Կարմիրը. աշնան գույները Հայաստանում

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

20:45 13/10/2021

Share |

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:52 Տարածաշրջան
ՌԴ ԱԳՆ-ն Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով հանդիպման հարցի շուտափույթ լուծում է ակնկալում

Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման անցկացումը «կարճաժամկետ հեռանկարների» հարց է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնել մասնակցել նման քննարկումներին, նշել է Ռուդենկոն։

Աղբյուր՝ tass.ru

17:32 Աշխարհում
Հարավային Աֆրիկայից Նիդերլանդներ ժամանած տասնյակ մարդկանց Covid թեստերը դրական են

Հոլանդիայի իշխանությունները հայտնում են, որ  61 մարդ, ովքեր երկու չվերթով Ամստերդամ են ժամանել Հարավային Աֆրիկայից, Covid-19-ի դրական թեստ են հանձնել: Նրանց մեկուսացրել են Շիպհոլ օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցում։ Նրանք եղել են մոտ 600 ուղևորների թվում, որոնք ժամանելուց հետո մի քանի ժամ պահվել են՝ վիրուսի թեստավորման համար: Լրացուցիչ թեստավորում է անցկացվում՝ պարզելու, արդյո՞ք նոր տարբերակի՝ «Omicron»-ի դեպքեր չկան:

Աղբյուր՝ bbc.com

16:58 Աշխարհում
Հրապարակվել է «Սուրբ ծննդյան վերջին գնացքը» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութը հրապարակվել է Sky TV-ի YouTube-ի ալիքում։ Ֆիլմի սյուժեն տեղի է ունենում 1985 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին Sky Cinema վիդեոծառայությունում։

Աղբյուր՝ kulturomania.ru

15:51 Աշխարհում
«Գազպրոմի» վերջնագրից հետո Մոլդովան մարել է պարտքը

Մոլդովան փակել է «Գազպրոմին» 74 միլիոն դոլար պարտքը՝ ռուսական ընկերության ուլտիմատումից հետո։ Այս մասին հայտնում է «Մոլդովագազ»-ի մամուլի ծառայությունը։

Աղբյուր՝ lenta.ru

15:43 Աշխարհում
«Արվեն» փոթորիկը տասնյակ հազարավոր բրիտանացիների զրկել է էլէկտրաէներգիայից

Տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Բրիտանիայում շաբաթ գիշերը մնացել են առանց էլեկտրականության: «Արվեն» փոթորիկը մոտ 160 կմ/ժ արագությամբ ուժեղ քամիներ է առաջացրել երկրի որոշ հատվածներում:

Աղբյուր՝ reuters.com

15:17 Աշխարհում
Ճապոնիայի վարչապետը ուժեղացնում է պաշտպանությունը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան վերահաստատել է իր խոստումը՝ դիտարկել «բոլոր տարբերակները», ներառյալ՝ թշնամու բազաներին հարվածելու ներուժ ձեռք բերելը՝ երկիրը պաշտպանելու համար՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքների պայմաններում:

Աղբյուր՝ aljazeera.com

13:59 Աշխարհում
Բրիտանիայում 12 ոստիկան է տուժել ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգություններից

Մեծ Բրիտանիայի Լեսթերշիր քաղաքում 12 ոստիկան է վիրավորվել, 7 ֆուտբոլասեր կալանավորվել է: Երկու ոստիկան հոսպիտալացվել են: «Քինգ Փաուեր» մարզադաշտում ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, կայացել է Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպումը՝ անգլիական «Լեսթերի» և լեհական «Լեգիայի» միջև։ Բրիտանացիները 3։1 հաշվով հաղթել են լեհերին։

Աղբյուր՝ eadaily.com

13:39 Աշխարհում
Ադելի «30»-ը դարձել է 2021 թվականի ամենաարագ վաճառվող ալբոմը

«30»-ը առաջինն է՝ շրջանցելով Abba-ին և դառնալով տարվա ամենավաճառվող ալբոմը։ Չարթերի առաջին շաբաթվա 261,000 վաճառքով այն գերազանցել է շվեդական փոփ խմբի «Voyage» ալբոմին, որը գրանցել է 204,000 վաճառք:

Աղբյուր՝ bbc.com

12:14 Աշխարհում
Covid-ի Omicron տարբերակը նոր պատվաստանյութի կարիք կունենա՞

Արտադրողներն արդեն փորձարկում են, թե ինչպես են իրենց պատվաստանյութերը գործում նոր հայտնաբերված «Օմիկրոն»-ի դեմ:

Աղբյուր՝ nbcnews.com

11:47 Աշխարհում
Պետրով-Վոդկինի նատյուրմորտը կլինի Sotheby's-ի ռուսական աճուրդի կենտրոնական լոտը

Կուզմա Պետրով-Վոդկինի, Հովհաննես Այվազովսկու և Իլյա Ռեպինի աշխատանքները կդառնան Sotheby's-ի ռուսական արվեստի աճուրդի թոփ լոտերը: Աճուրդը տեղի կունենա Լոնդոնում նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին: Նոյեմբերի 30-ին կայանալիք Ռուսական արվեստի աճուրդի կենտրոնական լոտը կլինի Կուզմա Պետրով-Վոդկինի խնձորներով նատյուրմորտը, որը գնահատվում է 2,5-3,5 մլն ֆունտ ստեռլինգ։

Աղբյուր՝ interfax.ru

11:37 Աշխարհում
Պերուում հնագետները առնվազն 800 տարեկան մումիա են հայտնաբերել

Հնագետների խումբը Պերուի կենտրոնական ափերի մոտ հայտնաբերել է մումիֆիկացված մարդու մնացորդներ: Մումիան, որի սեռը դեռ չի պարզվել, հայտնաբերվել է Լիմայի շրջանում, ուրբաթ հայտնել է հնագետ Պիտեր Վան Դալեն Լունան:

Աղբյուր՝ theguardian.com

10:59 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե ում չի կարելի սոխ ուտել

Բժիշկ և սննդաբան Մարիա Տիխոմիրովան ՌԻԱ Նովոստիին պատմել է սոխի օգտակար հատկությունների մասին և զգուշացրել, թե որ հիվանդությունների առկայության դեպքում չի կարելի օգտագործել այս մթերքը։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում պետք է խուսափել սոխ ուտելոց, ասել է նա։

 

10:40 Աշխարհում
Կյանքից հեռացել է երաժշտական թատրոնի լեգենդ Սթիվեն Սոնդհայմը

91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի լեգենդար կոմպոզիտոր և երգահան Սթիվեն Սոնդհայմը։ Նրա փաստաբանը New York Times-ին հայտնել է, որ Սոնդհեյմը մահացել է ուրբաթ օրը Կոնեկտիկուտ նահանգի Ռոքսբերի քաղքի իր տանը: Նյու Յորքում ծնված կոմպոզիտորը արժանացել է ութ Գրեմմիի, ինը Թոնիի մրցանակների, Նախագահական ազատության մեդալի և մեկ Օսկար մրցանակի:

Աղբյուր՝ bbc.com

10:19 Աշխարհում
Կոսովոյում կրակել են դպրոցական ավտոբուսի վրա

Կոսովոյում՝ Չեռնոգորիայի հետ սահմանին, անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա: Սպանվել են երկու դեռահաս և երկու մեծահասակ: Հանցագործները դիմակներով են եղել: Բելգրադի մամուլը նշում է, որ սա կարող էր լինել սերբերի դեմ ուղղված սադրանք:

Աղբյուր՝ vesti.ru

19:32 Աշխարհում
Հոլանդը վերադարձել է «Բորուսիա» վնասվածքի ապաքինելուց հետո

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հայտնել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը ապաքինվել է վնասվածքից։  Մարզչի խոսքով՝ ֆուտբոլիստը թիմի հետ կմեկնի Բունդեսլիգայի 13-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղին, որը կկայանա նոյեմբերի 27-ին։ Այդուհանդերձ, Հոլանդը չի կարողանա մասնակցել ամբողջ հանդիպմանը և խաղադաշտ դուրս կգա միայն որոշ ժամանակով:

Աղբյուր՝ sport-express.ru

19:21 Աշխարհում
Ֆրանսիական Անթիլյան կղզիներում բախումների հետևանքով տուժել է 10 ոստիկան

Ֆրանսիայի անդրծովյան Մարտինիկա կղզում տասը ոստիկան վիրավորվել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, իսկ մի քանի լրագրողների ուղղությամբ կրակ է արձակվել՝ Covid-19-ի դեմ պատվաստման միջոցառումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Լրագրողները վիրավորում չեն ստացել:

Աղբյուր՝ france24.com

19:00 Աշխարհում
Բրայան Ադամսի մոտ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ COVID-19 է հաստատվել

Կանադացի հայտնի ռոք երաժիշտ Բրայան Ադամսը հայտնել է, որ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով: «Ես նոր եմ ժամանել Միլան: Մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ COVID-ի դրական թեստ եմ հանձնել։ Գնում եմ հիվանդանոց։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է երգիչը իր Instagram-ում և կադրեր հրապարակել, թե ինչպես է շտապօգնության մեքենայով գնում հիվանդանոց։

Աղբյուր՝ gazeta.ru

18:50 Աշխարհում
Շվեյցարիայի արտգործնախարարի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում

Ինյացիո Կասիսին տեղափոխող ինքնաթիռը ՉԺՀ-ի ճանապարհին տեխնիկական խնդիրների պատճառով չնախատեսված վայրէջք է կատարել Նովոսիբիրսկում, այնուհետև թռել է Մոսկվա՝ անսարքությունները ամբողջությամբ վերացնելու համար, «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Նրա խոսքով՝ ինքնաթիռի վերանորոգումը կարող է տևել մեկ օր։
 

18:36 Աշխարհում
Իտալիան և Ֆրանսիան խորացնում են տնտեսական և պաշտպանական համագործակցությունը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ուրբաթ ստորագրված՝ երկկողմ համագործակցությունը ամրապնդելու համաձայնագիրը կամրապնդի նաև Եվրոպական միությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսին պաշտպանությունն է: Պայմանագիրը խորացնում է համագործակցությունը «կարևոր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև արդարադատություն, հետազոտությունից մինչև արդյունաբերություն»,- ասել է Դրագին մամուլի ասուլիսի ընթացքում:

Աղբյուր՝ apnews.com

18:13 Աշխարհում
«Ռիչարդ արքա»-ի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Բոբ Մարլիի մասին

Ռեժիսոր Ռեյնալդո Մարկուս Գրինը Collider-ին հայտնել է, որ կենսագրական ֆիլմ է պատրաստում ճամայկացի երաժիշտ Բոբ Մարլիի մասին։ Գրինի խոսքով՝ ֆիլմի սցենարի վրա աշխատում են ինքը և Զաք Բեյլինին, իսկ լեգենդար երաժշտի ավագ որդին՝ Զիգգի Մարլին, նախագծի պրոդյուսերն ու համադրողն է: Նա հավելել է, որ ֆիլմի գործողությունները սկսվում են 1976թ.-ից:

Աղբյուր՝ kulturomania.ru

18:07 Հայաստան
«Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո». համերգային երեկո՝ նվիրված Թարիվերդիևի 90-ամյակին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել է համերգային երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին: Համերգին կհնչեն Թարիվերդիևի սիմֆոնիկ ստեղծագործությունները և և կինոերաժշտության ընտրանին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ 

17:47 Աշխարհում
Բացվել է անճոռնի և խորհրդանշական հեռախոսներին նվիրված թանգարան

Ավելի քան 2000 հին և խորհրդանշական բջջային հեռախոսներ ցուցադրվում են նոր առցանց թանգարանում: Բջջային հեռախոսների թանգարանը ստեղծվել է ոլորտի վերլուծաբան Բեն Վուդի կողմից, ով որպես հոբբի հավաքել էր հազարավոր հեռախոսներ:

 

17:08 Աշխարհում
«ՊՍԺ»-ն մտադիր է Պոչետինոյին փոխարինել Զիդանով

«ՊՍԺ»-ի ղեկավարությունը դժգոհ է արդյունքներից և, ամենակարևորը, թիմի խաղից, ուստի ծրագրում է բաժանվել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից։ Արգենտինացի մարզչին, ամենայն հավանականությամբ, թույլ կտան աշխատել մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո նա կհեռացվի: Փոխարինողի հիմնական թեկնածուն Զինեդին Զիդանն է։ 49-ամյա ֆրանսիացին նախկինում խոսել է հայրենի երկրում աշխատելու իր ցանկության մասին։

Աղբյուր՝ korrespondent.net

16:58 Աշխարհում
Գալկինը պատմել է, թե ինչպես է հարբած Բասկովը երեք ինքնաթիռ բաց թողել

Կատակերգու Մաքսիմ Գալկինը «Bluff» շոուի ժամանակ պատմել է, թե ինչպես է երգիչ Նիկոլայ Բասկովը հարբածության պատճառով ուշացել երեք թռիչքից՝ երկուսը դեպի Մոսկվա, մեկը՝ ԱՄՆ:

Աղբյուր՝ gazeta.ru

16:19 Աշխարհում
Կորոնավիրուս. երկրները փակում են սահմանները Հարավային Աֆրիկայի նոր տարբերակի պատճառով

Ավելի ու ավելի շատ երկրներ են խստացնում իրենց ճանապարհորդական սահմանափակումները՝ այս շաբաթվա սկզբին Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերումից հետո: Գիտնականները դեռ շատ բան ունեն պարզելու այս տարբերակի մասին, սակայն կան մտավախություններ, որ այն կարող է լինել ամենավտանգավորը:

Աղբյուր՝ bbc.com

15:47 Աշխարհում
Ikea-ն փոքրիկ բնակարան է առաջարկում Տոկիոյում՝ ամսական 1 դոլարից պակաս գնով

Շվեդական Ikea մանրածախ առևտուրային ընկերությունը Ճապոնիայում դարձել է Տոկիոյում վարձակալության տրվող փոքրիկ բնակարանի սեփականատերը: 10 քմ մակերեսով բնակարանը գտնվում է Սինձյուկու շրջանում և կարժենա ամսական ընդամենը 99 իեն (0,86 դոլար), համաձայն Ikea-ի կողմից այս շաբաթ հրապարակված տեղեկատվության: Առկա է միայն մեկ սենյակ, այն ամբողջությամբ կահավորված է Ikea-ի կահույքով և սարքավորումերով։

Աղբյուր՝ cnn.com

15:14 Աշխարհում
«Էվերթոնը» բանակցություններ է սկսել Զախարյանի տրանսֆերի շուրջ

«Էվերթոնը» հետաքրքրված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնել է Tuttomercatoweb-ը։ Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել «Դինամոյի» հետ՝ հնարավոր գործարքի համար: 18-ամյա Զախարյանի հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է ավելի քան 10 մլն եվրո։

Աղբյուր՝ sport-express.ru

14:57 Աշխարհում
Բլոգերն ընկերուհուն 20 000 դոլարով ծաղկեփունջ է նվիրել

Ֆիլիպինցի բլոգեր Վոն Օրդոնիան իր ընկերուհուն տարեդարձի կապակցությամբ արտասովոր ծաղկեփունջ է նվիրել: Ծաղիկների փոխարեն այն բաղկացած էր թղթադրամներից։ Օրդոնիան, ով YouTube-ում 2 միլիոն բաժանորդ ունի, որոշել էր ընկերուհուն՝ Կառլինին, 27-ամյակի կապակցությամբ յուրահատուկ նվեր մատուցել։ Պատվիրված ծաղկեփունջը բաղկացած է 1 միլիոն ֆիլիպինյան պեսոյից (20.000 դոլար)։

Աղբյուր՝ gazeta.ru

14:01 Աշխարհում
Քովիդի նոր շտամի դեպք է գրանցվել Իսրայելում

Ուրբաթ օրը Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերել է Covid-19-ի նոր տարբերակի դեպք՝ մեծ թվով մուտացիաներով, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում: Եվս երկու դեպք հայտնաբերվել է «արտերկրից վերադարձած մարդկանց» մոտ, ասվում է զեկույցում. նրանք գտնվում են կարանտինում:

Աղբյուր՝ france24.com

13:54 Աշխարհում
Բուրյաթիայում մասնավոր կլինիկան հիվանդին 300 000 ռուբլի է վճարել՝ սխալ ախտորոշման համար

Ուլան-Ուդայում աղջիկը դիմել է քաղաքի մասնավոր կլինիկաներից մեկին՝ խալից արյունահոսության գանգատով: Բժիշկը որոշել է խալը հեռացնել լազերի միջոցով: Հեռացնելուց որոշ ժամանակ անց վերքը չի լավացել և սկսել է նորից արյունահոսել: Աղջիկը ստիպված է եղել դիմել այլ կլինիկա, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ավշային հանգույցների մելանոմայի մետաստազներ: Պացիենտը դատատրան է դիմել՝ բարոյական վնասի փոխհատուցման համար:

Աղբյուր՝ vesti.ru

13:05 Աշխարհում
Շրի Լանկայում անձրևների հետևանքով 14 մարդ է զոհվել

Շրի Լանկայում մեկ շաբաթվա տևած հորդառատ տեղումներն ու ուժեղ քամին 14 մարդու կյանք են խլել։ Մեկ մարդ համարվում է անհետ կորած: Ընդհանուր առմամբ եղանակային վատ պայմաններից տուժել է ավելի քան 100 000 ընտանիք, վիրավորվել է առնվազն 22 մարդ։

Աղբյուր՝ korrespondent.net

12:48 Տարածաշրջան
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում արցունքաբեր գազ է կիրառել կին ցուցարարների նկատմամբ

Հինգշաբթի օրը թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել՝ ետ մղելու հազարավոր մարդկանց, որոնցից շատերը եղել են կանայք, ովքեր դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ՝ նշելու Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը:

Աղբյուր՝ aljazeera.com

12:08 Աշխարհում
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 2000-ամյա բացառիկ իբերական թուր

Նախահռոմեական ֆալկատան՝ երկսայրի կոր սուրը, որն օգտագործել են իբերացիները մ.թ.ա. 5րդ-ից 1-ին դարերում, առգրավվել է 202 այլ հնագիտական նմուշների հետ այն բանից հետո, երբ Policía Nacional-ի աշխատակիցները այն հայտնաբերել են «հայտնի սոցիալական մեդիայի կայքում»: Սուրը, որը թվագրվում է մ.թ.ա. երրորդից առաջին դարերի միջև, հատուկ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ դրա շեղբը իր նախնական վիճակում է եղել:

Աղբյուր՝ theguardian.com

11:54 Աշխարհում
Նիկոլաս Մադուրոն այցելել է Կուբա՝ Ֆիդել Կաստրոյի մահվան տարելիցի կապակցությամբ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Կուբա՝ մասնակցելու հեղափոխական առաջնորդի մահվան հինգերորդ տարելիցին նվիրված Ֆիդել Կաստրոյի կենտրոնի բացմանը։ Նախագահին ուղևորության ժամանակ ուղեկցում է նրա կինը՝ Սելյա Ֆլորեսը։

Աղբյուր՝ ria.ru

11:43 Աշխարհում
Նայլ Ռոջերսն աճուրդի է հանել կիթառները՝ տաղանդավոր պատանիների համար

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր երաժշտական պրոդյուսեր և կիթառահար Նայլ Ռոջերսը աճուրդի կհանի իր կիթառները, մեքենաները և անձնական իրերը՝ գումար հավաքելու իր «We Are Family» հիմնադրամի համար: Կազմակերպությունը մենթորություն է տրամադրում տաղանդավոր դեռահասների համար ամբողջ աշխարհում: Աճուրդի հանվող կիթառներից մեկը Ռոջերսի հայտնի Hitmaker-ի կրկնօրինակն է։

Աղբյուր՝ bbc.com

11:20 Տարածաշրջան
Թուրքիայում հռոմեացի զինվորի 1800 տարվա երկաթե դիմակ են հայտնաբերել

Դիմակը հայտնաբերվել է հյուսիսային Քարաբյուք նահանգի Էսկիպազար շրջանում գտնվող հնագույն Ադրիանոպոլիս քաղաքում պեղումների ժամանակ։ Էսկիպազար քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ադրիանոպոլիսում պեղումները սկսվել են 2003 թվականին։

Աղբյուր՝ eadaily.com

10:58 Աշխարհում
Սուդանի Դարֆուր նահանգում բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Պաշտոնյաները հայտնել են, որ առնվազն 35 մարդ է զոհվել Սուդանի Արևմտյան Դարֆուր նահանգում հովիվների միջև մի քանի օր շարունակվող կռիվերի ընթացքում, ինչի հետևանքով այրվել է ավելի քան 1000 տուն: Հինգշաբթի Արևմտյան Դարֆուրում Սուդանի մարդասիրական օգնության հանձնակատար Օմար Աբդելքարիմը հայտարարել է, որ բախումները սկսվել են նոյեմբերի 17-ին զինված արաբ հովիվների միջև Ջեբել Մուն լեռներում՝ Չադի հետ սահմանի մոտ:

Աղբյուր՝ aljazeera.com

10:43 Աշխարհում
Ֆիջիի ափերին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզի պետության մայրաքաղաք Սուվա 553 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 520 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։

Աղբյուր՝ rt.com

10:36 Աշխարհում
Բելգիայի դպրոցականներին կվճարեն քայլելու համար

Գենկ քաղաքում այն դպրոցականները, որոնք ոտքով կամ հեծանիվով դպրոց կգնան, կստանան վիրտուալ գումար: Այս կերպ երկիրը փորձում է խթանել էկոլոգիական տրանսպորտի տարածումը: Ստուգելու համար, թե աշակերտներն իսկապե՞ս ոտքով կամ հեծանիվով են դպրոց եկել, նրանց ուսապարկերին կկցվեն հաղորդիչ սարքեր։

Աղբյուր՝ korrespondent.net

22:31 Աշխարհում
Եգիպտոսը կվերաբացի 3000-ամյա Սֆինքսի պողոտան՝ Լյուքսորի շքեղ ու փայլուն արարողությամբ

Տասնամյակների պեղումներից հետո՝ հինգշաբթի օրը, երկիրը պատրաստվում է հանրության առաջ բացել Սֆինքսների 3000-ամյա պողոտան հարավային Լյուքսոր քաղաքում՝ վարպետորեն մշակված արարողությամբ: Մոտ երկու մղոն երկարությամբ և մոտ 250 ոտնաչափ լայնությամբ հնագույն քայլուղին ժամանակին կոչվել է «Աստծո ուղի»։ Այն կապում է Լուքսորի տաճարը Կառնակի տաճարի հետ, որը գտնվում է Նեղոս գետի մոտ՝ դեպի հյուսիս:

Աղբյուր՝ nbcnews.com

22:03 Աշխարհում
Հանքավայրում արտակարգ դեպքի վերացման ժամանակ անհետացած երեք հանքափրկարարների դիեր են հայտնաբերվել

«Հայտնաբերվել են անհետացած հանքափրկարարական ջոկատից երեք մարդու դի, մնացածների ճակատագիրն անհայտ է մնում»,- հայտնել են «Լիստվյաժնայա» հանքավայրի վարչությունից։ Հանքավայրի վթարի զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի։

Աղբյուր՝ tass.ru

21:10 Աշխարհում
Հարսանեկան երաժշտությունը սպանել է մոտ հարյուր թռչուն

Դեպքը գրանցվել է Բալասոր քաղաքի թռչնաբուծական ֆերմայում, որի մոտ անցկացվել էր հարսանեկան միջոցառումը: Թռչնաֆաբրիկայի սեփականատերն արդեն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն և դրանում նշել, որ հավերը սատկել են այն բանից հետո, երբ հարսանեկան երթն անցել է ֆերմայի մոտով։ Թռչունները սատկել են երթի անցնելուց անմիջապես հետո, իսկ անասնաբույժները հայտնել են, որ նրանք սատկել են սրտի կաթվածից:

Աղբյուր՝ korrespondent.net

18:01 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում կիրականացվի աչքի առաջին 3D տպագրությամբ պրոթեզավորումը

Լոնդոնից արևելքում բնակվող Սթիվ Վարզեն կդառնա առաջին մարդը, ում 3D տպագրությամբ աչք կտրվի հինգշաբթի օրը Լոնդոնի Moorfields Eye Hospital-ում: Հույս կա, որ աչքն ավելի իրական տեսք կունենա, քան ավանդական սինթետիկ պրոթեզը: Նաև կնվազի պրոթեզը տեղադրելու համար անհրաժեշտ ժամանակը՝ 6 շաբաթից դառնալով երեք շաբաթ:

Աղբյուր՝ bbc.com

17:33 Աշխարհում
WhatsApp-ը նոր ֆունկցիա է ներդրել

WhatsApp մեսենջերը աուդիո հաղորդագրությունների աշխատանքում նոր ֆունկցիա է ստեղծել: Այժմ օգտվողները կարող են արագացնել ձայնային հաղորդագրությունների նվագարկումը: Մեսսենջերում հնարավոր է ընտրել ձայնագրությունը լսելու x1,5 կամ x2 արագություն:

Աղբյուր՝ gazeta.ru

17:03 Աշխարհում
Շվեդիայի առաջին կին վարչապետը ժամեր անց հրաժարական է տվել

Սոցիալ-դեմոկրատ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել չորեքշաբթի օրը՝ պաշտոնը զբաղեցնելուց 12 ժամ չանցած, երբ Կանաչների կուսակցությունը լքել է երկկուսակցական կոալիցիան՝ առաջացնելով քաղաքական անորոշություն:

Աղբյուր՝ reuters.com

16:36 Աշխարհում
Ռումինիայի խորհրդարանը նոր կառավարություն է նշանակել

Ռումինիայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում աջակցել է վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Նիկոլաե Չուկեին և հաստատել նոր կառավարության ձևավորումը: Այս մասին է Պատգամավորների պալատի նախագահ Մարսել Չոլակուն։

Աղբյուր՝ ria.ru

16:28 Աշխարհում
Մալավին առաջարկել է Մայք Թայսոնին դառնալ կանեփի ներկայացուցիչ

Մալավիի գյուղատնտեսության նախարար Լոբին Լոուն նամակ է հղել Թայսոնին՝ հրավիրելով նրան դառնալ կանեփի արտադրության պաշտոնական ներկայացուցիչ, և ասել, որ երկրում դրա օրինականացումը նոր հնարավորություններ է ստեղծել։ Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոնը ձեռնարկատեր է և ներդրումներ է կատարել ԱՄՆ-ում՝ կանեփի արտադրության ֆերմաներից մեկում:

Աղբյուր՝ bbc.com

15:27 Աշխարհում
Կիլիան Մբապպեն վստահ է «ՊՍԺ»-ից «Ռեալ» տեղափոխվելու իր որոշման մեջ

Ինչպես հայտնում է Marca-ն, 22-ամյա ֆրանսիացու որոշման վրա չեն ազդել ոչ Լիոնել Մեսսիի տեղափոխությունն ակումբ, ոչ էլ Զինեդին Զիդանի՝ «ՊՍԺ»-ի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակումը։ Ըստ աղբյուրի՝ «Ռեալի» ղեկավարությունը սպասում է հունվարի 1-ին, որպեսզի փորձի պայմանագիր կնքել հարձակվողի հետ։

Աղբյուր՝ sport-express.ru

15:19 Աշխարհում
Հյուսիսային Կորեան արգելել է մարդկանց կաշվե վերարկու կրել,

երբ այն դարձել է Կիմ Չեն Ընի սիրելի հագուստը։ Կիմը այդպիսի վերարկու առաջին անգամ կրել է 2019 թվականին, որից հետո այն պահանջված է դարձել հյուսիսկորեական վերնախավի շրջանում, որոնք ցանկանում էին ցույց տալ իրենց հավատարմությունը Գերագույն առաջնորդին, և ովքեր կարող էին իրենց թույլ տալ իսկական կաշի կրել: Նորաձևության ոստիկանություն է գործարկվել՝ վերարկուները առգրավելու համար, քանի որ դրանց տարածումը էժանացնում է Գերագույն առաջնորդի տեսքը և խաթարում նրա հեղինակությունը:

Աղբյուր՝ dailymail.co.uk

14:41 Աշխարհում
Ավարտվել են «Մրջյուն-մարդը և Կրետը» ֆիլմի նկարահանումները

Այդ մասին թվիթերում հայտնել է ռեժիսոր Փեյթոն Ռիդը: Նկարահանումները տևել են չորս ամիս։ Դերասանական կազմի բոլոր հիմնական դերակատարները կվերադառնան իրենց դերերին, այդ թվում՝ Մայքլ Դուգլասը, Էվանջելին Լիլին, Փոլ Ռադը և Միշել Պֆայֆերը։ Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականի հուլիսին։

Աղբյուր՝ kulturomania.ru

14:13 Աշխարհում
Կուզբասի հանքավայրի պայթյունի զոհերի թիվը հասել է 11-ի

Նոյեմբերի 25-ին «Ռոստեխնադզոր»-ի Սիբիրի վարչությունը հաղորդագրություն է ստացել Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքի «Լիստվյաժնայա» ածխահանքում ծխի և պայթյունի մասին։ 45 մարդ վիրավորվել է, նրանցից չորսի վիճակը ծանր է: Ընդհանուր առմամբ, ծուխ բարձրանալու պահին, ըստ ԱԻՆ-ի, հանքում եղել է 285 մարդ։  239 մարդ տարհանվել է։

Աղբյուր՝ tass.ru

13:50 Հայաստան
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է

Աշխատանքային օրերին COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական կետերի աշխատանքային գրաֆիկը

13:30 Աշխարհում
Գերմանիայում Covid-ից մահերի թիվն անցել է 100,000-ից

Անցած 24 ժամվա ընթացքում Գերմանիան գրանցել է 351 մահվան դեպք, իսկ համավարակի սկզբից ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 100,119-ի: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի՝ հանրային առողջապահական գործակալության տվյալները:

Աղբյուր՝ france24.com

12:40 Աշխարհում
Լոնդոնի դատարանը «Պուտինի մարդիկ» գրքում Աբրամովիչի մասին պնդումները զրպարտիչ է համարել

Բրիտանական HarperCollins հրատարակչության կողմից 2020 թվականի գարնանը հրապարակված «Պուտինի մարդիկ» (Putin's people) պարունակում է ինը զրպարտչական հայտարարություններ ռուս գործարար Ռոման Աբրամովիչի դեմ: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Լոնդոնի Գերագույն դատարանի դատավոր Ամանդա Թիփլսի ընդունած որոշման մեջ։ Դատարանը բավարարել է նաև «Ռոսնեֆտի» հայցը՝ զրպարտության մասին հայցերից մեկի հիման վրա:

Աղբյուր՝ tass.ru

11:47 Հայաստան
Համագործակցություն Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի հետ՝ “Yerevan Jazz Fest 2021”-ի շրջանակներում

Նոյեմբերի 26-ին Կինոտանը ցուցադրվելու է Օսկարակիր «Կեսգիշերին մոտ» (անգլ. Round Midnight, 1986թվական) երաժշտական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ տեղի կունենա Ռաֆայել Պետրոսյան Տրիոյի համերգը, որի ընթացքում կհնչեն «Կեսգիշերին մոտ» ֆիլմի սաունդթրեքերը:

Աղբյուր՝ Armenian Jazz Association 

11:39 Հայաստան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը ժամանակակից ռենտգեն սարք կունենա

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Սարքը հանձնելու համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն  են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն:

Աղբյուր՝ ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

11:18 Աշխարհում
Լա Մանշում միգրանտներով լի նավի խորտակման ամենամեծ կորուսնտերով դեպքն է գրանցվել

Մեծ Բրիտանիա մեկնող 31 միգրանտներ խեղդվել են Լա Մանշի ափերի մոտ՝ Կալեի մոտակայքում, երբ նրանց նավը խորտակվել է։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ դա նեղուցում մարդկանց ամենամեծ կորուստն է այն պահից ի վեր, երբ 2014 թվականին սկսվել է տվյալներ հավաքագրումը:

Աղբյուր՝ bbc.com

11:07 Տարածաշրջան
Սաակաշվիլիի մայրն ասել է, որ նա այլ մարդ է դարձել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, Գորիի զինվորական հոսպիտալում քաղաքական գործչին այցելելուց հետո ասել է, որ իր որդին գտնվում է շատ ճնշված վիճակում։ Բանտային երկարատև հացադուլից հետո Սաակաշվիլին բուժվում է Գորիի զինվորական հոսպիտալում։

Աղբյուր՝ ria.ru

10:55 Աշխարհում
Լիբիայի ընտրական մարմինը մերժել է Քադաֆիի որդու նախագահի թեկնածությունը

Լիբիայի ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի հայտարարել է սպանված դիկտատոր Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի թեկնածությունը՝ հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզման մեջ գտնվող Սեյֆ ալ-Իսլամը եղել է այն 25 թեկնածուների թվում, որոնց հայտերը մերժվել են, ասվում է HNEC հանձնաժողովի հայտարարության մեջ:

Աղբյուր՝ france24.com

10:24 Աշխարհում
Լուչանո Սպալետին բացատրել է, թե ինչու չի սեղմել «Սպարտակի» մարզչի ձեռքը

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչը «Սպարտակի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է մրցակցի մարզչի հետ ձեռքսեղմումից հրաժարվելու պատճառը։ «Նա ինձ չողջունեց հանդիպման մեկնարկից առաջ։ Հյուրերին ողջունելիս անմիջապես են բարևում, ոչ թե խաղի վերջում՝ հաղթելուց հետո։ Նա կանգնեց ինձնից տասը մետր հեռավորության վրա, բայց չբարևեց։ Հյուրեր ընդունելիս ես միշտ խաղից առաջ եմ բարևում նրանց։ Սա էր պատճառը»,- հայտնում է Spalleti Sport24-ը։

Աղբյուր՝ gazeta.ru

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}