Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մասնակցում է թանգարանային գիշերներ ծրագրին:
Մայիսի 20-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը կներկայանա հետևյալ ծրագրով. 18.30- ին Հայաստանում առաջին անգամ թանգարանի ներսում կբացվի բացօթյա գրադարան-թեյարան` ISAHAKYAN LibTea: 19.00- ին տեղի կունենան շնորհանդեսներ. «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին» եռաչափ մոդելավորումով համակարգի և Ավ. Իսահակյանի «Լիլիթը» միկրոքանդակի: Հեղինակ՝ Է. Տեր-Ղազարյան (կրտսեր): 20.00- ին կկայանա «Արար» համույթի ելույթը, իսկ 20.00-24.00- ն՝ «Սիրիայի պատերազմի ցավոտ պատմությունների հետքերով» տեսաֆիլմի ցուցադրություն՝ բեմադրիչ Կ. Բալյանի տեսագրություններով:
Աղբյուր՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ