել:

Աղբյուր՝ bbc.com

11:25 Աշխարհում
Բեզրուկովը հայր է դարձել հինգերորդ անգամ

Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել: Նա Instagram-ի իր էջում հետևորդների հետ կիսվել է որդու ծննդյան լուրով: 47-ամյա արտիստը ծննդատան սենյակից լուսանկար է հրապարակել, որում ցույց է տալիս կնոջը՝ ռեժիսոր Աննա Մատիսոնին, նորածինը գրկին:

Աղբյուր՝ lenta.ru

10:53 Աշխարհում
Էկվադորում բանտային անկարգությունները 27 մարդու կյանք են խլել

Էկվադորում 27-ի հասել է՝ այս շաբաթ երկու բանտերում անկարգությունների հետևանքով սպանված բանտարկյալների թիվը՝ ստիպելով կառավարությանը արտակարգ դրություն հայտարարել: Նախագահ Գիլերմո Լասոն հրահանգել է «Էկվադորի բանտերում մոբիլիզացնել բոլոր անհրաժեշտ մարդկային և տնտեսական ռեսուրսները կարգուկանոն վերահաստատելու համար» այն բանից հետո, երբ չորեքշաբթի բռնություններ սկսվեցին Էկվադորի հարավ-արևմուտքում գտնվող Գուայասի և երկրի կենտրոնում գտնվող Կոտոպաքսի բանտերում:

Աղբյուր՝ aljazeera.com

10:35 Աշխարհում
Ֆիլիպիններում տարհանվել է ավելի քան 13,2 հազար մարդ

Առնվազն 13.200 մարդ, ովքեր ապրում են՝ Մանիլայի արևելյան հատվածում գտնվող Մարիկինա գետի ափերին մոտ, տարհանվել են քանի որ Ֆիլիպիններում հորդառատ անձրևների պատճառով ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Այս մասին շաբաթ օրը հաղորդվել է հանրապետության ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդում:

Աղբյուր՝ tass.ru

10:12 Աշխարհում
Հաղթանակը Ջոլիինն է. դատարանը որակազրկել է ամուսնալուծության գործով դատավորին

Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը որակազրկել է մասնավոր դատավորին, որին իրենց ամուսնալուծության գործով դիմել էին Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը: Դա Ջոլիին մեծ հաղթանակ բերեց: Ուրբաթ, Երկրորդ շրջանի վերաքննիչ դատարանը համաձայնեց Ջոլիի հետ, որ դատավոր Ջոն Օուդերքըրքը բավարար չափով չի բացահայտել Փիթի փաստաբանների հետ իր գործարար կապերը: Որոշումը նշանակում է, որ զույգի հինգ անչափահաս երեխաների խնամակալության համար պայքարը, որն ավարտին էր մոտենում, կարող է վերսկսել:

Աղբյուր՝ theguardian.com

10:00 Աշխարհում
Սպիտակ տունը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով` ի պատիվ օլիմպիական հավաքականի

Ուրբաթ օրը Սպիտակ տան տարածքում ԱՄՆ դրոշի գույներով հատուկ լուսավորություն է միացվել: Միացյալ Նահանգների նախագահի նստավայրը վառ լուսավորված է սպիտակ, կարմիր և կապույտ գույներով: Լուսավորորումը կլինի նաև հուլիսի 24-ին և 25-ին:

Աղբյուր՝ tass.ru

18:12 Հայաստան
Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի ներկայացուցիչներին ընդունել են ԿԳՄՍ նախարարությունում

Ի պատասխան կոլեկտիվին հուզող հարցերին թատրոնների միավորման կապակցությամբ՝ Վահրամ Դումանյանը հայտնել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

18:09 Աշխարհում
Հնդկաստանում սողանքի հետևանքով 35 մարդ է զոհվել

Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգում տեղատարափ անձրեւները սողանք են առաջացրել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Զոհերի թիվը կարող է աճել, հայտնում են փրկարարները և հավելում, որ դեպքի տարածքում իրավիճակը շարունակում է մնալ ծանր:

Աղբյուր՝ korrespondent.net

18:00 Հայաստան
Կայացել է Գյուղատնտեսության ոլորտի որակավորումների շրջանակի մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամներին ներկայացվել են ոլորտի որակավորումների շրջանակի մշակման ընթացակարգն ու ժամանակացույցը. սեպտեմբերին նախատեսվում է նախագիծը ներկայացնել բուհի, ուսանողների քննարկմանը, ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների դիտարկումները:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

17:53 Աշխարհում
Սոն Հընգ Մինը քառամյա նոր պայմանագիր է կնքել «Տոտենհեմում»

Հարավկորեացի հարձակվող Սոն Հընգ Մինը 4 տարվա նոր պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ, ուրբաթ օրը հայտարարեց անգլիական Պրեմիեր լիգայի ակումբը: 29-ամյա ֆուտբոլիստը, ով Լեւերկուզենի «Բայերից» 2015-ին է տեղափոխվել թիմ, այժմ, աշխատավարձի զգալի բարձրացում ստանալուց հետո, կմնա հյուսիսային Լոնդոնի ակումբում մինչեւ 2025 թվականը:

Աղբյուր՝ france24.com

17:27 Հայաստան
Պարապմունքներ նորակոչիկների հետ

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները: Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

Աղբյուր՝ ՊՄ 

17:17 Աշխարհում
Մեգան Մարքլի հայրը կփորձի իր թոռներին տեսնելու իրավունք ստանալ դատարանում

Սասեքսի դքսուհու հայրը՝ Թոմաս Մարքլը, հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի դստեր և նրա ամուսնու՝ արքայազն Հարրիի դեմ, որպեսզի նրանք թույլ տան իրեն տեսնել թոռներին: Ինչպես հայտնի է, Մեգանը հարսանիքի նախօրեին վիճաբանել էր հոր հետ՝ պապարացիների հետ նրա դավադրության համար: Թեև հայրը բազմիցս հրապարակավ զղջացել է կատարվածի համար, դուստրը երբեք չի ներել հորը և ընդհանրապես չի շփվում նրա հետ: Թոմաս Մարքլը վրդովված է, որ իր դուստրն ապրում է ընդամենը 70 մղոն հեռավորության վրա և թույլ չի տալիս տեսնել իր ընտանիքին:

Աղբյուր՝ korrespondent.net

16:45 Հայաստան
Գիտնականների կարիերայի բարելավման նոր հնարավորություններ

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր  ծրագիրը:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

16:39 Աշխարհում
Օդերեւութաբանները չեն բացառում օլիմպիական խաղերի ժամանակ թայֆունի Տոկիո հասնելը

Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ Հոնսյու կղզու հարավարևմտյան հատվածի մոտ ձևավորված արևադարձային դեպրեսիան շուտով կարող է վերաճել թայֆունի և մինչ հուլիսի 27-ը մոտենալ Տոկիոյին, որտեղ այսօր սկսվում են օլիմպիական խաղերը: Այժմ արևադարձային դեպրեսիան գտնվում է Խաղաղ օվկիանոսի Մինամիտորի օղակղզում՝ Տոկիոյից գրեթե 1,9 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Աղբյուր՝ rsport.ria.ru

16:14 Հայաստան
Հերթափոխի նախապատրաստում 2-րդ զորամիավորումում

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը: Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, տրվել են մարտական խնդիրների կատարման համապատասխան հանձնարարականներ։

Աղբյուր՝ ՊՆ 

15:59 Աշխարհում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բենզեման վարակվել է կորոնավիրուսով

Քարիմ Բենզեմայի Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Ուրբաթ օրը հայտարարել է Իսպանական ակումբը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու:

Աղբյուր՝ france24.com

15:49 Տարածաշրջան
Խամենեին հայտարարել է, որ չի կարելի մեղադրել Իրանում ջրի ճգնաժամի դեմ բողոքողներին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ երկրի հարավ-արևմուտքում ջրի պակասի պատճառով բողոքող իրանցիները չեն կարող մեղադրվել, և կոչ է արել պաշտոնյաներին զբաղվել ջրի խնդրով, հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները: «Ժողովուրդը ցույց տվեց իր դժգոհությունը ... սակայն մենք իսկապես չենք կարող մեղադրել ժողովրդին, և նրանց խնդիրները պետք է լուծվեն»,- Խամենեիի խոսքերը մեջբերել են իրանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերին:

Աղբյուր՝ reuters.com

15:35 Հայաստան
Հավաք-խորհրդակցություն 1-ին զորամիավորումում

Հուլիսի 23-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանն անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Ենթակա զորամասերի ԲՀԱ գծով տեղակալները, սպա-իրավաբանները, սպա-հոգեբաններն ու գնդերեցները քննարկել են իրենց ոլորտներին առնչվող խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերն ու առաջիկա անելիքները։

Աղբյուր՝ ՊՆ 

15:16 Աշխարհում
Ինչպես է Ռուսաստանը մտադիր արձագանքել տաջիկա-աֆղանական սահմանի ապակայունացման դեպքում

Ռուսաստանը կշարունակի աջակցել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունն ապահովելու հարցում, և դրա վրա նոր ուղեկալ կկառուցի: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նրա խոսքով՝ Աֆղանստանի հյուսիսային նահանգները վերածվում են նոր թեժ կետի, որտեղ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամները կառուցում են իրենց դիրքերը: Փորձագետները նշում են, որ Մոսկվան անհրաժեշտ միջոցներ ունի՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման դեպքում Դուշանբեին օգնություն ցուցաբերելու համար:

Աղբյուր՝ russian.rt.com

14:59 Հայաստան
ՀայՓոստը գործարկել է 010-514-743 վստահության հեռախոսահամար

Այն ուղղված է սպասարկման որակի բարելավմանը և  հաճախորդների հետ հետադարձ կապն ապահովելուն: Վստահության հեռախոսահամարը  հաճախորդներին հնարավորություն կտա ծառայությունների և սպասարկման վերաբերյալ իրենց գոհունակությունը, դժգոհությունները և առաջարկները հայտնել և ստանալ հետադարձ կապ:  Հաճախորդները կարող են նաև նամակ ուղղել ՀայՓոստի գլխավոր տնօրենի՝ [email protected] հասցեին:

Աղբյուր՝ «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայություն

14:47 Հայաստան
Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներից՝ ոսկե մեդալի արժանացած ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը մեկ տարի ամսական կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն ու Համլետ Կարայանը, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից ու «Քվանտ» վարժարանից, կստանան 10.000-ական դրամ կրթաթոշակ: Իսկ բրոնզե մեդալակիրներ Ալլա Ավետիսյանին (Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց) և Արման Հայրապետյանին (Հերացի» ավագ դպրոց),  ամեն ամիս շնորհվել է 7500-ական դրամ կրթաթոշակ:  

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

14:30 Աշխարհում
Հնդկաստանում պայթուցիկով անօդաչու թռչող սարք են խոցել

Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի Կանաչակ շրջանում Պակիստանի հետ սահմանի մոտակայքում խոցվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որի վրա հայտնաբերվել է 5 կիլոգրամ պայթուցիկ նյութ, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը: Հաղորդվում է, որ անօդաչուն հայտնաբերվել է չորեքշաբթի օրը Սատվարի շրջանում, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք նկատվել է Ջամու ավիաբազայի մոտ հուլիսի 16-ին:

Աղբյուր՝ ria.ru

14:09 Աշխարհում
Հաիթիում սպանված նախագահ Մոիզի հուղարկավորությունն անցկացվում է խստացված անվտանգության ներքո

Նախատեսված էր, որ սգացողները ուրբաթ օրը հրաժեշտ կտան Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզին՝ երկու շաբաթ անց նրա սպանությունից, որը ցնցեց աղքատության, կոռուպցիայի և քաղաքական անկայունության մեջ մխրճված երկիրը: Մոիզը, ով հուլիսի 7-ի վաղ առավոտյան, 53 տարեկանում գնդակահարվեց իր տանը, կհուղարկավորվի Կապ Հաիթիենում՝ իր հայրենի հյուսիսային շրջանի գլխավոր քաղաքում:

Աղբյուր՝ france24.com

13:58 Աշխարհում
Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 51-ի

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 400,000 մարդ է տարհանվել անվտանգ շրջաններ:

Աղբյուր՝ tass.ru

13:35 Հայաստան
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական  ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայոց պատմության դասավանդում, հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում, վերապատրաստում տնօրենների համար:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

13:22 Աշխարհում
Չինաստանը դարձել է իրաքյան նավթի թիվ մեկ սպառողը

Չինաստանը դարձել է իրաքյան նավթի համար մեկ շուկան, հուլիսի 22-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Մազհար Մուհամեդ Սալիհի ֆինանսական խորհրդականը, հայտնում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը:

Աղբյուր՝ eadaily.com

13:12 Աշխարհում
Ղազախստանն առաջին անգամ ուղղակի ընտրություններ կանցկացնի՝ գյուղերում համայնքապետեր ընտրելու համար

Ղազախստանի գյուղական շրջանների մեկ երրորդի ընտրողները կիրակի օրը առաջին անգամ ուղղակիորեն կընտրեն իրենց համայնքապետերին, ինչը Կենտրոնական Ասիայի նավթով հարուստ երկրում քաղաքական բարեփոխումների զգուշավոր ծրագրի առաջին քայլերից մեկն է: Ավելի քան 2000 թեկնածուներ պայքարում են նախկին ԽՍՀՄ հանրապետության համայնքապետի 729 աթոռների համար:

Աղբյուր՝ reuters.com

12:50 Աշխարհում
Ուկրաինայում զորավարժությունների ընթացքում տանկը «կրակել» է մասնավոր տան ուղղությամբ

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել «Cossack Mace-2021» զորավարժությունների ընթացքում Նիկոլաևի շրջանում արկերի պայթյուններից հետո, հաղորդում է հարավային շրջանի ռազմական և պաշտպանության հատվածի մասնագիտացված դատախազության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հուլիսի 22-ին «Շիրոկի Լան» հրաձգարանում T-64 տանկերից կրակոցներ են իրականացվել շարժման ընթացքում: Արկերի պայթյունները գրանցվել են բնակավայրից ոչ հեռու և մասնավոր տան տարածքում:

Աղբյուր՝ ria.ru

12:38 Աշխարհում
Netflix-ը հաստատում է անցումը տեսախաղերին

Netflix-ը հաղորդել է բաժանորդների աճի ամենամեծ դանդաղեցման մասին վերջին ութ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ մարդիկ դուրս եկան կորոնա սահմանափակումներից: Այսպիսով, ընկերությունը իր թեմատիկայում նոր գրավչություն է ավելացնում տեսախաղերով: Հոսքային մեդիայի հսկան երեքշաբթի հայտարարեց որ վիդեոխաղեր կառաջարկի որպես իր բաժանորդային պլանների մի մաս՝ առանց հավելյալ ծախսերի: Ծառայության մեկնարկի ժամկետների մասին դեռ չեն հայտնել:

Աղբյուր՝ apnews.com

12:15 Հայաստան
Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆինանսական կրթման ծրագիրը

ՀՀ կառավարության՝ հուլիսի 22-ին կայացած նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Որոշման ընդունումը պայմանավորված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ այն վերանայելու անհրաժեշտությամբ․ դա ամրագրված է 2014 թվականին Կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն  

12:02 Աշխարհում
Գերմանացի դերասան Աուգուստ Դիլը կմարմնավորի Վոլանդին համանուն ռուսական ֆիլմում

Աուգուստ Դիլը կխաղա Վոլանդի դերը համանուն ռուսական ֆիլմում, որը նկարահանվում է «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է նախագծի մամուլի ծառայությունը: Ռեժիսոր Միխայիլ Լոքշինի «Վոլանդ» ֆիլմի նկարահանումները կտևեն մինչև հոկտեմբերի վերջ:

Աղբյուր՝ tass.ru

11:46 Աշխարհում
Ալոյանը Մոսկվայում կայացած մրցաշարում հաղթեց տանզանիացի Յոհանային

Ազգությամբ եզդի ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը 7-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: 52.16 կգ քաշային կարգում կայացած 10 ռաունդանոց մենամարտում նա դատավորի որոշմամբ հաղթեց տանզանիացի Մչանջա Յոհանային: Ընդհանուր առմամբ, 32-ամյա Ալոյանն այժմ ունի յոթ հաղթանակ (մեկը՝ նոկաուտով) և մեկ պարտություն:

Աղբյուր՝ tass.ru

11:30 Աշխարհում
Էրիկ Քլեփթոնը հրաժարվում է ելույթ ունենալ համերգասերների պատվաստումներ պահանջող վայրերում

Բրիտանացի աշխարհահձչակ ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը հայտարարել է, որ ինքը ելույթ չի ունենա որոնք պահանջում են այցելուների ամբողջական պատվաստում Covid-19-ի դեմ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ սեպտեմբերից ակումբներում և ժամանցի այլ վայրերում պետք է ցուցադրվեն պատվաստումների ապացույցներ: Քլեփթոնը նշել , որ ինքը ելույթ չի ունենա այնտեղ, որտեղ կա «խտրականորեն ընտրված հանդիսատես»:

Աղբյուր՝ bbc.com

11:12 Աշխարհում
ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի հրաժարվի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների կիրառումից

Միացյալ Նահանգները մտադիր չեն հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ որևէ սահմանափակող և այլ նմանատիպ գործիքներից՝ չնայած Գերմանիայի հետ կնքված գործարքին, որի նպատակն էր լուծել տարաձայնություններն այս ծրագրի վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: Միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ նման միջոցառումները չեն դադարեցնի գազատարի կառուցումը, նշել է Փրայսը:

Աղբյուր՝ tass.ru

10:58 Հայաստան
«Հանդիպում Երևանում». Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտներ

Հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող հայ տաղանդավոր երաժիշտներ Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր)։ Նրանք հանդես կգան դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիա «Ֆրանչեսկա դա Ռիմինի» ստեղծագործությունը։

Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 

10:40 Աշխարհում
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Կուբայի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել կուբացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց պնդմամբ, մարդու իրավունքների ոտնահարումներ են կատարել հուլիսի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քայլը կատարվեց ծագումով կուբացի ամերիկացիների և քաղաքական գործիչների ճնշման ֆոնին`արձագանքելու ռեժիմի դեմ բողոքներին: ԱՄՆ-ն նաև ուսումնասիրում է կղզում ինտերնետ հասանելիությունը բաց պահելու եղանակները:

Աղբյուր՝ bbc.com

10:31 Աշխարհում
Կալուգայում կատաղության կարանտին է հայտարարվել

ՌԴ Կալուգայի մարզում հայտարարվել է կատաղության կարանտին այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է վարակված աղվեսի դիակ, ասվում է տարածաշրջանի նահանգապետի հուլիսի 22-ի հրամանագրում: Կարանտինը կտեւի 60 օրացուցային օր՝ հիվանդացած վերջին կենդանու դիակը ոչնչացնելուց հետո, նշվում է փաստաթղթում: Կարանտինն արգելում է, մասնավորապես, կենդանիների մասնակցությամբ տոնավաճառների և ցուցահանդեսների անցկացումը, կենդանաբանական այգիների համար վայրի կենդանիներ որսալը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Հայաստան
Հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է ապահովել  Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։

Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

21:09 Աշխարհում
Անգելա Մերկելը խոստանում է շարունակել պաշտպանել քրդերին ու եզդիներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստացավ պաշտպանել քրդերին ու եզդիներին: Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ իր համար կարևոր է օգնությունը քրդերին և եզդիներին: Այս հայտարարությունը Մերկելը արեց Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որում իր իրավահաջորդը Արմին Լաշետն է՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայիս ղեկավարը:

Աղբյուր՝ eadaily.com

20:46 Աշխարհում
«Թալիբան» շարժումը հայտարարել է Թուրքմենստանի ու Իրանի հետ սահմանը լիովին վերահսկելու մասին

«Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ շարժումը վերահսկում է Թուրքմենստանի ու Իրանի հետ ամբողջ սահմանը:

Աղբյուր՝ ria.ru

20:35 Աշխարհում
Չինաստանի ջրհեղեղները խճճել են մատակարարման շղթաները

Ջհեղեղները, որոնք ծածկել են Կենտրոնական Չինաստանը և ողողել խոշոր տնտեսական և տրանսպորտային հանգույցները, սպառնում են տարբեր ապրանքների մատակարարման շղթաներին: Հինգշաբթի օրը մասամբ վերականգնվել է էլեկտրաէներգիան, որոշ գնացքներ և չվերթներ վերագործարկվել են, սակայն վերլուծաբանների կարծիքով`խափանումը կարող է տևել մի քանի օր` բարձրացնելով գները և դանդաղեցնելով բիզնեսը խիտ բնակեցված Հենանում և հարակից նահանգներում:

Աղբյուր՝ reuters.com

18:15 Աշխարհում
«Էվերթոնը» երրորդ պայմանագիրն է կնքում. Դեմարայ Գրեյը տեղափոխվում է «Լևերկուզենից»

Պրեմիեր լիգայի թիմերից «Էվերթոնը» այս ամառ ստորագրել է իր երրորդ պայմանագիրը: Ակումբ է տեղափոխվում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Դեմարայ Գրեյը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ակումբը: «Լեսթերի» նախկին 25-ամյա նախկին վինգերը երեք տարվա պայմանագիր է կնքել՝ չորրորդի տարբերակի հնարավորությամբ, և կտեղափոխվի՝ Բունդեսլիգայում անցկացնելով ընդամենը 6 ամիս:

Աղբյուր՝ france24.com

18:02 Աշխարհում
Աֆղանստանում թալիբների հրթիռը խոցել է բնակելի շենքը. կա 5 զոհ

Թալիբ գրոհայինները հրթիռակոծել են Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգի գյուղերից մեկը՝ սպանելով ընտանիքի հինգ անդամների, այդ թվում՝ երեխաների: Եվս երկուսը վիրավորվել են:

Աղբյուր՝ korrespondent.net

17:52 Աշխարհում
Ստաս Պիեխան հայտնել է ցանկալի պատժի մասին՝ իր որդու նկատմամբ բռնություն գործադրած կնոջ համար

Պիեխան ասել է, որ ցանկանում է համարժեք պատիժ այն կնոջ համար, ով ծեծել է իր յոթնամյա որդուն և նախկին զոքանչին: «Այս պարագայում ես հատուկ ցանկություններ չունեմ, պարզապես ուզում եմ, որ նա ստանա առավելագույն պատիժ՝ համարժեք իր գործողություններին երեխայի և տարեց կնոջ նկատմամբ, որոնց նա ծեծել է»,- նշել է Պիխան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ յոթամյա Պետյային ծեծի են ենթարկել, երբ նա մոր և այլ հարազատների հետ հանգստանում էր Սանկտ Պետերբուրգի մերձակա Ռոշչինո ավանում:

Աղբյուր՝ ria.ru

17:31 Աշխարհում
«Ատլետիկոյի» նախագահի կարծիքով երկրպագուները չեն ների Գրիզմանին «Բարսելոնա» տեղափոխվելու համար

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ մադրիդցիները չեն ների ակումբին, եթե հարձակվող Անտուան Գրիզմանը վերադառնա: Հուլիսի 16-ին հաղորդվեց, որ հարձակվողը մոտ է «Ատլետիկո» վերադառնալուն: Գրիզմանը «Ատլետիկոյում» է խաղացել 2014-ից 2019 թվականներին: Իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024-ի ամռանը:

Աղբյուր՝ sport-express.ru

17:25 Աշխարհում
ՀՀ Առողջապահության նախարարության պատվիրակությունն Աթենքում է

Հայաստանի պատվիրակությունը Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Քննարկվել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում` հասարակության` համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:

Աղբյուր՝ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}