Ֆրանկոֆոնիա օր 5. ԶԱզնավուրային աշուն

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

00:00 12/10/2018

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
Գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել է խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով,

որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցել են մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

18:29 Հայաստան
«Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի մասնակիցներն ընդունել են բանաձև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքներում հանքարդյունաբերության հետևանքով

շրջակա միջավայրի աղտոտվածության և առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ: Համաժողովն անց է կացվել «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում, որն իրականացրել են չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հասարակական կազմակերպության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները: Բանաձևն ուղարկվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Աղբյուր՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

18:20 Հայաստան
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է

ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման մասին: Նա գրել է, որ այսօր Խորհրդարանում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Ա. Հարությունյանը նաև հայտարարել է, որ 2021թ.-ի Արցախի պետական բյուջեի միջոցները թույլ կտան հանրապետությունում նվազագույնի հասցնել աղքատության մակարդակը:
Աղբյուր՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջ

17:12 Հայաստան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան լսարանում նշվել է Արաբերենի միջազգային օրը

Արաբագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գ. Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Մարգարովը և այլք: Արաբագիտության բաժնի ուսանողները միջոցառման ընթացքում հադես են եկել երաժշտական համարներով, ներկայացրել են իրենց շարադրությունները արաբական որևէ ավանդույթի՝ միմյանց ողջունելու, սուրճ մատուցելու, հյուրընկալության, վրեժխնդրության մասին:
Մամուլի հաղորդագրություն

17:00 Հայաստան
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացումը,

որին ներկա են եղել ՀՀ- ում Արգենտինայի դեսպանը, Համալսարանի ռեկտորը, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Ա. Հակոբյանը, համալսարանի դասախոսական կազմը և այլք: Արգենտինական կենտրոնը հնարավորություն կտա իսպաներեն ուսումնասիրող ուանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իսպանական և լատինամերիկյան մշակույթով, լեզուներով և գրականությամբ, այցելել և օգտվել կենտրոնի ծառայություններից: Կենտրոնը նախատեսված է նաև սեմինարների, անհատական աշխատանքների, ինչպես նաև հեռահար ծրագրերի իրականացման համար: Արգենտինական կենտրոնի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է «Կոնվերս» Բանկի աջակցությամբ:
Մամուլի հաղորդագրություն

16:20 Աշխարհում
Դեկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վ. Սինկյավիչիուսի հետ

Անդրադարձ է կատարվել 2019թ․ ընթացքում հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետներին, քննարկվել են տնտեսական համագործակցության ուղղություններն ու նոր ոլորտներ ներգրավելու հնարավորությունները:
Աղբյուր՝ mfa.am

15:17 Աշխարհում
Դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝

Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին: Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն: Հայաստանը, Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը դեմ են քվեարկել:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն

15:05 Հայաստան
Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Լոռիում և Շիրակում հումանիտար օգնություն է տրամադրել կարկտահարությունից տուժած 4000-ից ավելի բնակչի

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը հաջողությամբ ավարտել է հումանիտար օգնության բաշխումը կարկտահարությունից առավել տուժած Լոռու մարզի Դսեղ և Շիրակի մարզի Հառիճ, Առափի և Ոսկեհասկ համայնքներում: Ծրագրի իրականացման շրջանակում 4260 մարդ ստացել է մեկական պարկ ալյուր և արևածաղկի ձեթ, որը կապահովի յուրաքանչյուր ընտանիքի սնունդն առաջիկա 3 ամիսների համար:
Մամուլի հաղորդագրություն

14:42 Աշխարհում
Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է ՀՀ ոստիկանության պետ Վ. Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը

Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գ. Գախարիան: Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:
Աղբյուր՝ police.am

13:41 Աշխարհում
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Է. Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի

կողմերի 24-րդ համաժողովին, որին ներկա են եղել 200 երկրի 30 հազարից ավել պատվիրակ։ Մասնակից երկրները ստորագրել են երեք հռչակագիր՝ ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման, անտառածածկ տարածքների ավելացման և էլեկտրամոբիլների շահագրոծումը խթանման վերաբերյալ։ Դեկտեմբերի 11-ին ստորագրվել է ՀՀ և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Հայաստանի պատվիրակությունն անց է կացրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացվել են Հայաստանի բնապահպանության, մասնավորապես կլիմայական գործընթացների շրջանակներում կատարվող քայլերը։
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
 

13:25 Հայաստան
Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տ. Արսեն քահանա Միրզոյանը, ազատվելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ուսման է կոչվել Գերմանիայում

2018 թվականին արտերկրի բարձրագույն կրթական հաստատություններ ուսումնառության է մեկնել Մայր Աթոռի կառույցներում ծառայող երեք եկեղեցական և մեկ աշխարհական:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

11:28 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը ծանոթացել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աշխատանքային պայմաններին

Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև նախկին «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և քննարկել հիմնանորոգման դեպքում դրա վերագործարկմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա. Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հետևել ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի նորոգման աշխատանքներին: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել:
Աղբյուր՝ ՀՀ արդարադատության նախարարություն

18:29 Հայաստան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը,

որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ս.թ. հոկտեմբերի 31-ին հայտարարված մրցույթի մասնակցության հայտերը: «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել Գեղամ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու և գործադիր տնօրենի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

18:20 Աշխարհում
Բելառուսում ՀՀ դեսպան Ա. Ղևոնդյանը և Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալ Օ.Կրավչենկոն մտքեր են փոխանակել

եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվել է երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Աղբյուր՝ mfa.am

18:17 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանը, կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկվել են կառավարության կողմից նախաձեռնած պետական կառույցների օպտիմալացման ծրագրին վերաբերող մանրամասներ։
Աղբյուր՝ mtcit.am

17:40 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները պետք է վերանայվեն.

աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է Երևանի քաղաքապետը: Հ. Մարությանը նշել է, որ ոլորտ առ ոլորտ անհրաժեշտ է լիարժեք պատկեր ունենալ աշխատակիցների անվանացանկի ու զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա բացահայտելու ու բացառելու բոլոր այն դեպքերը, երբ որոշ կառույցներում գրանցված են մարդիկ, որոնք չեն էլ հաճախում աշխատանքի: Քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:25 Աշխարհում
Մարդիկ, որոնց Բրեդ Փիթը տներ է նվիրել, դերասանին դատի են տվել

Որոշ վրդովված բնակիչներ ենթադրել են, որ 54- ամյա դերասանն անձամբ պատասխանատու է այն բանի համար, որ իր բարեգործական հիմնադրամն անորակ տներ է առաջարկել:

17:00 Արցախ
Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գ. Բաղունցի հեղինակած՝

«Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Աղբյուր՝ nankr.am

16:35 Հայաստան
Դեկտեմբերի 11-ից 14-ն Արդարադատության ակադեմիայում անց է կացվել «Կանանց դերը արդարադատությունում» թեմայով համաժողով,

որը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը և ընդգծել նրանց դերը արդարադատության ոլորտում: Քառօրյա համաժողովին մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, քննիչներ և իրավապահ այլ մարմինների կին աշխատակիցներ, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած, արդարադատության ոլորտում ձեռքբերումներ և դրական փորձ ունեցող չորս կին փորձագետ:
Աղբյուր՝ police.am

Տեսանյութեր

Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան
17:58 18/12/2018

Ո՞րն է պատճառը անձին պահել անազատության մեջ, երբ բացակայում են կալանքի հիմքերը. Գրիգորյանի փաստաբան

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}