The Washington post. «Ուփս. Ադրբեջանը հրապարակում է ընտրության արդյունքները մինչ ընտրությունների մեկնարկը»
Ամերիկյան The Washington post պարբերականը երեկ` մինչ Ադրբեջանում կմեկնարկեին նախագահական ընտրությունները, դրանք նախապես արդեն որակել էր որպես «ո´չ ազատ, ո´չ էլ արդար»:
Նյութում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանում չորեքշաբթի նախատեսված նախագահական ընտրությունները սպասվում է, որ կանցնեն ոչ ազատ և ոչ էլ արդար: Իլհամ Ալիևը, որ տասը տարի առաջ իր հորից ստացավ իշխանությունը, ակտիվացրել է լրագրողների և ակտիվիստների նկատմամբ բռնությունները: Իրավապաշտպան խմբերը գանգատվում են խոսքի ազատության սահմանափակումներից և ԶԼՄ-ների միակողմանի դիրքորոշումից: BBC-ի վերնագիրը ընտրությունների այս պատմության մասին հետևյալն է. «Նախագահի կողմից նախապես որոշված»: Այնպես որ սպասումները չափազանց քիչ են: Սակայն դեռևս հույսեր կան, որ այսպիսի ավտորիտար ընտրություններում գոնե կլինեն որոշ ծեսեր դեմոկրատիայի արտաքին տեսքի պահպանման համար: Փոքր ինչ զավեշտալի էր, երբ Ադրբեջանում ընտրությունների պատասխանատուները հրապարակեցին ընտրության արդյունքները բուն ընտրություններից մի ամբողջ օր առաջ»:
Այնուհետև թերթը ներկայացնում է լուսանկար, որը արված է Ադրբեջանի ԿԸՀ-ի պաշտոնական smartphon app-ին ընտրություններից դեռ մեկ օր առաջ կարճ ժամանակով հայտնված տվյալներից: Հետագայում տվյալները հերքվել են` մեկնաբանելով որպես սխալմունք, իբր ներկայացվել են 2008թ-ի ընտրության տվյալները:
«Կա ընտրական այնպիսի ծես, ինչպիսին ադրբեջանական նախագահական ընտրություններն են`ցույցերը ճնշվում են, լրագրողները ենթարկվում են հետապնդումների, ընդդիմության թեկնածուները կրճատվում են, ընտրողները ուղեկցվում են դեպի ընտրություններ և վերջում հայտարարվում է Ալիևի համոզիչ հաղթանակի մասին: Նրանք ստացել են հրաման: Մինչ գրվում է այս հոդվածը, Ադրբեջանի ընտրության կազմակերպման ղեկավարները հայտարարում են, որ նրանք հույս ունեին ձայների 80%-ի վրա, սակայն Ալիևը արդեն հավաքում է ձայների 85%-ը: Նա պաշտոնապես վերընտրվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան