ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շարունակում է ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շարքը
Ս.թ. փետրվարի 14-15-ին հերթական հանդիպումներն են կազմակերպվել ՀՀ Շիրակի մարզի Արփի, Ամասիա, Աշոցք և Սարապատ համայնքներում: ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները մասնակիցների հետ քննարկել են վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, համայնքներում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև գործընթացում առաջացած որոշակի խնդիրներին, ճշգրտման ենթակա ընթացակարգային, ինչպես նաև համայնքներում էլեկտրոնային կառավարման, մասնակցային և տնտեսական զարգացմանն ուղղված պլանավորման, ժամանակակից՝ արդյունքահեն և ծրագրային բյուջետավարման բնագավառներում անելիքներին:
Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում