Քննարկվել է աղետների ռիսկի կառավարման շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ համագործակցության ընդլայնումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի տնօրեն (BPPS) Մ. Մարտինեզ-Սոլիմանը և ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետոն քննարկել են համատեղ աշխատանքի խորացումն ու ծրագրերի մշակումը աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման բնագավառում, ինչպես նաև՝ հումանիտար ականազերծման և աղետների ռիսկի նվազեցման գործընթացում անօդաչու թռչող սարքերի կիրառման հիմնահարցերում:
Աղբյուր՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում