WCIT-2019-ը Երևանում,օր երկրորդ

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

22:16 08/10/2019

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:20 Հայաստան
Փոխվարչապետ Տ. Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Փոխվարչապետը նշել է, որ կառավարության կարևորագույն խնդիրներից է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, մասնավորապես վարչարարության պարզեցումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների ավտոմատացումը և թվայնացումը, պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության ապահովումը, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատումը։ Իսկ այս գործընթացներում մեծ է էլեկտրոնային գործիքների դերը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

 

18:09 Հայաստան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով

և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը: Նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում՝ աջակցությունն ուղղելով այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկել է խնդիրը ՀՀ Շիրակի մարզպետի հետ, ինչի արդյունքում արդեն իսկ մեկնարկել է հաստատությունում խնամվող երեխաների կարիքների գնահատման գործընթացը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

18:06 Հայաստան
«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Բախվել են «Volkswagen» (վարորդ` Մհեր Ա., ծնված 1989 թ.), «BMW M» (վարորդ՝ Եփրեմ Ա., ծնված 1960 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արմեն Թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են «BMW M» մակնիշի ավտոմեքենան:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:53 Աշխարհում
ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև՝ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են եկել ըմբշամարտ, ձյուդո, կողմնորոշում տեղանքում և մարմնամարզություն մրցաձևերում: Հայ մարզիկները գրանցել են բավականին բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտիկ Մհեր Մարկոսյանը և մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

17:41 Հայաստան
Զինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է

մարտավարամասնագիտական զորավարժություն։ Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

 

17:25 Հայաստան
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ

Զինծառայողները կատարելագործել են մարտական տարբեր իրավիճակներում հարձակողական գործողությունների կատարման ունակությունները, կրակ վարել տարբեր տրամաչափի զինատեսակներից:
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

15:30 Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 22 մլն դրամ հավելյալ ֆինանսավորում`

համընդհանուր ներառական կրթության արդյունավատ իրականացման նպատակով: Նշված ֆինանսավորումից 17 մլն դրամը կհատակցվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին` հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական վերապատրաստումը կազմակերպելու համար: Իսկ 5 մլն դրամը նախատեսված է վերապատրաստող կազմակերպությունների առցանց հայտագրման և դասընթացների հայտարարությունների տեղադրման նոր համակարգ մշակելու, ներդնելու և սպասարկելու համար: Գումարը կհատակացվի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին»: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

15:27 Աշխարհում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող,

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին:
Աղբյուր՝ we.tl

13:40 Աշխարհում
Փարիզում և Սեն Դենիում 2015 թվականի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված երթ է կազմակերպվել

Սգո արարողության երթուղու վերջին կետը «Բատակլան» համերգասրահն է եղել, որտեղ ահաբեկիչների ձեռքով 90 հանդիսատես է մահացել:

12:43 Հայաստան
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյանին և Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզի պատվիրակությանը`

հանձինս նահանգապետ Գ. Միկովայի և նրա տեղակալ Դ. Դրաչևի։ Աստղադիտարանի կողմից հյուրերին ընդունել են տնօրեն Արեգ Միքայելյանը և փոխտնօրեն Հայկ Հարությունյանը։ Հյուրերը ծանոթացել են աստղադիտարանի գործունեությանը, այցելել Վ. Համբարձումյանի տուն–թանգարան, 2,6 մ հայելու տրամագծով և 1մ հայելու տրամագծով աստղադիտակներ և քննարկել համագործակցության հեռանկարներ։ Նոյեմբերի 13–ին մեկնարկ է տրվել ՀՀ Արագածոտնի և ԲՀ Ստարա Զագորայի մարզերի միջև համագործակցությանը։ Ստարա Զագորայի մարզի պատվիրակության՝ Արագածոտնի մարզ կատարած եռօրյա այցի շրջանակներում կստորագրվի հուշագիր, որով հիմք կդրվի արդյունավետ համագործակցության:
Աղբյուր՝  Բյուրականի աստղադիտարան

17:57 Հայաստան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տ. Խաչատրյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վ. Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը

Քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։ Քննարկվել են նաև ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Վ. Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում:
Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

16:20 Հայաստան
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կբացվի Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 526 երեխա։ Համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաները։ Միջոցառումը կկայանա 13:30- ին:
«Մուրացան»  համալսարանական հիվանդանոց

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}