Աշխատանքային քննարկման ժամանակ դիտարկվել է «Հայաստանում կարողությունների ստեղծման միջոցով անտառային հրդեհների կառավարումը կլիմայի փոփոխության համատեքստում» ծրագրի նախագիծը:
Այն նախատեսվում է ներկայացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ համատեղ հիմնադրամին` 1 մլն դոլարի դրամաշնորհ ստանալու նպատակով և այն կիրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության կառավարման ներքո: Բնապահպանության նախարարությունում կայացած հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն