Աշխարհում 14:23 12/04/2014

Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրամիությունը կանգնած են նոր գազային պատերազմի շեմին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակով դիմել է Եվրամիության երկրների ղեկավարներին և զգուշացրել, որ Ուկրաինայի կողմից ռուսական գազի համար վճարումները չկատարելը կարող է սպառնալ դեպի Եվրոպա գազի տարանցմանն ու մատակարարումներին: Պուտինը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերով միջոցներ ձեռնարկել ուկրաինական տնտեսության կայունացման և վերականգնման ուղղությամբ, այլապես երկրին սպառնում է դեֆոլտ:

Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում փակել գազը Ուկրաինայի համար, սակայն ստիպված է անցնել կանխավճարային համակարգին, քանի որ Ուկրաինան տարվա սկզբից չի կատարել որևէ վճարում: Այսուհետ Ուկրաինան ստիպված կլինի նախապես վճարել մատակարարվող գազի համար:

2014թ.-ի ապրիլի 1-ից Ուկրաինա մատակարարվող գազի սակագինը կազմում է 485 ԱՄՆ դոլար 1000խմ դիմաց: Դրանից առաջ ռուսական գազը Ուկրաինա էր մատակարարվում 268,5 ԱՄՆ դոլար 1000խմ դիմաց: Ուկրաինայի կողմից պարբերաբար վճարումներ չկատարելու պատճառով ռուսական կողմը, համաձայն ռուս-ուկրաինական գազային համաձայնագրերի, չեղյալ է հայտարարել զեղջերի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

2010թ.-ին Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրել են Խարկովյան համաձայնագիրը, որի համաձայն մինչև 2017թ.-ը ռուսական Սևծովյան նավատորմի տեղակայումը երկարաձգելու դիմաց Կիևը ստացել է ռուսական գազի համար 100 ԱՄՆ դոլար զեղջ: Սակայն ներկայում Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում են, և այդ համաձայնագիրը կորցրել է իր ուժը: Իսկ 2013թ.-ին, մինչև Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի 2014թ.-ի հունվարի 1-ից սկսած եռամսյա ժամկետով ռուսական գազը Ուկրաինա է մատակարարվել 1000խմ դիմաց 268 ԱՄՆ դոլար սակագնով:

Ուկրաինայի պահանջը

Բրյուսել կատարած այցի ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել է, որ անընդունելի է ռուսական գազի համար 485 ԱՄՆ դոլար սակագինը: Նա զգուշացրել է, որ եթե սակագինը չնվազի, ապա հարցականի տակ կդրվի Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը: Նախարարի խոսքով, Ուկրաինան շարունակում է Ղրիմը համարել իր տարածքի մաս, ապա ընդգծել, որ Ռուսաստանը պետք է պահպանի Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի դիմաց ռուսական գազի 100 ԱՄՆ դոլար զեղջի շուրջ նախկին համաձայնությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի ներկրումը` օգտվելով Եվրոպայից գազի ռեվերսային մատակարարումներից, որոնց սակագինը 350-400 ԱՄՆ դոլար է: Նա պնդել է, որ ռուսական գազի համար 100 ԱՄՆ դոլար զեղջի դեպքում սակագինը եվրոպական միջին գին է, որը պատրաստ է Ուկրաինան ընդունել:

Նշենք, որ Ռուսաստանից ներկրվող գազը ապահովում է Ուկրաինայի պահանջարկի մոտ կեսը և Եվրամիության պահանջարկի մեկ երրորդը, ընդ որում դեպի Եվրոպա մատակարարվող գազի մոտ 50%-ը ապահովվում է Ուկրաինայի տարածքով: Այդ առումով մի շարք փորձագետներ Եվրոպայից գազի ռեվերսային մատակարարումը համարում են տնտեսական աբսուրդ, քանի որ դրանք կայուն չունեն, կարող են ապահովել Ուկրաինայի պահանջարկը ժամանակավորապես, իսկ կախված տարվա եղանակներից` սակագները էականորեն բարձրանում են` գերազանցելով ռուսական գազի սակագինը:

Ընդ որում եվրոպական երկրներում գործում են տարբեր սակագներ: Նախկինում ևս Ուկրաինան փորձել է Եվրոպայից ստանալ ռեվերսային մատակարարումներ, սակայն որոշ ժամանակ անց դադարեցրել ներկրումը, օրինակ Լեհաստանից, որտեղ գազի սակագինը անհամեմատ բարձր է:

Եվրամիության այլընտրանքը

Արևմուտքը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները`համարելով, որ Ռուսաստանն օգտագործում է էներգառեսուրսները որպես Ուկրաինայի նկատմամբ ճնշման գործիք:

«Ներկայում Ուկրաինան վճարում է ռուսական գազի 1000խմ դիմաց 485 ԱՄՆ դոլար: Դա ակնհայտորեն շուկայական գին չէ, և շատ ավելի բարձր է այն միջին սակագնից, որ վճարում են ԵՄ անդամ պետությունները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի և իր եվրոպական դաշնակիցների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովվի դեպի Ուկրաինա գազի ռեվերսային մատակարարումները: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Գաղտնիք չէ, որ Եվրամիությունն, իր հերթին, փորձում է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը` ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար: Ուկրաինական զարգացումների ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն օրերս հայտարարել է, որ ԵՄ համար այլևս առաջնահերթություն չէ «Հարավային հոսք» նախագիծը, և կարող է առաջնահերթ լինել Թուրքիայի տարածքով Ադրբեջանից դեպի Իտալիա հասնող գազատարի` «TANAP»-ի կառուցումը:

2012թ.-ի դեկտեմբերին Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են կոնսորցիումի ստեղծման հուշագիր, որի համաձայն կառուցվելու է «Շահ դենիզ» հանքավայրից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ձգվող գազատար: 2013թ.-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կառուցման նախագծի մասին միջկառավարական համաձայնագիր:

Սակայն «TANAP»նախագծի իրականացման հարցում կան հակասություններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հայտնի է դարձել, որ Թուրքիան հետաձգում է գազատարի շինարարությունը, որը նախատեսված էր սկսել այս տարի: Թուրքիայի գազագծերի ընկերության գործադիր տնօրեն Սալթուք Դուզյոլը հայտարարել է, որ «TANAP»-ի շինարարությունը հետաձգվել է «շինարարության ծրագրում, խողովակաշարի անցնելու տարածքների ընտրության և նախագծում կողմերի մասնաբաժնի հարցերում ծագած անհամաձայնությունների պատճառով»:

Բացի այդ, Ադրբեջանը փորձել է գազատարի իր մասնաբաժնի մի մասը վաճառել արևմտյան խոշոր ներդրողներին, սակայն նրանք՝ բրիտանական «BP»-ն, նորվեգական «Statoil»-ն ու ֆրանսիական «Total»-ը հրաժարվել են մասնակցել գազատարի կառուցմանը, ինչից հետո թուրքական կողմը համաձայնել է մեծացնել իր մասնաբաժինը: Սալթուք Դուզյոլի խոսքով` «TANAP»-ի շինարարությունը ծրագրվել է սկսել 2015թ-ին:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ապրիլի 17-ին Ժնևում անցկացնել բազմակողմ հանդիպում, ուր քննարկվելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները: Հանդիպումից հետո պարզ կլինի` արդյո՞ք Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրամիությունը կգան ընդհանուր հայտարարի, թե՞ նրանց միջև կսկսվի նոր գազային պատերազմ:

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}