Օրվա կադր 01.11.18

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

19:40 01/11/2018

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:31 Աշխարհում
ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում տեղի է ունեցել օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիր Ք. Պետրոսյանի կիսանդրու բացումը

Բացման խոսքով հանդես է եկել Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Ս. Օրդույանը:
Մամուլի հաղորդագրություն

19:16 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը մասնակցել է ՄԻՊ- ի ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը

Քննարկումը կազմակերպվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։ Ա. Զեյնալյանը կարևորել է 2017 թվականին հաստատված ծրագրում հանրային քննարկումների պարբերական անցկացման ինստիտուտը ներդնելու քայլը՝ վստահեցնելով, որ ՄԻՊ ոլորտում հանրային քննարկումները նպաստում են քաղաքացիական հասարակության կողմից պետական մարմինների իրագործած աշխատանքի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

19:00 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լ. Առաքելյանի նախաձեռնությամբ հանդիպում է կայացել հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված

հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի քննությունների սահմանված շեմը չհաղթահարած այն հավակնորդների հետ, ովքեր համաձայն չեն քննության արդյունքների հետ: Հանդիպմանը հրավիրված 14 հավակնորդներից ներկայացել է 4-ը: Քննարկվել են բոլոր վիճահարույց հարցերը և բոլոր տարընթերցումներին տրվել են հստակ պարզաբանումներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

18:20 Հայաստան
Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով ԵՊԲՀ վարչական մասնաշենքի նախասրահում նոյեմբերի 19-ին և 20-ին 13:00-ին կանցկացվի դոնորագրման հավաքագրման ակցիա,

որի արդյունքում յուրաքանչյուր ցանկացող կարող է կամավորագրվել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և անհրաժեշտության դեպքում հետագայում փրկել մեկ այլ մարդու կյանք:
Նշենք, որ ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ:
Մամուլի հաղորդագրություն

17:53 Հայաստան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գ. Բաղրամյանն ընդունել է «Աքսիոնա» ընկերության ներկայացուցիչներին

Վերջիններս մտադրություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան: Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք բոլոր ծրագրերը, փորձ է արվել գտնել համագործակցության փոխշահավետ եզրեր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այժմ իրականացվում են քամու ներուժի չափման աշխատանքներ:
Աղբյուր՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
 

17:40 Աշխարհում
Հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործման և դրանց նկատմամբ կայունության դեմ աշխարհում իրականացվող պայքարի իրազեկման մեկշաբաթյա արշավի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր

հանդիպում-քննարկում ֆերմերների, անասնաբույժների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանը:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

17:12 Հայաստան
Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված, դիտարկել իրականացված աշխատանքները։ Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ը՝ Ջրաշենով։ Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:
Աղբյուր՝ mtcit.am

17:00 Հայաստան
Անց է կացվել «Ածխաջրածնային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատում» սքրինինգային ծրագիրը,

որն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Մեկ տարի տևողությամբ ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2000 քաղաքացի: Ծրագրի նախնական արդյունքների ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են համաբուժարաններում մինչ օրս կատարված ուսումնասիրություններն ու արձանագրված ցուցանիշները: Նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերի և Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի հետ համատեղ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:33 Հայաստան
Փոխվարչապետի պաշտոնակատար Մ. Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վ. Նիկիշինան արդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման

և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին: Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև առաջիկայում մեկնարկող բանակցությունների կազմակերպման աշխատանքներին: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հանդես է գալու որպես հիմնական համակարգող:
Աղբյուր՝ gov.am

14:30 Հայաստան
22 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 1.215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,

իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.732.500 ՀՀ դրամ։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

10:42 Աշխարհում
ԱՄՆ Միսիսիպի նահանգում ավտոբուս է շուռ եկել

Պատահարի հետևանքով ավելի քան 40 մարդ վնասվածք է ստացել:

10:12 Հայաստան
Մեկնարկում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը,

որի նպատակն է աջակցելու թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացման միջոցով:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

18:20 Հայաստան
ԵՊԲՀ «Մուրացան» բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Նկարները ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաների աշխատանքն են, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար: Ցուցահանդեսին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի տիկինը՝ Ա. Հակոբյանը: Ցուցահանդեսի ավարտից հետո հիվանդանոցի դահլիճում տեղի է ունեցել «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» խորագրով միջոցառում ՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան՝ նոյեմբերի 14-ին:
Մամուլի հաղորդագրություն

 

 

18:06 Հայաստան
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգը. կառավարման խորհուրդների ձևավորման, գործառույթների սահմանման և տնօրենների ընտրության կարգերի վերանայված մոտեցումների ներկայացումը: Փոխնախարարը նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում այսօր առկա են խնդիրներ, որոնք վերանայելու և լուծելու համար կարող են դիտարկվել մի քանի մոտեցումներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:12 Աշխարհում
Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիա է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի գլխավորած պատվիրակությունը

Գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը Բուլղարիայի պաշտպանության նախարար Կ. Կարակչանովի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ա. Բոթսևի հետ քննարկել է հայ-բուղարական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են փոխգործակցության շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել համագործակցության զարգացան հեռանկարները:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈւ

16:33 Հայաստան
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շ. Շարփին

Քննարկվել են ՄԱԿ-ի գրասենյակի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Շ. Շարփը վերահաստատել է համագործակցային ծրագրերին և միջոցառումներին օժանդակելու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանձնառությունը:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

Տեսանյութեր

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ
12:16 16/11/2018

Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը ադրբեջանական գնդակոծությունների առնչությամբ

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}