2017-ը՝ Panorama.am- ի լուսանկարներում

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

17:29 29/12/2017

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:53 Հայաստան
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին այս տարի ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղադրել արևային կայաններ, ինչպես նաև իրականացնել շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրեր: 2018 թվականի հունվարի 19-ին արդեն իսկ hայտարարվել է մրցույթ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կայանի տեղադրում և շենքի վերանորոգում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով: Մրցույթների հայտարարություններին կարելի է ծանոթանալ gnumner.am կայքում:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

 

16:20 Հայաստան
Տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»

ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը, որը նախագահել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դ. Մարիյասինը: Քննարկվել են չեխական Dekonta ընկերության ներկայացրած Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի մաքրման երեք հիմնական տարբերակները։
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

13:40 Հայաստան
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է

մինչև 2018թ. փետրվարի 6-ը: Հայտերն ընդունվում են ՀՀ ոստիկանության պետի 2013թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն: Հայտ կարող են ներկայացնել ՀՀ- ում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:
Աղբյուր՝ police.am

19:00 Աշխարհում
Հունվարի 21-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Ա. քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝

նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդել է խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողություն՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից: Արարողությանը հանդես են եկել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Ե. Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Ա. Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ mfa.am

18:33 Աշխարհում
Լեհաստանում ՀՀ դեսպան Է. Ղազարյանը և Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Կարդինալ Կ. Նիչն անդրադարձ են կատարել Լեհաստանի հայ համայնքին առնչվող հարցերին,

որի ընթացքում դեսպան Ղազարյանը Կարդինալին տեղեկություններ է ներկայացրել 2017թ. ընթացքում հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների և միջոցառումների մասին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

18:06 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքները

Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Աղբյուր՝ harkadir.am

17:12 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը մասնակցել է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կայացած ուսանողական սպորտի, առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի հիմնախնդիրներին նվիրված քննարկմանը: Լ. Վահրադյանը ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մասսայական սպորտի, այդ թվում նաև՝ ուսանողական սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: ՀՊՏՀ-ում կայացած քննարկմանը մասնակցել են նաև բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների վարիչներ, մարզական ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

17:00 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 22-ից 24-ը ներկա կգտնվի Լոնդոնում կայանալիք Կրթության համաշխարհային համաժողովին, որին կմասնակցի 96 երկրի ներկայացուցիչ

Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ կքննարկեն այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք վերաբերում են կրթության որակի բարելավմանը և պայմանավորված են սոցիալ-տնտեսական զարգացման գործում կրթության դերի բարձրացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում են նաև քննարկումներ՝ ուղղված կրթության համակարգում համընդհանուր հավասարության ապահովմանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

16:33 Հայաստան
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Տեսանյութն՝ այստեղ 
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

16:20 Հայաստան
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ 01.01.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը,

որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների շարքում է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ա. Բ.-ն: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԱԻՆ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}