Մայիսի 17-ից 19-ը Բանգկոկում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 73-րդ նստաշրջանը,
որը նվիրված էր հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Ս. Մանասարյանի գլխավորությամբ: Քննարկվել են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր՝ մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության նվազեցմանը, առևտրին և ներդրումներին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, բնապահպանությանը, գիտությանն ու տեխնոլոգիաներին, էներգետիկային, արտակարգ իրավիճակներում համագործակցությանը, սոցիալական զարգացմանն ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Աղբյուր՝ mfa.am