Տեղի ունեցավ AMX ամենամյա մրցանակաբաշխությունը` AMX Awards 2023-ը

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

13:01 10/06/2023

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

11:41
«Կոկորդիլոս գարիկը չարախնդում ա... »

Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը երեկ Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի Հանրապետության ու արցախցիների բողոքի ակցիաներից, հանրահավաքից հետո գրել է.  

«Փրկեցի՞ք…

Հանգստացա՞ք»։

Նրա այս գրառումը զայրացրել է շատ օգտատերերի. 

«Իսկ օրինակ որպես պաշտոնյա կարո՞ղ եք չէ մի փոքր զուսպ լինել։
Ժողովուրդը ընտրում է իշխանություն, որ փրկի, դուք ոնց որ դերերը իրար եք խառնել»։

«Ասածս էն ա, որ աչքիս կուրսի չես, որ իշխանությունն ա պատասխանատուն երկրի անվտանգության, փրկության ու զարգացման, ո՞վ պտի փրկեր բացի ձեզանից: Թե կարող ա կուրսի չես, որ իշխանություն եք էս 5 տարի ա»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. 

«Կոկորդիլոս գարիկը չարախնդում ա»։ 

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

«Ինչի՞ վրա եք չարախնդում. կոտորվող կանանց ու երեխաների, թե կենդանի վահան դարձած տղամարդկանց!
Մարդ չգիտի գլուխը որ պատին տա։
Չէ, դժբախտաբար չփրկեցինք, ձեր պես իշխանություն ունենք»։

17:21 Հայաստան
Էրիկը հետաձգում է իր մենահամերգը, «Hayat Project»-ը՝ չեղարկում բոլոր համերգները

Երգիչ Էրիկը, ում մենահամերգը կայանալու էր սեպտեմբերի 30-ին, հայտարարում է այն հետաձգելու մասին. 

«Սիրելի հայրենակիցներ, հանդիսատես, երկրում ստեղծված իրավիճակի պատճառով `որոշում եմ կայացրել հետաձգել սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ մենահամերգը: Հայցում եմ ձեր ներողամտությունը և կարծում եմ որոշումս հասկանալի է։

Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ կլինեն մինչև համեգի նոր օր հայտարարելը։ Հուսանք, որ դա կլինի շատ շուտով: Թող Խաղաղություն լինի մեր երկրում, իսկ այս պահին դա ամենակարևորն է։

Ուժ և համբերություն բոլորիս»։ 

«Hayat Project»-ը հայտնում է, որ չեղարկում են բոլոր համերգները։ 

15:51 Հայաստան
Լյոկա Ղազարյան. Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից

Արցախցի երգիչ Վալերի Լյոկա Ղազարյանը գրում է.

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:

Մանրամասները կլինեն հաջորդիվ»։

11:59 Աշխարհում
Սաթի Սպիվակովա. Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, մղձավանջ է

Ռուս դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար, հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց) Ինսթագրամում անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական հարձակմանը։

Սպիվակովան հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանը և գրել.

«Ես հաճախ եմ երազում տատիկիս տեսնում... նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է նա 12 տարեկանում իր մեկամյա եղբոր հետ փախել իրենց տնից՝ փրկվելու ջարդերից... Այն, ինչ կատարվում է այսօր նրա հայրենիքում, մղձավանջ է։  Ու ոչ ուժ կա, ոչ խոսք, որ ուզում եմ ասել... Աստված շուտ է տեսնում, բայց ուշ է խոսում: Ժամանակը եկել է։ Աստված օգնիր»։

11:10 Հայաստան
Աննա Մայիլյան. Ես դաս չեմ անելու

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը գրում է. 

«Ստեղծված իրավիճակում չեմ կարծում, որ պետք է հանգիստ գնանք մեր գործերով։ Վաղը ես դաս չեմ անելու, ոչ միայն որ սիրտ չունեմ, այլ որովհետև դա ուղղակի անիմաստ է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ,  խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

 

10:27 Հայաստան
Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով, երեկ Երևանի հանրապետության հապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի լուսանկարներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը  շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը։ Մարտերն Արցախում շարունակվում են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տվյալներով, ժամը 03:00-ի դրությամբ,  խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։

 

10:03 Աշխարհում
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյանի կոչը

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ֆեյսբուքյան էջում գրել  է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է:

Կոչ եմ անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։

Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է, 13-ը վիրավորվել»,- գրել է Հ. Մխիթարյանը։

17:20 Հայաստան
Սիրուշո. Սարսափելի է

Հայտնի երգչուհի Սիրուշոն ինստագրամի սթորի բաժնում գրել է.

«Ընկերներիս հետ խոսեցի նոր, իրենք նկուղնեում են, երեխաները դպրոցներում ու միմյանցից տեղեկություն չունեն։ Սարսափելի է»։

Այնուհետև նա կարճ տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ստեփանակերտն ու  Ասկերանը ռմբակոծվում են։

11:41 Հայաստան
Ադին ու Բուդին պատրաստակամ են օգնել իշխանությանը վերահաշվարկի գործում. Օգտատերերի արձագանքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հայտարարեց՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։

Ֆեյսբուքյան օգտատերերը հիմնականում անվստահություն են հայտնում  վերահաշվարկի վերաբերյալ, ծաղրական մեկնաբանություններ անում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիվեգովան գրել է

«քպ-ն պահանջեց ձայների վերահաշվարկ։ Այսինքն հերիք չի մի ժամում հաշվվող ձայները մինչև լուսաբաց հաշվեցին, հիմա մի հատ էլ են «վերահաշվելու»։
Մաթեմյանների ընտանիքը, և մասնավորապես Ադին ու Բուդին, պատրաստակամություն են հայտնել օգնել իշխանությանը այդ բարդ գործում»։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ նշել է
«10 տեղամասային ընտրական հանձնաժողովների ձայների վերահաշվարկը կիրականացվի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության և դիզայնի ֆակուլտետում, իսկ ՔՊ-ի վստահված անձանց մաթեմատիկայի վերապատրաստումը կիրականանցնեն Ադի և Բուդի Մաթեմյանները։
Տիգրան Մուկուչյանը պետք է նշանակվի Նիկոլ Փաշինյանի խորհրդական»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատել է. 
«քպ-ն վերահաշվարկ է պահանջել բազմաթիվ ընտրատեղամասերում։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում ունեցել է թե՛ հանձնաժողովի անդամներ, թե՛ վստահված անձինք։
Այս լուրը զավեշտալի կհնչեր, եթե առավոտյան չլիներ ևս մեկ լուր։

Եվ այսպես, ըստ օդում կախված լուրերի՝ վերահաշվարկին ընդառաջ՝ քպ-ն հանձնաժողովի իր անդամների ու վստահված անձանց համար կազմակերպել է մաթեմատիկայի ինտենսիվ դասընթաց։ քպ-ականներին կդասավանդեն թվաբանություն և հաշվողական հմտություն։
Տրվելու են սերտիֆիկատներ»։

Ստելլա Խաչատրյանը գրում է. «Մաթեմյանները արդեն իսկ գնում են ԿԸՀ»։

17:38 Հայաստան
Գոռ Սուջյանի «Ելար» երգը՝ նվիված պատերազմում անմահացած Վահե Մելիքսեթյանին

Տեղի է ունեցել Գոռ սուջյանի՝ «Ելար» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգը նվիրվում է  արցախյան երրորդ պատերազմում զոհված բժիշկ Վահե Մելիքսեթյանի հիշատակին։

Երաժշտության հեղինակը Գոռ Սուջյանն է, խոսքերի հեղինակ` Վարդան Զադոյան, գործիքավորող` Վահագն Հայրապետյան։

Վահե Մելիքսեթյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս։  Նա Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ էր։





Լուսանկարները՝ տեսանկարահանման ընթացքից։



Տեսանյութեր

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում
16:11 23/09/2023

Երեսուն տարի գլուխներս բարձր պահած ենք ապրել, հիմա ճակատներս խարանված ենք ապրում. Հարցում

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}