Քաղաքական 15:54 02/11/2015

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ գնահատականը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որը նոյեմբերի 1-ին վերահսկել էր Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները, տարածել է ընտրությունների վերաբերյալ հայտարարություն։ 

ԵԽԽՎ 28 հոգանոց դիտորդական պատվիրակությունը ղեկավարում էր իսպանացի պատգամավոր Խորդի Շուքլան։ Հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցկացել են Ադրբեջանի ընտրական օրենսգրքին համապատասխան, որն ապահովում է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրավական շրջանակ։

Դիտորդական առաքելության անդամները համաձայն են, որ ընտրությունների օրը երկրում եղել է հանգիստ և խաղաղ։ Ուսումնասիրված քվեարկության գործընթացը եղել է համարժեք և ընդհանուր առմամաբ համապատասխանել է միջազգային չափանիշներին։

Դիտորդական առաքելության դիտարկումների և շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների հիման վրա, ինչպես ասվում է հայտարարության մեջ, կարելի է ասել, որ ընտրությունների նախապատրաստումը և քվեարկության գործընթացը մասնագիտորեն և տեխնիկապես լավ կազմակերպված է եղել։

Ընտրության ողջ օրը ԵԽԽՎ դիտորդները չեն հայտնել ընտրական օրենսգրքի ոչ մի լուրջ խախտումների մասին։ Սակայն, մի քանի տեղամասերում տեղի են ունեցել չնչին լցոնումներ։ Չնայած դիտորդները չեն կարող հաստատել լցոնոումների աղբյուրը կամ պատասխանատվությունը, ցավ են հայտնում այս պրակտիկայի համար և կոչ անում ԿԸՀ-ին՝ պատշաճ հետաքննել և հաշվետվություն ներկայացնել այս անհարթության մասին։ ինչպես նշվում է, ընտրողների վրա ընտրատարածքում կամ ընտրատարածքի մոտակայքում ճնշումների դեպքեր չեն արձանագրվել։ Ընտրատարածքներում չեն եղել ոստիկաններ կամ որևէ քարոզչություն և քարոզչական նյութեր։
Դիտորդները ողջունելի են համարում 20 տոկոս ընտրատարածքներում վեբ-տեսախցիկների առկայությունը, ինչն առաջարկել էր Վենետիկի հանձնաժողովը։ Մյուս կողմից, դպրոցներում անվտանգության տեսախցիկները պետք է հետագայում ծածկվեն, որպեսզի ամբողջությամբ ապահովվի քվեարկության գաղտնիությունը։ Ընտրական օրը լայն լուսաբանում է ունեցել տեղական լրատվամիջոցներում։
ԵԽԽՎ հայտարարության մեջ ասվում է, որ հաշվարկի ընթացքում նկատված որոշ թերություններ հիմնականում կապված են եղել ընտրական շտաբի աշխատակիցների փորձառության հետ, ինչը, սակայն, չի ազդել վերջնական արդյունքի վրա։ Դիտորդները ԿԸՀ-ին կոչ են անում բարելավել անձնակազմի վերապատրաստումը։

Դիտորդները, սակայն, բացի ընտրական խնդիրներից, նաև ափսոսանքով նշել են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում դեռևս լուրջ մտահոգություններ կան, քանի որ մի քանի իրավապաշտպաններ և ՀԿ-ների ակտիվիստներ բանտարկված են տարբեր մեղադրանքներով։

ԵԽԽՎ առաքելությունը նշում է նաև, որ Եվրոպական խորհրդարանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չեն իրականացրել դիտորդական առաքելություն, սակայն ողջունում են բազմաթիվ տեղական և միջազգային դիտորդների ներկայությունը։

Եզրափակելով, պատվիրակությունը նշում է, որ չնայած վերոնշյալ թերություններին, ընտրական մասնակցության զգալի աճ է գրանցվել և քվեարկության և քվեների հաշվման գործընթացի թափանցիկությունը ցույց է տալիս Ադրբեջանի կողմից ձեռնարկված մեկ այլ քայլ առաջ՝ դեպի ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ և որ այս ընտրությունների արդյունքներն արտահայտում են Ադրբեջանի ժողովրդի կամքը։

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում շտապ բարելավել մարդու իրավունքների վիճակը և շարունակել երկրում ժողովրդավարական զարգացումները՝ ընտրություններից հետո։

Առաքելությունը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին ուշադիր լինել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Վենետիկի հանձնաժողովի և 2015թ․-ի հունիսի 23-ին ԵԽԽՎ-ում ընդունված 2062՝ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևի առաջարկություններին։

Կարևորվում է նաև մյուս միջազգային կառույցների՝ Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բացահայտումները՝ կապված նախորդ և ընթացիկ ընտրությունների վերաբերյալ։

ԵԽԽՎ դիտորդական առաքելության հայտարարության մեջ նաև ասվում է, որ քանի որ Ադրբեջանը գտնվում է Վեհաժողովի մոնիտորինգի տակ, խորհուրդ է տրվում Վեհաժողովին շարունակել համագործակցությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի Ադրբեջանը կատարի Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

Նշենք, որ Ադրբեջանում ԵԽԽՎ դիտորդական առաքելության 3 անդամներ՝ Գերմանիայի պատգամավորներ Ֆրենկ Շվաբեն և Ուտե Ֆինք-Կրամերը, Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄքՆամարան առանձին կարծիք են ներկայացրել, որում նշում են, որ ցավում են, որ չեն կարող այս ընտրությունները համարել քայլ առաջ՝ դեպի ժողովրդավարական, ազատ և արդար ընտրություններ։

«Թեև ընդունում ենք այս ընտրությունների տեխնիկական և կազմակերպչական ձեռքբերումները, երկրում տիրող իրավիճակը՝ կապված քաղաքական ազատությունների, ազատ արտահայտման և լրատվամիջոցների, հավաքների ազատության հետ, չի ապահովում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար պայմաններ։

Նախընտրական շրջանը նշանավորվեց մարդու իրավունքների վատթարացմամբ, որը էական նախապայման է ազատ և ժողովրդավարական ընտրությունների համար»,-ասվում է Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ 3 պատգամավորների առանձին կարծիքի մեջ։

Նախորդող` 
ԵԽԽՎ նախագահ. Առանց ԺՀՄԻԳ-ի՝ մենք չենք ունենա Ադրբեջանում ընտրությունների ամբողջական պատկերը
Իլհամ Ալիևը տանուլ է տալիս «Եվրոպական խաղերում»
Թեժ քննարկում Եվրախորհրդարանում․ ընդունվեց Ադրբեջանին խստագույնս դատապարտող բանաձև
Ադրբեջանի պարտությունը ԵԽԽՎ-ում․ զեկույցից հանվեց ադրբեջանցիների համար այդքան ցանկալի «ԼՂ օկուպացիա» տերմինը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծայրահեղ ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Ազատամարտիկ Իշխան Գևորգյան
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպում, տեղի է ունենանլու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}